Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԼՂՀ


Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող

Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են զգում

Երկու տասնամյակ առաջ էր, երբ Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի հովանավորությամբ պատերազմի հետեւանքով հիմնահատակ ավերված Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում սկիզբ առան վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցվեցին կիսավեր մի քանի տներ, եւ թշնամու կողմից սեփական օջախներից բռնի տեղահանված ընտանիքները սկսեցին վերադառնալ հարազատ բնօրրան։ Մոխիրներից կամաց—կամաց սկսեց վեր հառնել գյուղը, նորածին մանկանց ճիչը միահյուսվեց վերածնվող Նորաշենի շնչառությանը, ու մարդիկ ավելի զորեղ, լիարժեք տանտեր զգացին իրենց սեփական հողի վրա։
Ենթադրվում է, որ բնակչությանը հողին ամուր կապելու, մարդկանց հավատ ներշնչելու համար անհրաժեշտ քայլեր պիտի ձեռնարկվեին, մասնավորապես՝ նրանց սոցիալ—կենցաղային նվազագույն պահանջմունքները բավարարելու ուղղությամբ։ Վերաբնակեցման ծրագիրը, որ հավանության էր արժանացել Արցախի կառավարության կողմից եւ պատշաճ աջակցություն ստացել, ընդլայնեց իր շրջանակները, ծնունդ առան նոր գաղափարներ, նոր մտահղացումներ, որոնց իրագործումը չուշացավ։ Բնակարանաշինության հետ մեկտեղ առանձնակի ուշադրություն դարձվեց ենթակառուցվածքների զարգացմանը։ Շուտով գյուղում շահագործվեց նորակառույց, հարմարավետ բուժկետի շենքը, որի կահավորման եւ մյուս խնդիրները նույնպես հոգաց բարեգործականի ֆրանսիական մասնաճյուղը՝ ճանաչված բարերար Լեւոն Քեբաբջյանի գլխավորությամբ։
Բարեգործականի միջոցներով այստեղ կառուցվել է շուրջ 4 տասնյակ բնակելի տուն։ Հովանավորների կողմից, որպես օգնություն, վերաբնակիչներին տրամադրվել են անասուններ (կթի կովեր), սերմացու, գյուղի համար գնվել են տրակտոր եւ կոմբայն։ Գյուղի գլխավոր ենթակառուցվածքների կայացմանը սկսեց ակտիվորեն նպաստել եւ կառավարությունը։ Այդ համատեքստում էներգամատակարարման եւ ջրամատակարարման, ինչպես նաեւ ճանապարհների բարեկարգման խնդիրները, որ առաջնահերթությունների թվում են, շարունակական լուծում են ստանում այսօր։
Նորաշենցիները, չնայած դեռ ոչ քիչ դժվարություններ ունեն հաղթահարելու, սակայն լավատես են գյուղի ապագայի նկատմամբ, եւ պետության ու բարերարների կողմից գյուղի շենացմանն ուղղված ձեռնարկումներն ավելի են հուսադրում նրանց։ Գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով՝ բնակիչների թիվը գրեթե 150—ի է հասնում այստեղ։ «Բոլորն էլ աշխատասեր, հողի գինը իմացող, նյութական բարիքներ ստեղծող մարդիկ են»,–հավաստիացնում է համայնքապետը։ Նրանց հետ զրույցի ժամանակ դրանում վերստին համոզվեցի, մանավանդ որ կյանքից, ապրուստից դժգոհողները քիչ էին, եւ նրանց առավել շատ Արցախի հակամարտության կարգավորման խնդիրն էր մտահոգում։ Ասել է թե՝ որքան էլ հոգսաշատ լինեն, միեւնույն է, նրանք իրենց ձեռքը երկրի զարկերակի վրա են պահում...
–Ո՞վ կպատկերացներ, թե մենք մի օր հրաշքով կվերադառնանք մեր պապերի օրրան եւ տեր կկանգնենք հինավուրց եկեղեցուն, մեր նախնիների գերեզմաններին,–հուզմունքը չի թաքցնում վերաբնակիչ Հ. Միրզոյանը, ով 16 տարեկանից հեռացել էր գյուղից եւ բնակություն հաստատել Բաքվում։–Ինձ պես քանի՜—քանի ջահել ընտանիքներ «քաղաքում ապրելու տենդով հարբած»՝ մեր օջախները փաստացի թողեցին թուրքերին ու հեռացան։ Իսկ նրանք իրենց հատուկ խորամանկությամբ ու շողոքորթությամբ կարողացան ջրի գնով «ձեռքները գցել» հայերի տներն ու աստիճանաբար զավթել ամբողջ գյուղը (արցախյան շարժումից առաջ Նորաշենում հազիվ 2—3 հայ ընտանիք էր բնակվում.— խմբ.)։ Շուրջ 40 տարի կառուցել եմ օտարների համար եւ հրաշալի տուն ունեի այնտեղ, սակայն 89—ին հազիվ ընտանիքով հասցրել ենք մազապուրծ Հադրութ հասնել։ Գոնե չթողեցին լիուլի բնակարանից մի տեղաշոր հանենք... Փառք Աստծո, հարազատներս, մանկության ընկերներս օգնեցին, ինչով կարող էին։ Եկանք, բնավորվեցինք այստեղ, տուն ու տնամերձ տրամադրեցին, կթի կով էլ ստացանք։ Ու հիմա, ինչպես ասում են, մենք մեզնով յոլա ենք գնում, մեր ճակատագրի տերն ենք...
Հետո նա պատմում է, որ օժանդակ տնտեսություն է ստեղծել, խաղողայգի է մշակում, անասուններ, խոզեր է խնամում, հոգում ընտանիքի հոգսերը։ «Անճարակ պիտի լինես, որ չկարողանաս գյուղում զբաղմունք գտնել ու հոգսերդ հոգալ,–ասում է նա։–Երբեմն զարմանում եմ, որ մարդիկ տրտնջում են ապրուստից ու արարելու, ստեղծելու փոխարեն, պետությունից շարունակ օգնություն են պահանջում։ Մեր գյուղում տասնյակ ընտանիքներ կան, ուր մեծ ու փոքրով հողամաս, բանջարանոց են մշակում, կարգին անասնագլխաքանակ ունեն ու ամեն տարի զգալի եկամուտներ են ստանում։ Իսկ նրանցից Ստյոպա Ղարագյոզյանը կարգին ֆերմեր է դարձել՝ մի քանի հեկտար խաղողայգի, ավելի քան 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն եւ մոտ 50 գլուխ խոզ ունի։ Մարդն աշխատում է, ստեղծում ու վայելում»։
Գոհունակության հետ մեկտեղ մարդիկ անդրադարձան նաեւ գյուղի չլուծված հիմնախնդիրներին, որոնք հիմնականում կենցաղային նշանակության էին։ Միեւնույն ժամանակ հնարավոր չէ անտեսել այն մտահոգությունները, որոնք մասնավորապես գյուղը շրջկենտրոնին կապող ճանապարհի նորոգման հետ են կապված։ Համայնքապետը վստահեցնում է, որ հարցն օրակարգում է, եւ պետական ծրագրի շրջանակում շուտով այն լուծում կստանա։ Շուտով կավարտվի գյուղի միջով հոսող գետի վրա կառուցվող կամրջի շինարարությունը։ Ինչ վերաբերում է խմելու եւ ոռոգման ջրին, ապա նորաշենցիները լիովին ապահովված են կենսական այդ շատ կարեւոր բաղադրիչով։ Յուրաքանչյուր ընտանիք ծաղկուն այգի, տնամերձ հողամաս ունի եւ հարուստ բերք ու բարիք է աճեցնում։ Տարեցտարի աճում է բնակչության թիվը, իսկ դա խոսում է այն մասին, որ վերաբնակեցվող գյուղը լայն հեռանկարներ ունի։ Ցավոք, 8—ամյա դպրոցի շրջանավարտները, քանի որ հարեւան Այգեստանում միջնակարգի համար կրթօջախ չկա, ուսումը շարունակելու նպատակով ստիպված են Հադրութ հասնել։ Մինչդեռ Նորաշենի դպրոցը, ուր ուսուցման համար առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, միջնակարգի կարգավիճակ չունի։
«Ցանկալի է, որ մեր երեխաներն էլ տեղում լիարժեք կրթություն ստանան եւ մնան գյուղում,–գտնում է համայնքապետ Արմեն Ավետիսյանն ու լավատեսությամբ տրամադրում համագյուղացիներին։–Ամեն ինչ լավ կլինի, պարզապես համբերել է պետք, «Մոսկվան հո մի օրու՞մ չի կառուցվել...»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
ք. Ստեփանակերտ

04-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO