Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայագիտական կենտրոնների հիմնումը

Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների եւ հնարավոր լուծումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Մոսկվայի «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Դավիթ Աղաջանյանի հետ։
–Պարոն Աղաջանյան, ինչպե՞ս կգնահատեք այսօր Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքի կայացածության աստիճանը՝ որպես կազմակերպված համայնք։
–Նախ եւ առաջ՝ սփիւռքը մարդիկ են, որոնց մեծ մասն ամեն օր աշխատում են իրենց վրայ եւ այդ ամենը բերում են համայնք։ Մոսկուան բազմազգ մեծ քաղաք է, այստեղի համայնքն ունի իր իւրայատկութիւնները։ Մոսկուայի հայկական սփիւռքի գործող ամեն անհատ իր մասնագիտութեան ոլորտում փորձում է օգնել ընդհանուր գործին։ Վերջին 2—3 տարիներին համայնքն առաջընթաց է ապրել, ամրացել են կապերը կազմակերպութիւնների միջեւ։ Դրականի հետ միասին կան նաեւ բազմաթիւ թերութիւններ։ Ամենակարեւորն այն է, որ համայնքի կազմակերպութիւնների ղեկավարների հետ հաւաքների ժամանակ բոլորն էլ խօսում են դրանց մասին եւ շահագրգիռ են բարեփոխումներ անելու հարցում։
–Համայնքի զարգացման ի՞նչ տեսլական ունեք Դուք, եւ ի՞նչ տեսլական առհասարակ գոյություն ունի համայնքի ղեկավարող կառույցների շրջանում։
–Ամեն կազմակերպութիւն մի փոքրիկ «պետութիւն է», որը տարբեր ոլորտներում ունի իր «նախարարութիւնները»։ Այդ ոլորտների ամենօրեայ զարգացումից է կախուած ընդհանուր համայնքի ուժը։ Նաեւ կարեւոր է քաղաքական եւ գաղափարական տարակածութիւններն ու տարաձայնութիւները համահայկական հարցերում մի կողմ դնելու եւ միաւորուելու պատրաստակամութիւնը։ Վերջին շրջանում այդ առումով կայ աննախադէպ աճ։
–Ի՞նչ հիմքերի վրա է դրված հայապահպանությունը Ռուսաստանում։ Ի տարբերություն Եվրոպայի, ՌԴ—ում, որքանով ես եմ տեղյակ, չկան հայկական դպրոցներ։ Իսկ դպրոցը հայապահպանության ամենաառանցքային գործիքներից մեկն է։ Կա՞ն այդ ուղղությամբ արվող քայլեր։
–Այս հարցի մասին երկար կարելի է խօսել՝ եւ լավը, եւ վատը, բայց մի կարեւոր բան, որ համարում եմ մեծ թերութիւն։ Մոսկուայի հայկական համայնքում կարիք կայ հայ մտաւորականների, ովքեր հայերէն լեզուով հայապահպանութեանն ուղղուած գիտական եւ հրապարակախօսական յօդուածներով հանդէս գան ու պահանջուած լինեն լսարանի կողմից։ Այստեղ գործում են կիրակնօրեայ դպրոցներ, որոնք իրենց դրական դերն են կատարում, բայց իմ ասածն աւելի խորքային է։ Փարիզում, Բեյրութում եւ մի քանի այլ քաղաքներում այդ առումով մեզանից առաջ են։ Մենք պիտի ճանաչենք այդ մարդկանց, իրենց գործունեութիւնը եւ օրինակ վերցնենք։ Կարեւոր է նաեւ Հայագիտական կենտրոնների հիմնումը, դա կխթանի աշխարհում հայկականութեան տարածումը։
–Կխնդրեի մանրամասնել՝ հայապահպանությանն ուղղված ի՞նչ ծրագրեր ունեք մշակված։ Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր ղեկավարած հայագիտական կենտրոնը։
–«Տիր» հայագիտական կենտրոնը ստեղծուել է 2016 թ. նոյեմբերին եւ գործում է առ այսօր։ Ես ամեն ամիս կազմակերպում եմ պատմամշակոյթային, ազգային—գաղափարախօսական թեմաներով դասախօսութիւններ, ելոյթներով հանդէս եմ գալիս մեր գործընկերների կողմից կազմակերպուած միջոցառումների ժամանակ։ Տարին 3—4 անգամ նախաձեռնում եմ հայրենասիրական համերգ—երեկոյներ։ Այդ ծրագրերից կարող եմ առանձնացնել Գարեգին Նժդեհին, Մովսես Գորգիսեանին, Մոնթե Մելքոնեանին եւ Լեոնիդ Ազգալդեանին նուիրուած մեծ երեկոյները, ինչպէս նաեւ Էրեբունի—Երեւան համերգները։ Սերտ համագործակցում ենք մեր դեսպանատան, Մոսկուայի հայերի միաւորման (), Մոսկուայի հայերի միութեան (!), Հայ դատի գրասենեակի, ՀՄԸՄ—ի, Մոսկուայի Հայկական թանգարանի եւ այլ կառոյցների հետ։
–Ռուսաստանում ապրում են մեծ թվով ադրբեջանցիներ, նրանց հետ ինչպիսի՞ հարաբերություններ կան, լինո՞ւմ են կոնֆլիկտներ նրանց հետ, հատկապես հանրային ակցիաների ժամանակ։
–Ադրբեջանցիներից խօսելիս պէտք է չմոռանանք նաեւ թուրք ազգայնականների մասին, ովքեր այստեղ շատ են։ Լինում են գաղափարական եւ ֆիզիկական բախումներ, բայց մենք այս հարցում էլ չէնք ծոյլանում։ Որպէս օրինակ կարող եմ բերել յայտնի մի դէպք, երբ նրանք համատեղ այստեղ էին հրաւիրել ամերիկացի մի ճանաչուած գործակալի, ով Եղեռնը ժխտող գիրք էր գրել։ Թարգմանել էին ռուսերէն եւ Մոսկուայի ամենամեծ գրախանութում շնորհանդէս կազմակերպել (համացանցում կարող եք գտնել հաւաքելով «Ցեղասպանությունը ժխտող ամերիկացի հեղինակի պարտությունը Մոսկվայում»)։ Մենք գրագէտ եւ խաղաղ կեցուածքով, խօսքերով խափանեցինք այդ միջոցառումը, եւ այդպիսի դէպքերը քիչ չէն։ Բայց փաստենք, որ հակահայկական քարոզչութիւնը այստեղ ուժեղ է եւ յաճախ խանգարում է մեզ ու խնդիրներ է ստեղծում, որոնց լուծման վրայ ստիպուած ենք լինում կենտրոնացնել մեծ միջոցներ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

04-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO