Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մխիթարյանը մոտ է մինչեւ 2023 թ. «Ռոմայում» մնալուն

Ամենայն հավանականությամբ, Հենրիխ Մխիթարյանը շուտով եռամյա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ եւ կդառնա իտալական այդ ակումբի հիմնական խաղացող։
Բրիտանական «Daily Star» պարբերականին նման տեղեկատվություն է հայտնել իրավիճակին քաջածանոթ աղբյուրը, որը լրատվամիջոցն առայժմ չի բացահայտում։ Նշվում է միայն, որ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան այս օրերին հնարավոր գործարքի վերաբերյալ աշխույժ բանակցություններ է վարում Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները տնօրինող Լոնդոնի «Արսենալի» լիազոր ներկայացուցչի եւ հռոմեական ակումբի բանագնացի հետ։
Ենթադրվում է, որ «Ռոման» Մխիթարյանի փոխարեն բրիտանական թիմին կզիջի եզրային հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Կլյույվերտին։ Ֆուտբոլիստներն արդեն պաշտոնապես համաձայնել են փոխել իրենց ակումբային գրանցումը, քանզի ցանկանում են ավելի շատ խաղային ժամանակ ստանալ։ Հիմա հստակեցվում են գործարքի ֆինանսական մանրամասները, որի շուրջ կողմերը տակավին ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Ռոման» պատրաստ է նպաստավոր պայմաններով 3 տարվա պայմանագիր կնքել մեր 31—ամյա հայրենակցի հետ, իսկ «Արսենալը» դեմ չէ մինչեւ 2025 թ. նախատեսված համագործակցության փաստաթուղթ ստորագրել 21—ամյա հոլանդացու հետ։ Վերջինս խոստովանել է, որ Մխիթարյանի եւ Քրիս Սմոլինգի մնալը «Ռոմայում» բոլորի համար լավագույն տարբերակը կլինի։ «Հենրիխից հաստատ սովորելու բան կա։ Միշտ ականջալուր եմ լինում նրա խորհուրդներին, քանի որ փորձառու մարզիկ է։ Նա եւ Սմոլինգն արժեքավոր խաղացողներ են «Ռոմայի» համար»,— նկատել է կրտսեր Կլյույվերտը։
Ի դեպ, կիրակի օրը Մխիթարյանը մասնակցեց Իտալիայի առաջնության 28—րդ տուրի «Միլանի» հետ արտագնա խաղին, որում «Ռոման» պարտվեց 0։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի ավագը բավականին հաջող էր կատարում գնդակներ մատակարարողի գործառույթը՝ փորձելով վճռական հարվածի դուրս բերել հարձակման առաջնագծում գտնվող թիմակիցներին։ Սակայն, հետզհետե միլանցիներն ուժեղացրեցին ճնշումը դաշտի կենտրոնում, եւ հայ ֆուտբոլիստի արդյունավետությունը նվազեց։ 69—րդ րոպեին նա փոխարինվեց, բայց չնայած դրան արժանացավ փորձագետների բարձր գնահատականին՝ հռոմեացիների դարպասապահ Անտոնիո Միրանտեից հետո։ «Ռոման» 48 միավորով ընթանում է 5—րդ տեղում, իսկ Մխիթարյանի «հռոմեական հաշվին» մնում է 6 գոլ եւ 3 արդյունավետ փոխանցում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

30-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO