Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Օրակարգում՝ պետական կառույցների ծախսերի արդյունավետության բարձրացման հարցը

Պետական միջոցների ծախսերի աուդիտը խորհրդարանական վերահսկողության արդյունավետ միջոց է

Պետական համակարգի արդյունավետ աշխատանքին նպաստող դասական աքսիոմատիկ ձեւաչափը իշխանության տարբեր թեւերի անկախությունն ու հավասարակշռությունն են։ Խորհրդարանական իշխանության մոդելին անցած մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունի օրենսդիր մարմնի լիազորությունների լիարժեք ու անկախ իրականացումը։ Առաջնային է նաեւ իշխանության մյուս ճյուղերին հակակշիռ լինելու վերջինիս կարողությունների ընդլայնումը։
Խորհրդարանի սահմանադրական գործառույթներն իրականացնելու համար ստեղծված Հաշվեքննիչ պալատը կարեւոր գործիք է այդ գործառույթներն իրականացնելու համար։ Ստեղծված լինելով խորհրդարանի կողմից, այն հաշվետու է միայն վերջինիս եւ իրականացնում է գործադիրի, պետական կառույցների ու հիմնադրամների ծախսերի վերահսկողություն։ Չնայած Հաշվեքննիչ պալատը խորհրդարանն է ստեղծել, բայց այն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, պետական իշխանության թեւերից անկախ՝ առաջնորդվելով Լիմայի հռչակագրով եւ Ֆինանսական վերահսկման գերագույն ատյանների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով։
Լինելով ֆինանսական վերահսկողության ծանրակշիռ միջոց, այս կառույցը իրականացնում է պետական եկամուտների եւ դրանց ծախսման աուդիտ՝ ապահովելով այդ գործընթացների թափանցիկությունը։ Ամեն տարի այս կառույցը հայտնաբերում է բազմաթիվ խախտումներ եւ պետական միջոցների վատնման դեպքեր, որոնց հիմքերով հարուցվում են նաեւ քրեական գործեր, արդյունքում պետական բյուջե են վերականգնվում միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսված միջոցներ։
Վերջին արտահերթ նիստում ԱԺ—ն լսեց Հաշվեքննիչ պալատի 2019 թ. հաղորդագրությունը, որի միայն մեկ դրվագի դիտարկումն ակնառու ձեւով ցույց է տալիս պետական միջոցների անարդյունավետ վատնման հիմնական մեխանիզմները, որոնք ժամանակին եղել են եւ արձանագրվում են նաեւ այսօր։
Մասնավորապես, նախորդ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2015—17 թթ. աշխատանքների հաշվեքննության ժամանակ արձանագրվել են մի շարք չհիմնավորված եւ ուռճացված ծախսեր։ Այսպես՝ հիմնադրամը 2015—ին մրցույթ էր հայտարարել 14000 տոննա ռուսական հումքից բիտումի ձեռք բերման համար։ Մրցույթին մասնակցել էր միայն «Մերիան գրուպ» ՍՊԸ—ն՝ մոտ 3 մլրդ դրամ գնառաջարկով, որի դեպքում բիտումի մեկ տոննայի գինը կազմել է 210.5 հազար դրամ։ Հիմնադրամի եւ ընկերության միջեւ կնքված համաձայնագրով սահմանվել էր, որ պետք է ներմուծվեր 15.650 տոննա գուդրոն, որը վերամշակելով ստանային 15000 տոննա բիտում։ Այս դեպքում էլ պայմանագրի արժեքը կազմել է 3 մլրդ 158 մլն դրամ եւ կրկին մեկ տոննան 210.5 հազար դրամ արժեքով։ Այսպիսով, գուդրոնի ձեռք բերումն ու վերամշակումը խնայողություն չեն ենթադրում, սա այն դեպքում, երբ որեւէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու է գնվում գուդրոն, այլ ոչ թե գրեթե նույն գնով արդեն պատրաստի բիտում։
Ըստ ուսումնասիրությունների, աշխատանքների ընթացքում անընդհատ փոխվել են պայմանագրի պայմանները։15000 տոննան իջեցվել է 12.500—ի, իսկ 6.901 տոննա ռուսական գուդրոն նեմուծելուց հետո որոշվել է ներմուծել իրանական գուդրոն։ Դրանից բացի անընդհատ փոխվել են գուդրոնի եւ տրանսպորտային ծախսերի գները։ 2015 թ. կողմերի միջեւ կնքված ընդունման հանձնման ակտի համաձայն, «Մերիան գրուպ» ՍՊԸ—ն ներմուծել էր մոտ 1 մլրդ 381 մլն դրամի 6901 տոննա գուդրոն, բայց Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ մաքսային փաստաթղթերով «Մերիան գրուպ» ՍՊԸ—ն այդ տարի ներմուծել էր 4.565 տոննա գուդրոն։ Դրանից բացի, պայմանագրով նախատեսված է եղել, որ գուդրոնը պետք է գնվի 156.6 հազար դրամով, բայց գնվել է 158.5—160.1 հազար դրամով։ Պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Մերիան գրուպ» ՍՊԸ—ին մեկ տոննա գուդրոնի համար արդեն 2017 թ. վճարվել է 152 հազար դրամից ավելի գումար, իսկ բիտումի համար՝ 195 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդ տարի այլ ծրագրի համար գնել էր 190 տոննա բիտում՝ մեկ տոննայի դիմաց վճարելով ընդամենը 145 հազար դրամ։ Մյուս կողմից էլ կատարող ընկերությունը նախատեսված 1753 տոննա չի ներմուծել, իսկ պայմանագրում դրա համար չի արվել որեւէ փոփոխություն, նախատեսվող տույժ ու տուգանքներ չեն սահմանվել։ Հաշվեքննությամբ պարզվել է, որ «Մերիան գրուպ» ՍՊԸ—ի հետ մազութի եւ բիտումի գնման մյուս պայմանագրերը կնքվել են «Գնումների մասին» օրենքի խախտմամբ, քանի որ գումարային մոտ 190 մլն դրամի ապրանքի գնումն ընկերությանը պատվիրվել է առանց մրցույթի։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2015 թ. մեկ այլ ծրագրով «Բարսել» ՍՊԸ—ի հետ կնքել է մեկ այլ պայմանագիր, որով վերջինս պետք է Իրանից գներ 163 մլն դրամի 800 տոննա մազութ։ Մեկ տոննա մազութի արժեքը նախատեսված է եղել 203.3 հազար դրամ, սա այն դեպքում, երբ 2015—ին այլ ընկերություններ Հայաստան են ներմուծել մազութ մեկ տոննան 145 հազար դրամ արժեքով։ Բացի այդ, «Բարսել» ՍՊԸ—ն նախատեսված 800 տոննայից ավելի քիչ՝ ընդամենը 224.9 տոննա մազութ է ներկրել։
Անտեսելով այս ամենը՝ 2017 թ. նույնպես հիմնադրամը նույն ընկերության հետ կնքել է 300 տոննա իրանական մազութ ներկրելու պայմանագիր՝ մեկ տոննան արդեն 176.2 հազար դրամով։ Այս դեպքում էլ ներմուծվել է ընդամենը 98.6 տոննա մազութ, բացի այդ, պայմանագրով նախատեսված է եղել ներկրել իրանական մազութ, բայց ներկրվել է իրաքյան։
Վերեւում ներկայացվածից ակնհայտ երեւում է, որ մատակարարված ապրանքների գներն էականորեն բարձր են այդ ժամանակահատվածում այլ ընկերությունների կողմից Հայաստան ներմուծված նույն ապրանքների գներից, ինչը փաստում է, որ հարյուրավոր միլիոն դրամի միջոցները, մեղմ ասած, արդյունավետ չեն օգտագործվել։
Հաշվեքննման նման արդյունքներ պալատի տարեկան հաղորդման մեջ բազմաթիվ են։ Վերջին երկու տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմիններին է ուղարկել նմանատիպ բովանդակության 33 նյութ, որոնցից 17-ով հարուցվել է 24 քրեական գործ, իսկ մնացածով ուսումնասիրությունները շարունակվում են։
2018 թ.՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի ընդունմամբ, այս կառույցին նախկինում տրված վերահսկողության մանդատը փոխարինվել է արտաքին պետական աուդիտի՝ հաշվեքննության մանդատով։ Սակայն այս կարեւոր կառույցի գործառույթներն ավարտվում են հաշվեքննության արդյունքները ԱԺ-ին փոխանցելով, այն դեպքում, երբ տրամաբանական կլիներ, որ այդ լիազորություններն ընդլայնվեին, եւ վերջինս հետեւողական լիներ հայտնաբերված խախտումների վերացման հարցում, առավել եւս, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Հաշվեքննիչ պալատը նույն պետական կառույցում կարճ ժամանակահատված հետո կրկնակի հաշվեքննություն իրականացնելիս կրկին խախտումներ է հայտնաբերում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

27-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO