Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում

Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ Գլոբալիզացիան գործընթաց է, որի ընթացքում աշխարհը ձեւավորվում է որպես մեկ միասնական համակարգ։ Այն ենթադրում է տնտեսական, քաղաքական, կրոնական եւ մշակութային արժեքների ինտեգրում, միասնականացում։
Գլոբալիզացիային հակադրվում է ազգային ինքնություն հասկացությունը։ Ուստի այս տեսանկյունից կարեւոր է ուսումնասիրել գլոբալիզացիայի եւ ազգային ինքնության միջեւ կապը, որը, թերեւս, մեծամասամբ հակադարձող է։ Այս համատեքստում կարող ենք առանձնացնել ամենից շատ հնչող հարցերից, թե արդյոք համաշխարհայնացման գործընթացի հետեւանքով մարդկությունը հայտնվել է շրջադարձային մի նոր փուլում, որն իր հերթին ամբողջովին փոխել է մարդկային կեցության չափորոշիչներն ու ձեւերը, կամ, արդյոք, այս երեւույթն անհրաժեշտությո՞ւն էր մարդկության համար, թե՞ պատահականության արդյունք, եւ նման այլ հարցեր։
Համաշխարհայնացումը գործընթաց է, որի շրջանակներում ապրանքները, տեղեկատվությունը, մարդիկ, փողը, հաղորդակցությունը, նորաձեւությունը, ինչպես նաեւ մշակույթի այլ ձեւեր դուրս են գալիս ազգային սահմաններից։ Այսպիսով, առանձին ուսումնասիրելով ազգայնականության էությունը, դրա առանձնահատկությունները, տարբեր հետազոտողների ներկայացրած սահմանումները, ինչպես նաեւ գտնելով դրանց միջեւ առկա կապն ու ընդհանրությունները՝ հնարավոր է դառնում նշել, որ համաշխարհայնացման շուրջ մոտեցումներն ունեն իրար հակասող բնույթ, քանի որ եթե, ըստ հետազոտողների մի մասի, այս երեւույթից խուսափելն անհնարին է, քանի որ այն աստվածային սկզբնական մտահղացման իրականացում է, ապա Կանտը, ելնելով մոդեռնիզմին (արդիականություն) բնորոշ աշխարհայացքային կողմնորոշումներից, գտնում է, որ մարդկային ցեղի պատմությունն ամբողջությամբ կարելի է դիտարկել իբրեւ բնության գաղտնի ծրագրերի իրագործում։
Հետեւելով այս երկու մոտեցումներին, եզրակացնում ենք, որ իրականում երկուսն էլ հավանական եւ ճշմարիտ են այն տեսանկյունից, որ այն կարող է լինել բնության գաղտնի ծրագիր, քանի որ բնությունն ինքնին ստեղծված է Աստծո կողմից, հետեւաբար, դրանում տեղ գտած «համաշխարհայնացում» գաղափարը եւս աստվածային սկզբնական մտահղացման բաղադրիչներից մեկն է։ «Համաշխարհայնացում» եզրույթը տարբեր տեսանկյուններից դիտարկելը կարելի է պայմանավորել այն բանով, որ վերջինիս նկատմամբ լայն տարածում ունեն ժխտողական մոտեցումներ։ Կարելի է սա պայմանավորել այն փաստով, որ այս երեւույթի նկատմամբ գոյություն ունեն երկու հիմնական մոտեցում, որոնցից մեկով սահմանվում է, որ այն մարդկության զարգացման մի նոր փուլ է ենթադրում, սակայն, մյուս կողմից, այս եզրույթն ընդունված է համարել միջազգայնացման հերթական փուլ, որը ոչ մի առնչություն չունի մարդկության զարգացման նոր փուլերի հետ։
Սակայն, հետեւելով Սամուել Հանթինգթոնի՝ «Քաղաքակրթությունների բախում» աշխատության մեջ առաջ քաշված հիմնադրույթներին, ըստ որոնց, մարդկային համակեցությունն անհնար է, քանի որ գոյություն ունի մշակութային—քաղաքակրթական գործոն, որի հիմքում ընկած են վերջիններիս միջեւ առկա տարբերությունները, որոնք անհաղթահարելի են, հանգում ենք այն բանին, որ դա իրականում ավելի շատ միջազգայնացման հերթական փուլն է, որը կարելի է ե՛ւ պարտադիր ընդունել, ե՛ւ ժխտել։ Քանի որ համաշխարհայնացումն անհնարին է, այս տեսանկյունից Հանթինգթոնն առաջադրում է մի մոտեցում, համաձայն որի, համաշխարհայնացման փոխարեն հնարավոր է կազմավորել «Փոքր համայնքներ», որում տեղ կգտնեն միմյանց կրոնական, մշակութային տեսանկյունից ավելի հարազատ երկրները։ Սակայն երբ փորձ է արվում պատկերացում կազմել վերոնշյալի հավանական հետեւանքների մասին, ակնհայտ է դառնում, որ նման երեւույթը, իր հերթին, հանգեցնելու է այդ «Փոքր համայնքների» ու դրանից դուրս գտնվող այլ երկրների միջեւ նոր բախումների, եւ բարձրանալու է հակամարտությունների վտանգը։ Այսպիսով, նոր մարտահրավերներից զերծ մնալու համար ավելի ողջամիտ կլինի խույս տալ նման «Փոքր համայնքներ» կյանքի կոչելուց։
Վերլուծելով «համաշխարհայնացում» եզրույթը, դրա էությունն ու առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել «ազգ» եւ «ազգայնականություն» հասկացությունները։ Այսպիսով, «ազգ» եզրույթին պատմական անդրադարձ կատարելուց հետո պետք է նշել, որ դրա վերաբերյալ գոյություն ունեցող երկու սահմանում կա, որոնք բավականին ընդհանրություն ունեն։ Առաջինը Ռուսոյի մոտեցումն է, որով նա «ազգ» է կոչում այն ժողովրդին, որն ունի Սահմանադրություն, այսինքն, նրա հայեցողության մեջ «ազգ» հասկացությունն արդեն հավասարեցվում է «պետություն» հասկացությանը։ Այստեղից հետեւում է, որ Ռուսոն ազգ է համարում միայն Սահմանադրություն ունեցողներին, եւ վերջինիս բացակայությունը կնշանակի, որ գործ ունենք ոչ թե ազգի, այլ էթնոսի հետ։ Մյուսը Կոնի մոտեցումն է, ով էլ, իր հերթին, նույնացնում է Ռուսոյի տեսակետին բավականին մոտ մի պնդում, որում նշում է, որ պետության լավագույն ձեւն այն է, երբ յուրաքանչյուր ազգ ունենում է իր սեփական պետությունը, որը համեմատաբար նոր ժամանակների երեւույթ է։
Այսպիսով, նրանք, ընդհանուր առմամբ, պետությանն ու Սահմանադրությանը նույնությամբ էական նշանակություն տալով՝ «ազգի» գոյության հիմքը համարում են վերոնշյալները։ Ազգային միասնությանն անդրադարձ կատարելով՝ Ռենանը նշում է, որ, ինչքան էլ տարօրինակ է հնչում, շատ հաճախ ազգային միասնությունը իրականացվել է ուժի գործադրման միջոցով, որպես օրինակ նշելով, որ Ֆրանսիայի հյուսիսային ու հարավային հատվածները միավորվել են գրեթե մեկ դար տեւած բռնության եւ ահաբեկչության արդյունքում։
Ֆրիդրիխ Մեյնեքեն «Պատմականության առաջացումը» աշխատության մեջ, ուսումնասիրելով «ազգ», ինչպես նաեւ «ազգայնականություն» եզրույթները, բաժանում է ազգերը երկու խմբի՝ մշակութային եւ քաղաքական։ Սակայն, չնայած դրանց բաժանմանը, մեր կարծիքով, իրարից զատ վերջիններս գոյություն ունենալ չեն կարող, քանի որ սերտորեն փոխկապակցված են։
Վերլուծության արդյունքում, այսպիսով, պարզ դարձավ, որ չնայած «ազգայնականության» տարբեր բաղադրիչներին, այն իրենից հիմք եւ բովանդակություն չէր ներկայացնի առանց կյանքում հայրենասիրության եւ ազգային պատկանելության միասնության։
Ինչպես գիտենք, ազգայնականության նկատմամբ հասարակության շրջանում ձեւավորված թյուր կարծիքի խոչընդոտը հաղթահարելու համար պետք է խոր գիտակցումով մոտենալ սրան ու տարբերակել երկուսի էությունը, քանի որ առանձին վերցված «ազգայնականությունն» ունի ծայրահեղ դրսեւորումներ, օրինակ, ազգայնամոլություն (նացիզմ), ցեղամոլություն (ռասիզմ) եւ այլն։ Փորձելով ուսումնասիրել եւ գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք ազգերն են ձեւավորվել ավելի վաղ, թե ազգայնականությունը, կարող ենք ասել, որ, չնայած այն բանին, որ Մենդելսը համարում էր, որ ոչ միայն ազգն է հնագույն ժամանակների երեւույթ, այլեւ ազգայնականությունը, կարելի է կարծել, որ առանց ազգի ազգայնականություն պարզապես գոյություն ունենալ չէր կարող, եւ միայն ազգի հիմքերի, շահերի եւ դրա մնացած այն բաղադրիչների հիմքում է ձեւավորվել ազգայնականությունը։
Այսպիսով, եթե երկու բառով ամփոփելու լինենք, կարող ենք նշել, որ չնայած իրենց առանձնահատկություններին, ընդհանրություններին եւ հակասություններին, համաշխարհայնացումն ու ազգայնականությունը միաժամանակ կարող են գոյություն ունենալ կողք կողքի, քանի որ երկուսի առկայությունն էլ որոշիչ եւ կարեւոր դեր ունի պետության եւ, առհասարակ, ազգերի բարգավաճման գործում։ Այս երկու երեւույթին կարեւորություն տալով՝ հնարավորինս կարելի է օգտվել եւ գնահատել դրանց դրական կողմերը։

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրանտ

06-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO