Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին

Անցումային արդարադատության հիմքում՝ հասարակության հաշտեցման տրամաբանությունը

«ՀՀ»-ն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հետ զրուցում է Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես՝ այն անցումային արդարադատության իրականացման գործի՞ք է, վերջինիս կիրառմամբ կայանալո՞ւ է հասարակության հաշտեցումը հարցադրումների շուրջ։
–Տիկին Բաղդասարյան, Փաստահավաք հանձնաժողովի նախագիծը կիրառության մեջ դնելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ձեռնամուխ ենք լինում անցումային արդարադատությանը։
–Այո, կարող ենք։ Դուք գիտեք, որ Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքների հետ կապված օրինագիծը բխում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից։ Եվ այս ամենն արտացոլում է այն մոտեցումները, որոնք մենք ունենք՝ կապված անցումային արդարադատության հետ։
–Ենթադրվում է, որ այն լինելու է ամբողջությամբ իրավակա՞ն գործընթաց, թե՞, այնուամենայնիվ, պարունակում է նաեւ քաղաքական բաղադրիչ։
–Միանաշանակ՝ քաղաքական բաղադրիչի մասին խոսք լինել չի կարող։ Որովհետեւ նախաձեռնության կարեւոր նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք եղել են 1991—ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում։ Եվ որոնք վերաբերում են մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Նաեւ՝ բացահայտել այն հանգամանքները, որոնք եղել են քողարկված եւ ինչ—ինչ պատճառներով երեւան չեն եկել։ Ընդհանրապես, երբ խոսում ենք անցումային արդարադատության գործիքակազմի, նաեւ՝ հենց այդ գործիքակազմի միջոցով իրավունքի գերակայության ամրապնդման մասին, պետք է հասկանանք, որ այն հստակ իրավական պրոցես է։ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը մենք պատկերացնում ենք այս նախագծի միջոցով, երբ նախ եւ առաջ, ինչպես արդեն նշեցի, հավաքվում են մարդու իրավունքների զանգվածային ու պարբերական խախտումների մասին տեղեկություններ մի շարք ոլորտներից։ Դիտարկվում են նաեւ խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները։ Թեկուզ՝ հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում, այդ տեղեկությունները տրամադրում ենք իրավապահներին։ Ուստի, ըստ էության, սրանք նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, որոնք ենթադրում են նաեւ մշտադիտարկումներ։ Կարեւոր հանգամանքն այն է, որ Փաստահավաք հանձնաժողովն ու նրա անդամները պետք է չունենան քաղաքական կողմնորոշումներ ու, առավելապես, կապված չլինեն գործադիր մարմնի հետ։ Թերեւս, նախագծի ամենախոցելի տեղն է, երբ ասում ենք, որ փաստահավաք խմբում պետք է ներգրավված լինեն հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող մարդիկ։ Եվ այս հանգամանքն է շատերի համար խնդրահարույց՝ այն առումով, թե հեղինակություն ունենալ—չունենալն ինչպե՞ս պետք է որոշել։ Այսուհանդերձ, պետք է հասկանանք, որ Փաստահավաք հանձնաժողովն իրականում չունի իրավապահ մարմնին եւ դատական համակարգին բնորոշ գործառույթներ։ Այն պարզապես հավաքում է տեղեկություններ։
–Իսկ գործիքակազմը, որով կատարվելու են բացահայտումները, հստակեցվա՞ծ է։
–Ներկայումս Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը արդարադատության նախարարության կողմից դրված է հանրային քննարկման, որից հետո արդեն այն կքննարկվի Ազգային ժողովում։ Այնպես որ, սա երկար գործընթաց է, երբ նախագիծը կարող է բավականին փոփոխությունների ենթարկվել։ Ուստի ես վաղ եմ համարում որոշակի դրույթների մեկնաբանումը։ Բայց մի բան պետք է ամրագրենք, որ Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին։ Եվ սա է ամենակարեւոր հանգամանքը, որ կարող ենք նշել այդ առնչությամբ։
–Վաղեմության ժամկետի պարագան այս դեպքում չի՞ դիտարկվում, մենք հասնելու ենք մինչեւ 1991 թվական։
–Ես կարծում եմ, որ ժամանակաշրջանը շատ լավ է ընտրված։ Որովհետեւ մենք գնահատելու ենք անկախությունից ի վեր եղած բոլոր հանգամանքները։ Ինչպես գիտենք, Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային մի շարք երկրներում փաստացի իրականացվել է անցումային արդարադատություն։ Իսկ մեր երկրում նման բան չի եղել։ Եվ նոր միայն մենք դիտարկելու ենք այն բոլոր ոլորտները, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ անկախությունից այս կողմ ընկած ժամանակահատվածում։ Ի դեպ, հանձնաժողովը, ըստ նախնական տարբերակի, գործելու է երկու տարի ժամկետով, որից հետո իր բացահայտումների վերաբերյալ զեկույց է ներկայացնելու Ազգային ժողով։ Եվ պատահական չէ, որ Փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ առանձին օրենք է ընդունվում։ Որպեսզի երբեւէ նրա կողմից ձեռք բերված տեղեկությունները չդիտվեն խնդրահարույց եւ չդրվեն կասկածի տակ։ Հանձնաժողովը գործելու է այն լիազորությունների շրջանակում, որը նրան է տրվելու օրենքով։ Ըստ էության, այն իրավապահ մարմիններին օժանդակելու է՝ իր հավաքած տեղեկությունները նրանց փոխանցելու առումով։ Իսկ պատասխանատվության կիրառումը հիմնվելու է օրենքների ու Սահմանադրության պահանջների վրա։ Ուստի պատասխանատվության կիրառման դեպքում է, որ պետք է հաշվի առնվի վաղեմության ժամկետը։ Իսկ այն փաստը, որ հանգամանքները պետք է արձանագրվեն, դա արդեն միանշանակ է ու պարտադիր է։ Տվյալների ուսումնասիրությունների հարցում վաղեմության ժամկետ չի կարող դիտարկվել։ Պարզապես, խախտումներն արտացոլված կլինեն Փաստահավաք հանձնաժողովի զեկույցում, որի հիման վրա, չի բացառվում, Ազգային ժողովը կարող է տալ որոշակի գնահատական։ Բայց արդեն՝ քաղաքակա՛ն գնահատական։
–Եվ այս պարագայում արդեն կկայանա՞ հասարակության հաշտեցումը։
–Անցումային արդարադատության առանցքը հաշտեցման գործընթացն է։ Իսկ ինչո՞ւ է հասարակության մեջ բացակայում հաշտությունը, եւ այդ հասարակությունը, ըստ էության, բեւեռացված է։ Որովհետեւ մարդկանց մի շերտի մոտ կա խախտված իրավունք եւ արդարության հասնելու ձգտում ու ցանկություն, որը տարիներ ի վեր չի իրականացվել։ Եվ այս պարագայում է, որ Փաստահավաք հանձնաժողովի կողմից փաստի արձանագրումը եւ խորհրդարանի կողմից տվյալ փաստին տրված համարժեք գնահատականը թույլ կտան մեղմացնելու հասարակության տարբեր շերտերի մոտ առկա բեւեռացումը։ Ամեն դեպքում, անցումային արդարադատության հիմքում հենց այդ՝ հասարակության հաշտեցման տրամաբանությունն է դրված։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

06-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO