Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՅԼՔ...


Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի

Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը տասնամյակներ շարունակ բացասական ներգործությունների է ենթարկվել։ Ցավոք, այս տարի եւս կապուտաչյա Սեւանը կկանաչի։ Նման եզրակացության համար հիմք են այս տարվա ուսումնասիրությունները, մասնավորապես այն, որ լճում արդեն արձանագրվել է ֆոսֆորի որոշակի քանակության սպառում, ինչը վկայում է, որ կանաչելու գործընթացն սկսվել է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը «Արմենպրեսի» սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր, որ գլխավոր պատճառներից են լճի մակարդակի իջեցումը, ինչպես նաեւ տարիների ընթացքում կենցաղային եւ այլ կեղտաջրերի ներհոսքը։
Առկա իրավիճակը հաշվի առնելով, շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է փաստաթուղթ, որը նախատեսում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում։ Այն է՝ առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում, Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացում։ Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախորդ տարի տվյալ հատվածում կատարված նմուշառումը ցույց էր տվել, որ այդ տարածքում բավական լուրջ աղտոտում կա։ Ներկայումս կառավարությունն այս ուղղությամբ քննարկումների փուլում է ԵՄ—ի եւ իրականացնող կազմակերպությունների՝ «GIZ»—ի եւ Հայաստանում ՄԱԿ—ի զարգացման ծրագրի հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ ծրագրի շրջանակներում աշխատանքները կսկսվեն սեպտեմբերից։ Միաժամանակ նախարարությունը շարունակելու է համագործակցել Գերմանիայի Մագդեբուրգի շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի կենտրոնի հետ։
Սեւանա լճի խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր է նախատեսում նաեւ օրենսդիր մարմինը։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն երկու աշխատանքային քննարկում է կազմակերպել։ Ուշադրության կենտրոնում է Սեւանա լիճ թափվող գետերի մաքրության եւ կոյուղիների հարցը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս պահին կոլեկտորը, որը ժամանակին տեղադրվել էր, չի աշխատում, ինչի հետեւանքով լիճ թափվող ջրերը չեն մաքրվում. «Վերականգնման աշխատանքների հետ կապված ծրագրեր են մշակվում, որպեսզի մարքվեն գետերով եկող կոյուղիները եւ կոլեկտորով անցնելուց հետո միայն մտնեն Սեւանա լիճ։ Ներկա դրությամբ կոլեկտորը չի աշխատում, եւ, բնականաբար, կոյուղիները շարունակում են թափվել Սեւան՝ առաջացնելով բնապահպանական խնդիրներ»։
ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը պատասխանատվություն կենթադրի համայնքի համար, եթե առանց մաքրման կոյուղիները լցվեն Սեւանա լիճ։ «Պատասխանատվության ինստիտուտը պետք է ներդրվի, բայց մինչ այդ համայնքի համար պետք է միջոցներ ունենալու հնարավորություն տրվի։ Համայնքը չունի այն ներուժը, որով կկարողանա սեփական միջոցներով կելեկտոր ձեռք բերել, քանի որ դրանք բավականին թանկարժեք սարքավորումներ են։ Համայնքին աջակցության ձեռք պետք է մեկնի կառավարությունը կամ միջազգային դոնոր կազմակերպությունները»,–ասաց պատգամավորը։
Օրենսդրական լուծումներ փնտրելիս պատգամավորները հանդիպումներ են ունենում նաեւ համայնքների հետ մինչեւ վերջնական լուծում ունենալը։ Ս. Բագրատյանի խոսքով, նպատակն է այնպիսի օրենքի նախագիծ մշակել, որը կիրառելի եւ արդյունավետ կլինի. «Եթե մենք համայնքին առանց միջոցների հնարավորություն ապահովելու օրենքի ուժով փորձենք տուգանել, ապա դա կլինի մի քայլ, որը մեծ հաշվով արդյունավետ չի լինի։ Հետեւաբար, պետք է մտածենք հնարավորություն տալու մասին, իսկ այն չօգտագործելուց հետո միայն տուգանելու։ Օրենքն ու պատասխանատվությունը պետք է համաչափ լինեն, քանի որ նպատակը խնդիրը լուծելն է, այլ ոչ թե տուգանելը»։
Սեւանա լճի մակարդակի իջեցման կանխարգելման եւ լճի մակարդակի օրենքով սահմանված չափով բարձրացման առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ իրականացնել, որոնցից է նաեւ ջրի տակ մնացած շենք—շինությունների ապամոնտաժումն ու հատված ծառերի արմատների հեռացումը։ Նախարարությունը ապրիլի վերջին հայտարարություն էր տարածել, որ Սեւանի ափամերձ տարածքների մաքրումը շենք—շինություններից մտնում է գործնական փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչեւ 1901.5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական եւ համայնքային, այնպես էլ մասնավոր շենք—շինությունների գույքագրման աշխատանքները։ Արդյունքում ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական եւ համայնքային շենք–շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քառակուսի մետր, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68 հազար քառակուսի մետրը։
«Մենք առաջանցիկ կերպով պետք է լուծենք խնդիրները»,–ասաց Ս. Բագրատյանը՝ նշելով, որ այս տարվա աշխատանքները կատարելու համար կառավարությունից խոստացել են մրցույթ հայտարարել ջրիմուռները, ինչպես նաեւ ափամերձ շրջանների մաքրման աշխատանքներն իրականացնելու համար։ «Ժամանակի ընթացքում հատված ծառերը մնացել են ջրի տակ, որոնք փտել են եւ այսօր խնդիրներ են առաջացնում։ Կառավարությունը մրցույթ էր հայտարարել 70 հեկտար մաքրման աշխատանքների համար։ Աշխատանքներն ընթանում են։ Ներկայումս իրականացվում են ձկների բազմացման աշխատանքներ։ Ձկների ավելացման եւ մաքրման համալիր աշխատանքների իրականացման արդյունքում աստիճանաբար հնարավոր կլինի հաղթահարել ջրիմուռների ակտիվությունը»,–հավելեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

05-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO