Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…

Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու երբեւէ մտածե՞լ ես, թե ինչ մեծ է հավատքի ուժը։ Մովսեսի հավատքի ուժով ճեղքվեց ծովը, եւ մարդիկ անցան նրա հատակով։ Աստվածաշնչում շատ են օրինակները, երբ հավատքի ուժով հրաշքներ են տեղի ունենում։ Իսկ այսօր Հիսուս Քրիստոսի հավատքով, հավատալով Նրա փրկչական մահվանը Գողգոթայում, Նրա հարությամբ ճանապարհ է բացվում դեպի երկինք, դեպի Արարիչ։
«Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պետք է հաւատայ, թէ Նա կայ, եւ թէ Իրան խնդրողներին վարձահատոյց կլինի»։ Եբր. 11։ 6
Բացի այդ, Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել խոնարհություն։ Սա շատ կարեւոր հատկանիշ է, որ Աստված գնահատում է քո մեջ։ Ի՞նչ է նշանակում լինել խոնարհ. նշանակում է սրտում ունենալով շատ մեծ սեր, լռել, երբ քեզ վիրավորում են, հարվածին չպատասխանել հարվածով, ընդունել մարդկանց արարմունքները, ինչպիսիք էլ դրանք լինեն՝ եւ բարի, եւ ոչ բարի։ Սերը Քրիստոսով, որ քո մեջ է, կօգնի քեզ այդպես վարվել։ Հիսուսն ինքն է ասել. «Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնեք։
Որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։ Մատթ. 11։ 29 30
Եւ եւս Աստված կամենում է, որ դու սովորես զուսպ լինել, եւ որ այդ հատկանիշը քեզ ուղեկցի քո ողջ կյանքում։ Եթե քեզ հանիրավի վիրավորել են, զսպիր քո մեջ զայրույթն ու աղոթիր սրտիդ խորքում։ Եթե ինչ—որ մեկին ծաղրում են քո շրջապատում, զսպիր քեզ եւ մի մասնակցիր վատ արարքին։ Զսպվածությունն այն է, երբ քեզ հետ ես պահում ցանկացած վատ արարքներից ու մտքերից։ Աստված կամենում է, որ մենք մեզ միշտ զսպենք ամեն տեսակ վատ բաներից։
Մեզ մոտ ստացվեց հրաշալի խաղողի ճութ. ՍԵՐ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՏՔ, ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ, ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ։
«Բայց Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ, օրէնք չկայ։ Բայց նորանք որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչ հանեցին կիրքերովը եւ ցանկութիւններովը միասին։ Եթե Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։ Սնապարծ չլինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով»։ Գաղ. 5։ 22 26

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO