Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչո՞ւ չսպասարկել մյուսներին, եթե տարեցներ չկան

«Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24–ից առավոտյան 10։00–12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ եւ այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։ Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։
Մարտի 24-ից առաջ ֆ/բ էջում գրառել էր պարետ Տիգրան Ավինյանը։
Ժամային այս սահմանափակումը դժվարություն կառաջացներ հատկապես այն քաղաքացիների համար, ում, տարբեր պատճառներից ելնելով, հարմար էր հենց այդ ժամերին, ասենք, գործ ունենալ բանկերի հետ, հանրային ծառայություններ մատուցող գրասենյակների հետ եւն։
Բայց մեր ծառայություն մատուցողները ճկուն եղան՝ գտան այն ձեւը, որ օգնեց եւ կենսաթոշակային տարիքի անձանց, եւ մյուս քաղաքացիներին։ Եթե այդ ժամերին կար հերթ, անկախ էլեկտրոնային հերթագրման հաջորդականությունից, առաջնահերթությունը տրվում էր կենսաթոշակային տարիքի մարդկանց, հետո՝ մյուսներին՝ արդեն ըստ գրանցման համարի։
Համենայնդեպս, դա նկատել եմ ոչ մեկ անգամ եւ քաղաքի տարբեր հատվածներում դիտարկում անելիս։ Եվ դժգոհություն էլ չեմ նկատել, որովհետեւ բոլորը գիտեին եւ տեսնում էին, որ բանկի կամ խանութի ցուցափեղկին, տեսանելի վայրում փակցված է՝ ժամը 10-12-ը սպասարկումը թոշակառուների համար է։ Բայց եթե չկար տարեց քաղաքացի, բանկը կամ հանրային ծառայություններ մատուցող այլ գրասենյակները աշխատանքը չէին դադարեցնում եւ սպասարկում էին այլ անձանց։ Այդպես է նաեւ հիմա։
Վերջերս, սակայն, խմբագրություն դիմեցին քաղաքացիներ, ովքեր ասացին, որ այդ ժամերին եղել են հանրային ծառայություն մատուցող բջջային օպերատորների այս կամ այն գրասենյակում եւ չեն սպասարկվել, դուռը փակ է եղել, ներսում՝ աշխատակիցներ եղել են, բայց տարեց քաղաքացիներ՝ ոչ։ Թեեւ գրասենյակի աշխատակիցները իբրեւ փակ դռան պատճառաբանություն հենց մեջբերել են կենսաթոշակառուներին սպասարկելու պատճառը։
Դիմեցինք պարետատուն՝ նախ ճշտելու՝ ժամային հիշյալ սահմանափակումը կո՞չ է եղել, թե՞ որոշում։ Ի դեպ, պարետատունը, հարցերին ի պատասխան, միայն պարետի որոշման համարներն է ասում՝ հղում անելով օրվան։ Որեւէ այլ հարցի պարագայում գրավոր հարցում է խնդրում։ Ու նաեւ՝ պատասխանների տոնայնությունն էլ է տարբերվում. դա զգացի՝ երբ զանգեցի որպես լրագրող, իսկ հաջորդ անգամ՝ որպես քաղաքացի։
Ինչեւէ, պարետատնից տվեցին որոշման համարը՝ 110։ Մինչեւ ցանկացա ասել, որ սա հունիսի որոշում է, մինչդեռ իմ հարցը մարտի մասով է, անջատեցին։ Իբրեւ քաղաքացի էի զանգել…
Իսկ հունիսի 3-ի թիվ 110 որոշումը, որ փոփոխություններ ու լրացումներ է անում մայիսի 3-ի թիվ 63 որոշման մեջ, ասում է, որ (առեւտրի իրականացման վայրերում, մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման տարածքներում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններ) յուրաքանչյուր օր ժամը 10։00—12։00—ը սպասարկվում են կենսաթոշակային տարիքի անձինք։
Նորից դիտարկում արեցի։ Պարզվեց՝ այո, սպասարկման որոշ տարածքներ այդ ժամերին միայն կենսաթոշակային տարիքի անձանց են սպասարկում եւ ուրիշ ոչ ոքի, որոշները սպասարկում են մյուս քաղաքացիներին, եթե այդ պահին տարեցներ չկան։ Զրուցեցի այդ տարածքներից մեկի աշխատակիցների հետ, ընդ որում՝ դռան մոտ կանգնած։ Ասում եմ՝ ինչո՞ւ ինձ չսպասարկեք, եթե այս պահին ինձնից բացի ընդհանրապես մարդ չկա, առավելեւս՝ տարեց մարդ։ Պատասխանեցին, թե առավոտյան տարածքը լավ ախտահանել են, որպեսզի հենց այդ երկու ժամվա ընթացքում միայն թոշակառուներին սպասարկեն։ Ասում եմ՝ լավ, եթե համարում եք, որ կկեղտոտեմ տարածքը, ներս չեմ գա, սա՝ ինտերնետիս գումարը, սա էլ՝ կոդը, շտապ է։ Ի դեպ, նաեւ բացատրում եմ շտապելուս պատճառը։ Բայց քանի որ արդեն ոչ էին ասել, ոչ-ները այո չդարձավ։
Մյուս՝ իմ դիտարկման տարածքները նորմալ աշխատում էին. ներսում մեկ քաղաքացուց ավելի չկար, քաղաքացիները դրսում էին՝ հեռավորությունը պահող նշված շրջանակների մեջ կանգնած՝ հերթով, շարքով։ Տարեց մարդու մոտենալու պարագայում գրասենյակից դուրս էր գալիս աշխատակիցը, ստուգում դիմակի առկայությունը, ուղեկցում ներս։ Տարեցին սպասարկելուց հետո՝ նորից հերթն էր գործում։ Ինչպես ասացի՝ ոչ ահելներն էին տուժում, ոչ ջահելները։
Իսկ ես դիտարկմանս արդյունքում… փոխեցի ինձ ինտերնետ ծառայություն մատուցող օպերատորին՝ ոչ ճկուն լինելու, պարապ նստելու եւ հաճախորդի ժամանակը չգնահատելու համար…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

27-06-2020





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO