Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ԱՅԼՔ...


Ինչով ու ինչքան է ճնշվում Սեւանի ջրավազանային տարածքը

Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարման պլան է մշակում

Հայաստանի ջրային ոլորտի խնդիրներին անդրադառնալիս «ՀՀ»-ն էական ուշադրություն է դարձնում ջրավազանային կառավարման պլաններին, թե ինչ վիճակ է տարածքներում եւ ինչքանով են այդտեղ խորքային ներկայացվում խնդիրներն ու լուծումները։ 2019 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կառավարության կողմից ընդունված են երկրի 6 ջրավազանային տարածքներից 3—ի պլանները։ Անդրադարձել ենք Արարատյան, Ախուրյանի եւ Հարավային ջրավազանային կառավարման պլաններին։ Այժմ մշակման փուլում են Սեւանի եւ Հրազդանի պլանները։
Սեւանի ջրավազանային կառավարման պլանի, որ նախատեսված է 2021—2027 թթ. համար, հանրային խորհրդատվությունն սկսվել է հունիսի 11—ից։ Կտեւի մինչեւ հուլիսի 17—ը։ Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն առցանց են լինելու։
Յուրաքանչյուր ջրավազանային կառավարման պլանից խոսելուց առաջ հարցը, որ մենք համարում ենք ամենակարեւորներից ու առաջնայինը հենց դա ենք քննարկում, վերաբերում է այդ տարածքի աղտոտման աղբյուրներին։ Որովհետեւ հենց սա է թույլատրում հասկանալու, թե որոնք են կարեւորագույն խնդիրները, որ անհապաղ լուծում են պահանջում։ Այս առումով՝ ի՞նչ վիճակ է Սեւանի ջրավազանային կառավարման տարածքում (ՋԿՏ)։
Նախ ասենք, որ Սեւանա լճի ավազանը կազմում է Հայաստանի ընդհանուր տարածքի մեկ վեցերորդ մասը (16 տոկոս)։ Սեւանի ՋԿՏ—ի մակերեսը 4721 քառ. կմ է, լճի մակերեսը՝ 1279 քառ. կմ։ Սեւանա լճի ավազանում կա 993 գետ եւ վտակ, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 2687 կմ—ի։ Սեւանա լիճ են թափվում 28 գետ եւ գետակներ (ներառյալ գետերի տեսքով խոշոր աղբյուրները), եւ միայն Հրազդան գետն է, որ սկիզբ է առնում լճից։
Հիմա՝ ի՞նչ վիճակում են ջրերը թափվում Սեւան։ Եվ ընդհանրապես՝ ինչ ու ինչքան է թափվում Սեւան, եւ ինչ տվյալներ են, որ ներառվել են Սեւանի ՋԿՏ պլանում։
Շրջակա միջավայրի նախարարությունը խոսում է աղտոտման կետային եւ ցրված աղբյուրներից։
Նախ՝ կետային աղբյուրների մասով։ Կոմունալ կենցաղային կեղտաջրերի զգալի մասը չի հավաքվում եւ չի մաքրվում մինչեւ գետեր (ուղղակի աղտոտում) կամ ջրանցքներ (անուղղակի աղտոտում) թափվելը, որից հետո էլ կեղտաջրերը լցվում են Սեւանա լիճ։ Սեւանի ավազանում գործում է մաքրման 3 կայան՝ Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում։ Եվ կայաններում կեղտաջրերի կենսաբանական մաքրում չի իրականացվում, մասամբ մաքրված կեղտաջրերն անմիջապես գետեր են լցվում։ Ջրավազանում կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը 50.4 կմ է, իսկ հեռացվող կենցաղային կեղտաջրերի ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 4.2 մլն խմ։ Բնակչության թվաքանակի վիճակագրական տվյալների վրա հիմնվելով՝ ՇՄ նախարարությունը նշում է, որ Գավառագետ, Մարտունի եւ Մասրիկ գետեր լցվող կեղտաջրերի ընդհանուր հաշվարկային ծավալը կազմում է օրական 2672.1 խմ։
Ի դեպ, չմոռանանք այս ամենին հավելել սննդի արդյունաբերությունից ու հանքարդյունաբերությունից կեղտաջրերի հեռացման վիճակը։ Դարձյալ ըստ պատկան մարմնի տվյալների, սննդամթերքի եւ ըմպելիքների արտադրության ոլորտի ծավալը ներկայումս կազմում է ավազանի արդյունաբերության ընդհանուր ծավալի ընդամենը 10—15 տոկոսը, եւ Սեւանի ավազանի ջրային ռեսուրսների որակի վրա այս ոլորտը էական ազդեցություն չի թողնում։
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությունից կեղտաջրերի հեռացմանը, ապա եթե հակիրճ, ապա պատկերը սա է. հանքերի տարածքում ձեւավորված մակերեւութային հոսքաջրերը պարունակում են ծանր մետաղներ եւ ազդեցություն են թողնում Սոթք, ապա Մասրիկ գետերի ջրերի որակի վրա։
Գանք աղտոտման ցրված աղբյուրներին։
Սեւանի ՋԿՏ պլանում ներկայացված են Գեղարքունիքի մարզպետարանի 2017 թ. տվյալները։ Ըստ այդմ, այդ տարի գետավազանում գյուղատնտեսական մշակաբույսերի համար օգտագործվել է 2 հազ. տոննա հանքային պարարտանյութ։ Ավազանում օգտագործված օրգանական պարարտանյութերի վերաբերյալ տվյալներ չկան։ Նույն տեղեկատվության համաձայն, պարարտանյութերը հավասարապես են կիրառվում ՋԿՏ—ի գյուղատնտեսական հողերում։ Հիմնվելով գյուղատնտեսական հողերի եւ կիրառվող ընդհանուր պարարտանյութերի հասանելի թվերի վրա, եզրակացվում է, որ Սեւանի ՋԿՏ—ում օգտագործվող ազոտի պարարտանյութերը զգալի ճնշում չունեն ջրային ռեսուրսների ջրի որակի վրա։
Սեւանի ՋԿՏ—ի ջրային ռեսուրսների վրա ճնշումներից մեկն էլ գոմաղբն է։ Այն, լվացվելով մակերեւութային հոսքերով, ներթափանցում է ստորերկրյա ջրային ռեսուրսներ, ինչը հանգեցնում է ջրերում ազոտի, ֆոսֆորի եւ օրգանական միացությունների կոնցենտրացիաների ավելացման։ Անասնապահությունը, որ հատկապես զարգացած է Մասրիկ, Արգիճի, Գավառագետ եւ Մարտունի գետավազաններում, զգալի ճնշում ունի Սեւանի ՋԿՏ ջրային պաշարների որակի վրա։
Ինչ վերաբերում է տրանսպորտին ու կոշտ թափոններին։ Առաջինը զգալի ճնշում չի թողնում ջրային պաշարների վրա։ Իսկ կոշտ թափոններն ունեն որոշակի տեղային ճնշում Սեւանի ավազանի ջրային ռեսուրսների որակի վրա, սակայն էական ճնշում չեն համարվում տարածական բաշխվածության եւ զբաղեցրած փոքր տարածքի պատճառով։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ստուգել կոշտ թափոնների տեղային ազդեցությունը ջրի որակի վրա։
Խոսենք նաեւ կենսածին նյութերով ջրային պաշարների աղտոտումից։ ՇՄ նախարարությունը փաստում է, որ կետային եւ ցրված աղտոտման հետեւանքով, այո, տեղի է ունենում ավազանի ջրային ռեսուրսների աղտոտում կենսածին նյութերով։ Մասնավորապես, ազոտը եւ ֆոսֆորը կարող են նպաստել մակերեւութային ջրերի էվտրոֆիկացմանը։ Բացի այդ, դրանց արտանետումները էական ազդեցություն ունեն Սեւանա լճի էկոհամակարգի վիճակի վրա։ 2013—2017 թթ. ժամանակահատվածի համար կենսածին նյութերի ընդհանուր քանակը գնահատվել է ըստ Սեւանա լիճ թափվող հիմնական գետերի։ Արդյունքում, դրանց ծանրաբեռնվածությունը կազմել է տարեկան 85.0 տոննա ֆոսֆոր եւ 18.6 տոննա անօրգանական ազոտ։ Գնահատումը կատարվել է 9 գետերի ամենամսյա մոնիտորինգի տվյալների հիմամբ։
Իսկ թե ձկնաբուծարաններից ինչքան ֆոսֆոր է արտանետվում, պարզ չէ. այդ ծանրաբեռնվածությունը չի գնահատվել։ Խնդիրների ինչ լուծումներ են առաջարկվում, ու ինչ ռիսկեր կան, առանձին կանդրադառնանք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

27-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO