Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄԱՐԶԵՐ


Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանն էլի կհամագործակցի «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ։ Երկուստեք պարտավորություններն օրերս ամրագրվեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի միջեւ կնքված պայմանագրով։
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 7-ի որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին։ Այդ միջոցներից 1,819 մլրդ դրամը նախատեսված է գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով։ Տների կառուցումը կվստահվի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնին»։ Պայմանագրով շինարարության մեկնարկը կտրվի առաջիկայում եւ ավարտին կհասցվի մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30—ը։ Մինչ այժմ պետբյուջեից հատկացված միջոցներով, համագործակցության արդյունքում, հնարավոր է եղել ավարտին հասցնել 44 տան կառուցումը՝ տնտեսված միջոցներով շահագործման հանձնելով եւս 7 կիսակառույց։ 2019 թ. հատկացված միջոցներով ընթացքի մեջ է 24 կիսակառույցի եւ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից թերություններով կառուցված եւս 31 տների շինարարությունը։
Մարզի ղեկավարը ավելացրեց, որ այս եւ հաջորդ տարի երկրաշարժի հետեւանքով բնակարանը կորցրած բոլոր քաղաքացիների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ լուծված կլինի։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

06-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO