Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ

Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել է չարի ու բարու անզիջում պայքար, ընտրություն՝ գոյատեւման ու բավականության, բացասական ու դրական հույզերի միջեւ, եւ որքան ցածր է մարդու ինքնարժեքի զգացողությունը, այնքան նրա պայքարը ձեւավորվում է զուտ գոյատեւման, բացասական հույզերի շրջանակներում, եւ նա գոյատեւման համար այդ պայքարում չի կարողանում օգտվել հույզերի գունեղ ներկապնակից, որը կյանքի գնացքը մղում է առավել դրական, քան բացասական հույզերի ռելսերով։ Այսօր, քան երբեւէ, մարդու առջեւ խոյացել է զուտ գոյատեւման խնդիրը, ինչն առավել, քան տարօրինակ է հազարամյակների ստեղծագործական վերելքներ ապրած մարդկության համար. ասես, չեն էլ եղել մշակութային այն վիթխարի արարումն ու ժառանգությունը, որոնք դարեդար սնել են մարդուն եւ առողջ պահել նրա հոգեւոր ու ֆիզիկական էությունը։
Այսօր մարդը հիվանդ է ամենադաժան հիվանդությամբ. նա կորցրել է աշխարհընկալման առողջ հոտառությունը եւ տառապում է ընկճախտով. այն, որ վերջինն էր մեռնում, այլեւս մեռնելու տեղ չունի, քանզի թաղված է կենդանի—կենդանի, այն՝ Հույսը, որ ոչ թե պասիվ հայեցում, այլ պոտենցիալը քրքրելու եւ այն աշխատեցնելու մղում էր թելադրում, որ հրում էր սայլի վերջին անիվը, եւ սայլը հրաշքով առաջ էր ընթանում մեն—մի անիվի վրա հենված։ Այդ հրաշքին, ցավոք, այլեւս հավատացող չկա, եւ ոչ այն պատճառով, որ չի կարող լինել հրաշք, այլ որ այդ հրաշքը թաղողներն ավելի ակտիվ են, քան նրանք, ովքեր պիտի հավատային հրաշքին։
Այսօր մարդուն պակասում է ուրախությունը, անկե՛ղծ ուրախությունը, ո՛չ այն, որ ցուցափեղկում է, ճոխ սեղանների վրա՝ մի քանի հարկանի տորթի կառույցով ու խոճկորի տեսքով, ուր կարեւոր գործող անձը դանակն է եւ ոչ աչքն ու ականջը, քիմքը, լեզվի եւ ոչ մտքի գալարումները։ Թվում է՝ հասարակ մի ունելիով արմատահան է եղած այն ամենը, ինչը հոգեւոր ուրախության աղբյուր էր. մարդիկ վագոններով զգեստներ են գնում, օրն անցկացնում ծանր սեղանների շուրջ, անգամ ճամփորդում, իհարկե, նրանք, ովքեր դրա հնարավորությունն ունեն, սակայն նույնքան տառապում անբովանդակ երջանկությունից, որքան այդ ճոխություններից զրկվածները, քանզի առաջինները մտասեւեռությամբ ձգտում են բազմապատկել ունեցվածքն ու ամեն գնով պահպանել այն, իսկ վերջինները՝ նույն մտասեւեռությամբ ձգտում են զուտ ունեցվածքի համար պայքարով հասնել առաջիններին, եւ գոյության կռիվն ընթանում է ճոխության ու առավել ճոխության հասնելու միջեւ՝ կյանքից դուրս մղելով մշակույթով ապրելու ուրախությունն ու պայքարի տեսակը։
Այսօր խնդրահարույց է դարձել ժամանակակից մշակույթի բովանդակությունը, որը սոսկ ունայնությամբ է լցնում ունայնությունը, ինչը հանգեցնում է անձի հոգեբանական առողջության խաթարման։ Երկու հիմնական միտում է բնութագրում այսօրվա մարդու մշակութային հույզերը. հուզական ծանրաբեռնվածության ինտենսիվ աճ, որն առաջացնում է նեգատիվ, բացասական ռեակցիա վախի տագնապի, անօգնականության, անհուսության եւ այլնի տեսքով, նեգատիվ վերաբերմունք ամեն տեսակ հույզերի՝ որպես հասարակական համակարգի անկայունացման հանդեպ։ Սոցիոմշակութային համակարգի դիսբալանսը, անհավասարակշռությունը առաջացնում են հոգեբանական հիվանդություններ անգամ ամենաառողջ, հասարակության լիարժեք անդամի մոտ։ Ելքը ստեղծված իրավիճակից մշակութային հանգիստն է, ճկուն մի բան, որով հաճախակի զբաղմունքը լավագույն թերապիան է՝ վերականգնելու հոգեբանական հավասարակշռությունը։
Եթե այսօր մարդիկ սկսել են դիմել հոգեբանի օգնությանը, ապա ոչ վաղ անցյալում դրա մասին խոսք անգամ լինել չէր կարող, եւ ոչ այն պատճառով, որ հոգեբանի տեղը չգիտեին, այլ պարզապես դրա կարիքը չկար, եւ ընդհանրապես որեւէ հոգեբան չի կարող փրկել մարդուն սեփական վախերից ու սթրեսներից խոսքուզրույցի միջոցով, եթե բացակայում է մարդու ներաշխարհը եւ նեգատիվ երեւույթների հանդեպ սեփական իմունիտետը։ Այն ձեռք է բերվում երկու ճանապարհով. առաջին՝ բնության հետ հաճախ շփվելով եւ պահպանելով բնածին առողջ բնազդները, երկրորդ՝ հաճախակի տրվելով մշակութային ակտիվ հանգստին՝ մարդու արարչագործության հետ շփվելով, այսինքն՝ այն, ինչ ոչ վաղ անցյալում մարդու բնական ու ցանկալի վիճակն էր, որն առանձնապես վերլուծության չէր ենթարկվում, ինչպես ապրելու համար օդ շնչելը։
Մարդու համար դիմադրողականության ակտիվությունն ապահովում են հատկապես մշակութային բա՛րձր արժեքները, քանզի հենց դրանք են տալիս այն պատասխանները, որ հուզում են մարդուն դժվարագույն խնդիրներ հաղթահարելիս, երբ իրադրությունը թվում է անհույս, միջոցները՝ սպառված, հենց դրանց մեջ է ապրելու ու գոյատեւելու, դժվարությունները հաղթահարելու, մնայունի ու անցողիկի, ժամանակավորի, կարեւորի ու անկարեւորի փիլիսոփայությունը, երբ մարդը կյանքին նայում է ոչ թե մանրադիտակի անցքերից՝ նեղվելով պահի անհուսությունից, այլ հեռադիտակի ոսպնյակների միջոցով, ուր արտացոլվում է հեռավոր ներկան եւ լույսի այն շողը, որ ուղեկիցն է ճանապարհի։ Բարձրարժեք մշակույթում կա ամեն ինչ՝ թե արտահայտման խորություն, թե դրականի ու բացասականի, չար ու բարու բախում, իսկ ամենակարեւորը՝ կատարսիս, մաքրում քաոսից, զտում, վեհի բացարձակացում, ինչն ազատում է մարդուն կապանքներից ու ամեն տեսակ կախվածությունից։
Կարդալով բարձր գրականություն, լսելով կատարյալ երաժշտություն, դիտելով լավագույն նկարներ, բացառիկ ֆիլմեր, հաղորդակից լինելով տաղանդավոր մարդկանց մտքերին, աննկատելիորեն ու առանց ջանքի ու լարվածության մարդը կյանքի համար ձեռք է բերում այն անհրաժեշտ իմունիտետը, որը թույլ չի տալիս ընկճվել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակում եւ լուծում խնդիրներ, որ շատերի համար անլուծելի են թվում։
Այսօրվա մշակութային երիվարին թամբած զանգվածային արվեստը, ցավոք, ապրելու ու պայքարի հույսեր չի ներշնչում, քանզի նրանից բացակայում են ուրախությունն ու վեհը, իրական հերոսականությունը, լեզվի անաղարտությունն ու անկեղծությունը, հնչյունի բնական հնչումը, պատկերի խորությունը... Դրանց փոխարեն ոտքի ամուր ու հաստատուն տեղ են բացել գռեհկաբանությունը, ծանծաղությունը, բռնության ու զոռբայության, միմյանց հանդեպ արհամարհանքի ու «քցողականության» մոտիվները, որոնք անառողջ մթնոլորտ են ստեղծում ու վտանգավոր բացիլներ տարածում մարդկային միջավայրում, որից ազատվելը չափազանց դժվար է լինելու, չասած՝ անհնարին...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

05-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO