Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները

Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի բանասացը» մենագրությունում

Բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 125-ամյակի առթիվ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը վերահրատարակել է Դաշտենցի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված իր մենագրությունը՝ «Կորուսյալ երկրի բանասացը»։ Առաջին անգամ լույս է տեսել 20 տարի առաջ եւ մինչ օրս Խ. Դաշտենցին նվիրված միակ ամփոփ ուսումնասիրությունն է։ Ի դեպ, առաջին հրատարակությունն ուներ «Սասուն աշխարհի բանասացը» վերնագիրը։
«Գիրքը գրել եմ ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Շարադրանքը երկար չի տեւել, ընդամենը մի քանի ամիս։ Երկար է եղել նյութի ուսումնասիրությունը, քանի որ նպատակս Դաշտենցի կյանքն ու ողջ ստեղծագործական ուղին ընդգրկող մենագրություն ստեղծելն էր։ Իսկ նրա ստեղծագործության ժանրային ներկապնակը հարուստ է ու գունագեղ. բանաստեղծություն, քառյակ, պոեմ, դրամա, գեղարվեստական թարգմանություն, վեպ։ Նաեւ գիտական ուսումնասիրություն՝ նվիրված Ջորջ Բայրոնի կյանքի հայկական շրջանին, ինչի համար 1965—ին Դաշտենցին շնորհվեց բանասիրության թեկնածուի գիտական աստիճան»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Կ. Վարդանյանը։
Այս տասնամյակների ընթացքում, նրա խոսքով, Խաչիկ Դաշտենցին նվիրված այլ ուսումնասիրություն չի հրատարակվել։ Հեղինակի մեկնաբանմամբ՝ այս հրատարակության վերնագրի փոփոխությունն ունի որոշակի պատճառաբանություն. «Առաջին գրքի տպաքանակը շատ արագ սպառվեց՝ վերստին ապացուցելով, որ Դաշտենցը սիրված հեղինակ է մեր հանրության լայն շրջանակներում։ Ընթերցողների հետ եղել են բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ ու քննարկումներ։ Նրանք հիմնականում արեւմտահայ գաղթականների ժառանգներ էին, որոնք ինձ էին վստահում իրենց գերդաստանների պատմությունները, իսկ շատերն էլ հպարտությամբ նշում էին, որ Դաշտենցի «Խոդեդանի» կամ «Ռանչպարների կանչի» այս ու այն կերպարն իրենց նախնին է։ Այդ զրույցների ընթացքում մշեցիների, վանեցիների եւ արեւմտահայ այլ շրջանների գաղթականների ժառանգների կողմից եղան նաեւ տրտունջներ, թե ինչու է գրքի վերնագրում շեշտված Սասունը, չէ՞ որ Խաչիկ Դաշտենցը ողջ Արեւմտահայաստանի բանասացն է։ Ճիշտ է, «Սասուն աշխարհի բանասացը» ասելով ես ընդամենը նկատի էի ունեցել, որ Դաշտենցը ծնունդով Սասունից էր՝ Խութ—Բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղից, այնուամենայնիվ, ընթերցողներիս այդ դիտարկումը երբեք չմոռացա եւ այս հրատարակությունը կոչեցի «Կորուսյալ երկրի բանասացը»։
Խաչիկ Դաշտենցի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության պատճառը, Կ. Վարդանյանի խոստովանությամբ, «Ռանչպարների կանչն» էր։ Այդ վիպասքը դեռ դպրոցական տարիներից իր առաջ բացեց մի զարմանահրաշ աշխարհ՝ լի հպարտությամբ, խրոխտությամբ ու նաեւ ողբերգությամբ։ Այն նաեւ առիթ դարձավ, որ 20—րդ դարասկզբի մեր ազատագրական պայքարն ու այդ պայքարի ողնաշարը՝ Զորավար Անդրանիկը, իր համար դառնան մշտական ուսումնասիրության ասպարեզ. «Այդ շրջանի մասին ծովածավալ գրականություն կա ու այնքան իրարամերժ ու հակասական, որ կարելի է այդ ծովում խոտորվել ու խճճվել։ Տարիների ընթացքում որքան շատ աղբյուրներ ուսումնասիրեցի, այնքան ավելի գնահատեցի վիպասքը։ Կարողացել եմ մեկիկ—մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները, իսկ դրանք տասնյակից ավելի են»։
Բացահայտել է ու հիացել այս վեպի անսովոր արվեստով։ Դաշտենցը, ըստ Վարդանյանի, տուրք չի տվել որեւէ քաղաքական—կուսակցական դիրքորոշման, շատերի նման չի դիմել ուշացած մարգարեությունների։ Նրա պատկերած շարժումը, ասում է, ժողովրդի ընտրյալների շարժումն է, նրա հերոսները մեկտեղված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ դուրս քշել թշնամուն պապենական օջախից, անաղարտ պահել հայրենին ու հայրենականը։ «Իսկ երբ ինձ համար մեկը մյուսի հետեւից բացահայտեցի Դաշտենցի բազմաժանր ստեղծագործության այլ դրսեւորումներ, տեսա, որ վերը ասվածը նրա համար սեւեռուն գաղափար է բոլոր ստեղծագործություններում։ Այո, Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունը թեմատիկ առումով կուռ է ու համահավաք։ Նրա թեման հայրենիքն է ու հայրենականը, իսկ հերոսը՝ հայրենասեր հայորդին։ Այդ հերոսը եթե սիրում է՝ սիրում է հայրենիքը, եթե մարտնչում է՝ մարտնչում է հանուն հայրենիքի, եթե երազում է՝ երազում է թշնամիներից մաքրված հզոր հայրենիք, եթե սովորում է՝ սովորում է նախնյաց ավանդները…»,–հավելեց գրականագետը։
Անդրադառնալով գրողի կենսագրական ոչ հայտնի մանրամասներին՝ Կ. Վարդանյանն ասաց, որ ուշագրավ փաստեր կան ե՛ւ կենսագրության, ե՛ւ ստեղծագործական գործունեության մեջ։ Մի՞թե շատերը գիտեն, որ երիտասարդ Խաչիկը շատ էր ուզում Չարենցի ծածկանվան նման գրական ծածկանուն ունենալ, եւ «Դաշտենց» ծածկանունը նրան հուշել է Սողոմոն Տարոնցին՝ լսելով, որ Խաչիկը ծնունդով Սասունի Դաշտադեմ գյուղից է. «Կամ այսօր ո՞վ է հիշում, որ Դաշտենցի բանաստեղծական առաջին ժողովածուներից մեկը՝ «Գարնանային երգերը» (1932 թ.) խմբագրել է նրա պաշտելի ուսուցիչը՝ Եղիշե Չարենցը։ Ավելին, Դաշտենցի արխիվում պահպանվել են Չարենցի երկու գրությունը, որոնցով մեծանուն պոետը խնդրում էր Պետհրատի տնօրեն Էդվարդ Չոփուրյանին եւ գլխավոր նկարիչ Տաճատ Խաչվանքյանին ապահովել նշյալ ժողովածուի պատշաճ ձեւավորումն ու որակյալ տպագրությունը։ Հիշեմ էլի մի շատ ուշագրավ իրողություն։ Արդեն ասել եմ, որ Դաշտենցի ողջ կյանքի ու ստեղծագործության սեւեռուն գաղափարը կորուսյալ հայրենիքն է ու հայրենասիրությունը։ Պատկերացրեք, որ դա արտացոլված է նաեւ նրա թարգմանական գործունեության մեջ»։
Պահպանվել է Դաշտենցի մի զեկուցումը, որ կարդացել է 1964 թ.՝ Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի առթիվ Մոսկվայում անցկացված միջազգային գիտաժողովում։ Կ. Վարդանյանը մի շատ խոսուն հատված մեջբերեց այդ զեկուցումից. «Եթե ինձ հարցնեն, թե Շեքսպիր թարգմանելիս ես ամենից շատ ինչի մասին եմ մտածում, ես անկեղծորեն կասեմ՝ իմ ծննդավայրի մասին, Սասունի եւ Հայկական Տավրոսի մասին, այն երկրի մասին, որտեղ ապրել են իմ պապերը, մեր ամբողջ ժողովուրդը Բաթմանա ջրից մինչեւ Անիի ավերակները…»։ «Մի՞թե ապշելու չէ. սովետների մայրաքաղաքում, տարբեր երկրներ ներկայացնող շեքսպիրագետների ներկայությամբ Դաշտենցը հնչեցրել է Հայ դատը եւ այն էլ՝ 1964 թվականին»,–նկատեց գրականագետը՝ նշելով, որ հիշարժան մանրամասներով հագեցած են գրքի բոլոր վեց գլուխները։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

05-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO