Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ն ձգտում է սեղմել Իրանի շուրջ սահմանափակումների օղակը

ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանափակումների օղակն ավելի է սեղմում եւ, ըստ երեւույթին, շարունակելու է, ինչը պայմանավորված է այդ երկրում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով։ Հունիսի 25-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ են կիրառվել իրանական մետաղ արտադրող 8 ընկերության դեմ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այս առնչությամբ շեշտել է, թե այստեղից ստացվող եկամուտն Իրանը կիրառել է աշխարհի կայունությունը խախտելու նպատակով։ Նշենք, որ այս ոլորտը սահմանափակումների է ենթարկվել դեռեւս 2019 թ. մայիսին, երբ ԱՄՆ-ն օտարերկրյա ընկերություններին արգելել է Իրան պղնձի, ալյումինի, երկաթի ու պողպատի արտահանումը՝ պատճառաբանելով, որ դրանք կիրառվում են Իրանի հրթիռաշինության ոլորտում։ Սահմանափակումներ են կիրառվել նաեւ մետաղյա իրեր արտադրող 3 իրանական ընկերության նկատմամբ։ 2018 թ., երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի երկաթի, ալյումինի, պողպատի եւ պղնձի արդյունաբերության դեմ սահմանափակումների հրամանագիրը, շեշտել է, որ, այդպիսով, էներգակիրներից հետո թիրախ է դարձել Իրանի արտահանման ամենախոշոր ոլորտը։ Թեեւ ընթացիկ տարում Իրանը մետաղի եւ, մասնավորապես, պողպատի արտադրության վերաբերյալ դեռեւս որեւէ զեկույց չի ներկայացրել, սակայն պողպատի արտադրության համաշխարհային ասոցիացիայի զեկույցների համաձայն, ընթացիկ տարվա հունվարին Իրանի արտադրությունը կազմել է 2 միլիոն 850 տոննա, սակայն ապրիլին կտրուկ անկում արձանագրելով՝ կազմել է 1 միլիոն 790 տոննա, իսկ մայիսին կրկին աճելով՝ 2 միլիոն 350 տոննա։
Նոր սահմանափակումները լուրջ հարված են Իրանի ծանր արդյունաբերությանը, հաշվի առնելով նախորդ սահմանափակումներն ու համավարակի պատճառած հետեւանքները, քանի որ այն զգալի թվով կարող է համալրել գործազուրկների բանակը, եւ կկրճատվի արտահանումը։ Բացառված չէ, որ նոր սահմանափակումներն անդրադառնան նաեւ ազգային արժույթի արժեզրկման վրա, ինչպես տեղի ունեցավ հունիսի 19—ին Իրանի դեմ ՄԱԳԱՏԷ—ի տնօրենների հաստատած բանաձեւից հետո. հունիսի 20—ին ազգային արժույթը 1,1 տոկոսով արժեզրկվեց, մեկ դոլարի գինը հատեց 19 հազար թումանի սահմանը։ Թեեւ կառավարության ջանքերի շնորհիվ հունիսի 25—ին արդեն կարգավորվել է եւ կազմում է 18 հազար թումանից մի քիչ ավելի։
Հաջորդ քայլով Միացյալ Նահանգները ձգտելու է անժամկետ երկարաձգել ՄԱԿ—ի կողմից Իրանի դեմ կիրառված զենք—զինամթերքի սահմանափակումը։ Իրան—5+1 համաձայնագրի եւ այդ առնչությամբ ՄԱԿ—ի 2231 բանաձեւի համաձայն՝ դրանք պետք է վերանան ընթացիկ տարվա հոկտեմբերին, ինչին խիստ դեմ է ԱՄՆ—ն, իսկ Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտահոգություն են արտահայտել այդ առնչությամբ։ ԱՄՆ—ն դեռեւս մայիսին իր եվրոպացի դաշնակիցներին է ներկայացրել մի նախագիծ, որով պահանջվում է ոչ թե վերացնել Իրանի դեմ այդ սահմանափակումները, այլ դարձնել անժամկետ։ Այժմ նախագիծը տրամադրվել է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին։ Սակայն խորհրդի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք ունեն վետոյի իրավունք, դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նոր բանաձեւի նախագծին։
Այլ կերպ ասած, մեծ հավանականությամբ, ԱՄՆ—ի ներկայացրած նախագիծը չի հաստատվելու անվտանգության խորհրդում։ Այս դեպքում ԱՄՆ—ն հայտնել է, թե դրան հասնելու համար կկիրառի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ խորհրդին ներկայացնել նոր նախագիծ, օգտվելով Իրան-5+1 համաձայնագրով տարաձայնությունները լուծելու համար նախատեսված գործիքակազմից, որով կվերականգնվեն Իրանի դեմ կիրառված ՄԱԿ—ի ողջ սահմանափակումները։ Սա եւս խնդրահարույց է, քանի որ ԱՄՆ—ն հեռացել է համաձայնությունից, ինչպես նախօրոք հայտարարել էին Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, Վաշինգտոնն այլեւս իրավասու չէ օգտվելու համաձայնությունից, այդ թվում՝ տարաձայնությունները վերացնելու գործիքակազմից։
Ինչպես նշել են միջազգային ԶԼՄ-ները, ԱՄՆ ներկայացրած բանաձեւի նախագծի շուրջ քննարկումներն սկսվել են արդեն հունիսի 24-ից, որոնք, նշյալ աղբյուրների համաձայն, խիստ աղմկոտ են լինելու։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

27-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO