Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Առաջին տիտղոսը Կլոպի հետ

«Լիվերպուլն» առաջին անգամ դարձավ անգլիական պրեմիեր լիգայի հաղթող եւ ուղիղ 30 տարվա ընդմիջումից հետո վերադարձրեց Անգլիայի ուժեղագույն ակումբի տիտղոսը։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրա մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց «Չելսիին» եւ վերջնականապես կորցրեց առաջատարին հասնելու հնարավորությունը։ Դրանից մեկ օր առաջ լիվերպուլցիները 4 անպատասխան գնդակ էին ուղարկել «Քրիսթալ Փելասի» դարպասը։ Այդպիսով, առաջնության ավարտից 7 տուր առաջ երկու առաջատարի միավորների տարբերությունը հասավ 23—ի։ Ի դեպ, այդքան կարճ ժամանակում չեմպիոնի կոչումը ձեւակերպելը պրեմիեր լիգայի բացարձակ ռեկորդ է։ Նախորդ նվաճումը պատկանում էր Մանչեսթերի «Յունայթեդ» եւ «Սիթի» ակումբներին, որոնք մրցաշարի հաղթող էին դարձել դրա ավարտից հինգ տուր առաջ։ Ի դեպ, փարատելով առաջին նախադասության հետ կապված ընթերցողի տարակուսանքը՝ նշենք, որ վերջին անգամ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոն էր դարձել 1990 թ., սակայն այն ժամանակ մրցաշարը կոչվում էր «Առաջին դիվիզիոնի առաջնություն»։ 1992 թ. փետրվարի 20—ից ստուգատեսը վերակազմավորվեց պրեմիեր լիգայի, որի ոսկե մեդալները մինչեւ այս տարի անհասանելի էին Լիվերպուլ քաղաքի համանուն թիմի համար։ Ընդհանրապես, 28 տարվա ընթացքում պրեմիեր լիգայում հաջողվել է հաղթել միայն 7 ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդին» (13 անգամ), «Չելսիին» (5), «Մանչեսթեր Սիթիին» (4), «Արսենալին» (3), «Բլեքբերն Ռովերսին» (1), «Լեսթեր Սիթիին» (1) եւ «Լիվերպուլին» (1)։ Եթե առաջնության անվանման հետ կապված ձեւականությունները թողնենք մի կողմ, ապա կարող ենք փաստել, որ «Լիվերպուլը» 19—րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն եւ գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ առաջին անգամ հաղթեց ներքին մրցումներում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

27-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO