Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Սխալ հաշվարկի հետեւանքը

Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության բրոնզե մեդալակիր դարձած Գաբրիել Սարգսյանը սեփական անշրջահայացության պատճառով է զրկվել աշխարհամասի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորությունից։ Այդ մասին 36-ամյա երեւանցի գրոսմայստերը խոստովանեց «ՀՀ»-ի հետ ունեցած զրույցում։
Նա «ցավալի» որակեց կիսաեզրափակիչ փուլում չեխ Դավիդ Նավարայից կրած պարտությունը՝ նշելով, որ դա պայմանավորված է այդ մրցախաղի համար իր մշակած մարտավարությունից շեղվելու հանգամանքով. «Նախատեսել էի ոչ-ոքի ավարտել երկու պարտիայից առաջինը, որն անցկացնում էի սեւ խաղաքարերով։ Այդ դեպքում երկրորդ մրցամարտում, հանդես գալով սպիտակներով, հոգեբանական առավելություն կստանայի մրցակցիս նկատմամբ։ Եթե հավատարիմ մնայի ծրագրիս՝ հավանաբար կանցնեի եզրափակիչ ու, հնարավոր է, Եվրոպայի չեմպիոն հռչակվեի։ Սակայն հենց առաջին պարտիայում, թերեւս, հոգնածության ու լարվածության պատճառով սխալ գնահատեցի դիրքս եւ դաժանորեն պատժվեցի։ Հանկարծ որոշեցի սրել խաղաղ հունով ընթացող պարտիայի ընթացքը եւ հաղթանակ կորզել։ Դա հանգեցրեց նրան, որ սխալվեցի եւ պարտվեցի ոչ—ոքիի դիրքում՝ հայտնվելով ծանր իրավիճակում։ Փաստորեն, երկրորդ հանդիպումը սկսեցի հետապնդողի դերում եւ նորից պարտվեցի»,–պատմեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Սերգեյ Մովսեսյանի հետ 3—րդ տեղի համար հանդիպմանը՝ Գ. Սարգսյանը հայտնեց, որ միջազգային մրցումներում հայ շախմատիստները սովորաբար խուսափում են իրար հետ պայքարելուց եւ ոչ—ոքի են գրանցում. «Այս դեպքում դա անհնար էր՝ մեզնից մեկը պետք է հաղթեր։ Այդ պատճառով առանձնապես ուրախ չեմ նվաճած մեդալի համար, քանզի ընկերոջ նկատմամբ տարած հաղթանակը գոնե ինձ համար հաճելի իրադարձություն չէ»։
Գ. Սարգսյանն առանձնապես չի նախընտրում մասնակցել առցանց մրցաշարերի, սակայն այլընտրանքի բացակայության պարագայում՝ մարզավիճակը պահելու մղումով մտադիր է հուլիսին ուժերը փորձել եւս մեկ ստուգատեսում։ Հիշեցնենք, որ նա համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է, աշխարհի թիմային առաջնության ու արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO