Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայում ուզում են Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք

Թուրքական «Վաթան» կուսակցությունն օնլայն ձեւաչափով անցկացրած աշխատանքային խորհրդակցությունում ներկայացրել է Սեւ ծով-միջերկրածովյան բարեկամության ու խաղաղության պլանը, որում ներառել է Ղրիմի՝ որպես ռուսական տարածք ճանաչումը։ Բացի այդ, փաստաթղթում կան նաեւ այլ առաջարկներ՝ ճանաչել Աբխազիայի Հանրապետությունը եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն ու խաղաղությունն այդ երկրում, ինչպես նաեւ Լիբիայում ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը։
Ղրիմի թաթարների խորհրդի կրթության, գիտության ու երիտասարդական քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Լեմար Սելենդելին, հանդես գալով խորհրդակցությունում, պատմել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Ղրիմում ապրող թաթարների կյանքում կատարված էական բարելավումների մասին։
«Ղրիմաթաթարական լեզուն դարձել է պաշտոնական։ Մենք ստացել ենք Ռուսաստանի մյուս թյուրք ժողովուրդների իրավունքները։ Մոտ 25 տարվա ընթացքում վատ պայմաններում ենք ապրել, ճանապարհները քանդված էին, դպրոցներ չէին կառուցվում։ Վերջին 5 տարում այդ խնդիրներն սկսել են լուծվել։ Ղրիմյան թաթարների տնտեսական դրությունն սկսել է բարելավվել»,–ասել է նա։
Խորհրդակցության ընթացքում հանդես է եկել նաեւ «Sahipkiran» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Քյուրշադ Օրնեկը։ Նա դիմել է թուրքական ԱԳՆ—ին՝ կոչ անելով անմիջապես հարաբերություններ հաստատել Ղրիմի հետ եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ դառնալ ղրիմյան թաթարների իրավունքների երաշխավորը։
Նա պատմել է, որ անձամբ ինքը ղրիմյան ծագում ունի, 6 տարի սովորել է թերակղզում, ավարտել ռուսական բանասիրության ասպիրանտուրան ու մագիստրատուրան։ Օրնեկը վստահ է, որ գործնականում Ղրիմը «երբեք ուկրաինական հող չի եղել»։ Նրա խոսքերով՝ 6 տարվա ընթացքում ինքն այնտեղ ուկրաիներեն խոսող մարդու չի հանդիպել։
«Մեր դպրոցներն ու մզկիթները բա՞ց են Ղրիմում։ Բաց են։ Սակայն ղրիմյան քաղաքականության մեջ մեզ մոտ առայժմ չեն գործում մեր պատգամավորներն ու նախարարները։ Պետք է ուղղենք դա»,–շեշտել է փորձագետը։
Իր հերթին՝ «Վաթան» կուսակցության միջազգային հարաբերությունների բյուրոյի ղեկավար Սեմիհ Կորայը, որը նույնպես մասնակցել է խորհրդակցությանը, Սեւ ծով—միջերկրածովյան բարեկամության ու խաղաղության պլանն անվանել է գլխավոր նպատակ։ Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ Վաշինգտոնը մենակ թողնվի տարածաշրջանում, եւ իրացվի համապարփակ ռազմավարություն՝ հիմնված եվրասիական համագործակցության ու Արեւմտյան Ասիայի միության վրա։ Կորայը շեշտել է, որ այդ պլանի կարեւորագույն յուրահատկությունը նրա ամբողջականությունն է։ «Այդ պլանը հիմնված է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ համագործակցության առանցքի ամրապնդման վրա»,–հայտարարել է նա։
Ուկրաինան առաջվա պես թերակղզին իր, բայց ժամանակավորապես գրավված տարածք է համարում։ Այդ հարցում Կիեւին աջակցում են արտասահմանյան մի շարք տերություններ։
Ռուսաստանի ղեկավարությունը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի ժողովուրդներն իրենց ճակատագիրը որոշել են ժողովրդավարական ճանապարհով՝ ՄԱԿ—ի կանոնադրության ու միջազգային իրավունքի համաձայն։
Տարածքային նման փոփոխություններին չեն աջակցում նաեւ թուրքական իշխանությունները։ Ընթացիկ տարվա փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։
«Մենք շարունակում ենք պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չենք ճանաչում Ղրիմի ապօրինի անեքսիան։ Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունների կարեւոր գործոն են ղրիմյան թաթարները, շարունակում ենք հետեւել նրանց դրությանը»,–ասել է Էրդողանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թուրք գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Ուկրաինան հույսեր է կապում Թուրքիայի օգնության հետ՝ ազատագրելու Ռուսաստանում «պահված» ուկրաինացիներին ու ղրիմյան թաթարներին։
Այնուհետեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ղրիմի «անեքսիայի» ու ղրիմյան թաթարների վատ դրության մասին Էրդողանի խոսքերն իրական հիմքեր չունեն, ինչում նա անձամբ կարող է համոզվել՝ այցելելով այնտեղ։

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO