Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում

Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։ Այն երկրորդն էր կորոնավիրուսի համավարակից հետո, առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։
ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը, քանի որ «դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին եւ խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ եւ անվտանգ տեղաշարժի միջոցով։
Հատկանշական է, որ ի տարբերություն ապրիլի 21—ի տեսակոնֆերանսից հետո արված հայտարարության, որը հնգակողմ էր, այս անգամ այն տարածվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել հայտարարությունից։ Որո՞նք էին այս տեսակոնֆերանսի օրակարգային թեմաները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտարարությունները տարբեր են լինում, եւ այն հանգամանքը, որ միայն համանախագահների անունից են, որեւէ բան չի փոխում։ «Համանախագահները, որոնք կազմակերպում են եւ միջնորդ են հանդիսանում, բնականաբար այդ տեքստերը համաձայնեցնում են կողմերի հետ։ Առանց դրա հրապարակային չէին դառնա»,–նկատեց պատգամավորը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարեւոր տեղ էր հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Հայրապետյանի կարծիքով՝ «վերջին սադրիչ հայտարարություններից» եւ «ռազմատենչ հռետորաբանությունից» զերծ մնալու մասին խոսքերի հասցեատերը Ադրբեջանն է. «Բոլորս քաջ գիտենք, որ հայկական կողմերից ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախի Հանրապետությունը նմանատիպ հայտարարություններով երբեք հանդես չեն եկել։ Այդ կոչերը վերաբերում են բացառապես Ադրբեջանին։ Հասկանալի է, որ առանց համապատասխան միջավայրի հնարավոր չէ առաջ գնալ բանակցային գործընթացում»,–ընդգծեց նա։ Հայտարարության մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են մթնոլորտի առողջացման վերաբերյալ թեզից, որն առաջ է քաշվել հայկական կողմից։ Այս հայտարարությունը, դրան նախորդող բազմաթիվ հայտարարություններ նույնպես փաստում են, որ հայկական կողմի ներկայացրած օրակարգային հարցերն ընդունելի են միջազգային գործընկերների համար։
Հայտարարության մեջ համանախագահները հատուկ ընդգծել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։ Դա բխում է երեք գլխավոր սկզբունքներից, այն է՝ «ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումից»։ Մինչդեռ Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ երկրի ղեկավարի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով շարունակ խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են նաեւ ռազմական լուծման, ուղղակի սպասում են համապատասխան իրավիճակի ստեղծման, երբ կկարողանան կրկին գնալ էսկալացիայի։ «Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, ազնիվ չէ այս գործընթացներում։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ հայկական կողմից համարժեք պատասխանը չի ուշանա»,–շեշտեց զրուցակիցս։
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հայկական կողմից առաջ քաշված օրակարգային կետերն ամբողջությամբ արտացոլվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, եւ խիստ գնահատականներ են տրվում հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Պատգամավորը առարկայական եւ կարեւոր է համարում ուղիղ կապի վերաբերյալ շեշտադրումը, որ կրկին իրականացվել է հայկական կողմի նախաձեռնության շնորհիվ։ Խոսքը վերաբերում է 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված օպերատիվ կապին։
Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, որտեղ խոսվում «տեղում իրավիճակը փոխող հնարավոր քայլերից» զերծ մնալու մասին, ինչը ենթադրաբար վերաբերում է Կապան—Հադրութ ճանապարհի կառուցման որոշմանը, ապա Հայրապետյանն ընդգծեց, որ մեր հայրենակիցների ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակել հնարավոր չէ, եւ ճանապարհի կառուցումը բխում է բացառապես ազատ տեղաշարժման իրավունքից։ «Դրա վերաբերյալ մեր դիրքորոշումները մնում են անփոփոխ»,–հավելեց նա։
Հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը միտումնավոր դիմում է սադրանքների՝ սրելով իրավիճակը։ Հայրապետյանի խոսքով՝ թեեւ Ադրբեջանը փորձում է իր նախկին գործելաոճին հավատարիմ մնալով մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, բայց ԱԳ նախարարի մակարդակով մի քանի անգամ շեշտվել է, որ մենք չենք բանակցելու ատրճանակը մեր ճակատին պահած։ «Մեզ համար դա անընդունելի է, եւ Ադրբեջանի սպառնալիքները չեն կարող ստիպել, որ փոխենք մեր օրակարգային խնդիրները բանակցային գործընթացում։ Դրանում համոզվում է նաեւ Ադրբեջանը»,–ասաց պատգամավորը։
Տեսակոնֆերանսի շրջանակներում քննարկվել է հուլիսին եւս մեկ հեռավար հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Հաշվի առնելով համավարակային իրավիճակը եւ դրա պատճառով գործընթացի որոշակի դանդաղեցումը՝ փորձ է արվում, տեսակոնֆերասների միջոցով փոքր—ինչ հաճախակի դարձնելով, ապահովել շարունակականությունը։ Հասկանալի պատճառով տեսակոնֆերանսները հնարավորություն չեն տալիս քննարկել դետալային հարցեր։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO