Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ծուլությունն ու աշխատասիրությունն Աստվածաշնչում

Ոմանք կարծում են, որ ծույլ մարդիկ կարող են շատ ավելի արագ գտնել որոշ խնդիրների լուծումներն ու հարցերի պատասխանները, քանի որ նրանք չեն ցանկանում շատ ժամանակ եւ մեծ էներգիա ծախսել աշխատանքի վրա, իբր թե իրենց համար դյուրին է գործն անել արագ, որպեսզի հետո շատ ավելի ազատ ժամանակ ունենան։
Թեպետ այս մտքերը կարող են թվալ տրամաբանված, սակայն ճշմարտությունն այն է, ինչպես Աստծո խոսքն է ուսուցանում, որ ծուլությունը մշտապես սխալ է։ Այդ երեւույթը ոչ միայն տհաճ է Աստծո աչքին, այլեւ վերջնարդյունքում ոչ շահավետ ու անօգտակար է։
«Ծոյլ ձեռքով բանողը աղքատ է լինում. իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։
Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է»։ Առակաց 10։ 4 -5։
Ծուլությունը միշտ հանգեցնելու է աղքատության, հատկապես ֆինանսական առումով։ Շատ ծույլեր նույնիսկ իրենց հարց չեն տալիս, թե ինչու՞ են իրենք աղքատ, նրանք չեն էլ ջանում շտկել վիճակը։ Նրանց առավել դուր է գալիս քնել, երբ պետք է աշխատել, եւ հանգստանալ, երբ պետք է հերկել։
Ծույլերը շարունակում են երազել, երբ աշխատասերներն աշխատում են։
«Իր երկիրը գործողը կկշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է։
Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կտայ»։ Առակաց 12։ 11—12։
Աշխատասերները համառորեն աշխատում են, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Նրանք օգտագործում են իրենց ռեսուրսների առավելությունները եւ իրենց գործը դարձնում են շահավետ. նրանք վստահ են, որ կարող են բավարարել իրենց պահանջմունքները։
Մյուս կողմից՝ ծույլերը նախանձում են աշխատասերների ձեռքբերումներին։ Նրանք շարունակում են երազել, թե իրենք էլ կունենան այն ամենը, ինչ ունեն աշխատասերները, նախանձում են վերջիններիս ջանքերով ձեռք բերված ունեցվածքին, տրվում են երեւակայություններին, սակայն որեւէ ջանք չեն գործադրում դրանք իրականություն դարձնելու համար։
Ծույլերը երբեք բավարարված չեն լինում, իսկ աշխատասերները՝ հակառակը։
«Ծոյլի հոգին փափաքում է եւ չունի. բայց աշխատասէրների հոգին կպարարտանայ»։ Առակաց 13։ 4։
Ինչպես արդեն նշեցինք, աշխատասերներն աշխատում են, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Ժամանակի հետ կարող են նպատակները փոփոխվել, սակայն նրանք շարունակում են աշխատել նոր նպատակներին հասնելու համար։ Աշխատասեր մարդիկ գոհանում են իրենց աշխատանքի արդյունքներից։ Նրանք բավարարվածություն են գտնում իրենց աշխատանքի պտուղներից։
Ծույլերը բավարարվածություն չեն գտնում, քանզի նրանք ջանքեր չեն գործադրում իրենց երազած արդյունքներին հասնելու համար։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

30-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO