Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել

Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ լիովին անհասկանալի է դարձել

Ամերիկյան «The National Interest»-ն արձանագրել է, որ չնայած ռուս-թուրքական հարաբերությունների բարդ պատմությանը, այսօր Մոսկվան ու Անկարան ակտիվորեն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը։ Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել։ Ըստ հաղորդումների՝ կողմերի միջեւ ակտիվորեն քննարկվում է C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի առաքման հարցը։
Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները, ըստ «The National Interest»—ի հոդվածագիր Պիտեր Սուսիուի, «յուրահատուկ» են։ 19—րդ դարում այդ երկրների միջեւ մի շարք պատերազմներ են մղվել, որոնց արդյունքում Թուրքիան սկսել է հետ քաշվել ավելի վաղ զբաղեցրած դիրքերից։ Մի քանի հարյուրամյակի ընթացքում Ռուսաստանն ուշադիր հետեւել է Կոստանդնուպոլսին (այժմ՝ Ստամբուլ), որովհետեւ ռուս արքաներն իրենց համարում էին Բյուզանդական կայսրության հետնորդներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այդ երկրներն արյունալի ռազմական գործողություններ են ծավալել Կովկասում։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ու Օսմանյան կայսրության անկումից հետո ժամանակակից Թուրքիան կարգավորեց հարաբերությունները Խորհրդային Միության հետ՝ մասամբ այն բանի շնորհիվ, որ Վլադիմիր Լենինի գլխավորությամբ բոլշեւիկյան կառավարությունը հրաժարվեց Արեւմտյան Հայաստանի տարածքների ու Կոստանդնուպոլսի նկատմամբ ավանդական տարածքային պահանջներից։ Ավելին՝ հենց խորհրդային զենքի առաքման շնորհիվ Քեմալ Աթաթյուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հայրը, իշխանություն ստացավ եւ հաղթանակ տոնեց հույների նկատմամբ թուրք—հունական պատերազմում։
Իրավիճակը բարդացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունը դուրս եկավ 1925 թ. ստորագրված չհարձակվելու վերաբերյալ պակտից։ Թուրքիան ՆԱՏՕ—ի կազմում ընդգրկվեց 1952 թ. եւ ՄԱԿ—ի ուժերի կազմում իր զինվորներին գործուղեց՝ մասնակցելու կորեական պատերազմին։
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ լիովին անհասկանալի է դարձել, քանզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնհայտորեն շարունակում է հարաբերություններ հաստատել երկու կողմի հետ։ «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ռուսական տեխնիկայի գնման վերաբերյալ Թուրքիայի պատվերի փաթեթը գնահատվում է շուրջ 1 մլրդ դոլար,–թուրքական «Eko turk tv»—ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։–Մենք ամուր եւ լուրջ հիմք ունենք ռազմական ոլորտում հետագա առաջանցիկ զարգացման ու համագործակցության համար»։
Որոշ հաղորդումների համաձայն՝ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցությունների այնպիսի փուլի են հասել, երբ պայմանավորվածություն կա C—400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի առաքման վերաբերյալ։ Ավելին՝ Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունը, ինչը կարող է ապահովել թուրքական ընկերությունների անմիջական մասնակցությունն արտադրությանը։
«Այդ հարցով բանակցություններն ընթանում են, դա աշխատատար գործընթաց է, որը որոշակի ժամանակ է պահանջում։ Բայց հաշվի առնելով համավարակի հետ կապված առկա սահմանափակումները՝ այդ պայմանագրի ստորագրման ժամկետների կանխատեսումն անշնորհակալ գործ է»,–այս շաբաթ ՏԱՍՍ—ին տված հարցազրույցում ասել է Շուգաեւը։
2017 թ. սեպտեմբերին Ռուսաստանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողության պայմանագիր է ստորագրել C —400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Այդ պայմանագրի համաձայն՝ թուրքական զինված ուժերն արդեն ստացել են C —400 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը՝ երկու գումարտակ։ Բացի այդ, արտադրության տեխնոլոգիան մասնակիորեն փոխանցվել է թուրքական կողմին։
Ռուսական C—400 զենիթահրթիռային համակարգերը կոչված են դիմադրելու օդային մի շարք թիրախների, այդ թվում՝ ինքնաթիռներին, թեւավոր ու բալիստիկ հրթիռներին։ Բացի այդ, դրանք կարող են օգտագործվել հողային կառույցների ու սարքավորումների դեմ։ C—400—ի հեռահարությունը հասնում է 400 կմ—ի, եւ դրանք ունակ են թիրախներ խոցել մինչեւ 30 կմ բարձրության վրա։
Գնորդների եւ պոտենցիալ գնորդների շարքում են Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան ու Քաթարը։ Միեւնույն ժամանակ Թուրքիան, որը զինված ուժերի մեծությամբ ՆԱՏՕ—ի երկրների մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում, դարձել է այդ դաշինքի միակ անդամը, որը վճռել է ձեռք բերել ռուսաստանյան նշված համակարգերը։ Ամերիկյան խորհրդարանականներն Անկարային զգուշացրել են, որ C—400—ի գնումը երկարաժամկետ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Թուրքիան, չնայած ՆԱՏՕ—ի անդամ է, հանվել է «F—35» «Join Strike Fighter» («Միասնական հարվածային կործանիչ») ծրագրից, իսկ ԱՄՆ—ը նրան սպառնացել է միակողմանի պատժամիջոցներով։ Վախենալով նման սահմանափակումներից՝ Թուրքիան արդեն պահեստամասեր է պահեստավորել ԱՄՆ—ում արտադրված «F—16» ինքնաթիռների ու ռազմական այլ սարքավորումների համար։ Չնայած որ Թուրքիան հանվել է «F—35»—ի ծրագրից, այդ երկրի ենթակապալառուներն ապրիլի վերջին շարունակում էին դետալներ արտադրել ու առաքել՝ այդ ծրագրի իրացման համար։
Այժմ, երբ Թուրքիային հանել են այդ ծրագրից, հարցը միայն նրանում է, թե արդյոք Անկարան կդիտարկի՞ այլընտրանքային տարբերակներ։ Անցած տարի թուրքական պատվիրակությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ծանոթացել է ռուսական ՍՈՒ—35—ին ու ՍՈՒ—57—ին։
Ակնհայտորեն իրավիճակը դեռ երկար ժամանակ բարդ կմնա…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

06-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO