Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Եթե չպահպանենք կանոնները

Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վիրուսակիրների թվի աճը պայմանավորում է թեստերի ավելացմամբ. «Վիճակագրությունը ցույց է տալիս՝ որքան շատ ենք թեստ անում, այդքան դրական դեպքերը տատանվում են 25—30 տոկոսի միջակայքում։ Այս առումով առնվազն դրական է, որովհետեւ ստացվում է, որ մենք հայտնաբերում ենք վարակակիրներին։ Քիչ թեստերի պարագայում չէին հայտնաբերվում։ Բայց սա չի նշանակում, թե թեստերի քանակը բավարար է։ Անհրաժեշտ է այնքան ավելացնել, որ դրական պատասխանների բացարձակ թիվը չաճի։ Այս պարագայում կնշանակի, որ մենք ոչ հարյուր տոկոսով, բայց առավելագույնս հայտնաբերում ենք բոլոր վարակակիրներին։ Ուստի թեստերի ավելացմամբ պայմանավորված դրական պատասխանների ավելացումը բացասական տենդենց չէ»։
Մամուլում հրապարակումներ եղան, որ բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր կա։ Ն. Զեյնալյանն այս լուրերին ի պատասխան՝ արձագանքեց. «Հայաստանում արդեն շրջանառության մեջ են դրվել հայկական արտադրության թեստեր։ Կարծում եմ՝ այսուհետ թեստավորում կարվի այս թեստերով։ Թեեւ դրսից ստացված թեստերի խմբաքանակ դեռեւս կա, եւ ըստ էության խնդիր չունենք»։ Պատգամավորը նկատեց՝ սարքավորումների, անձնակազմի եւ հավելյալ մասնավոր լաբորատորիաներ ներգրավելու խնդիր ունեն։ Պետության ենթակայության տակ գտնվող լաբորատորիաները, նրա խոսքով, գերծանրաբեռնված են աշխատում. «Թեեւ այսօր ներգրավված են մասնավոր մի քանի լաբորատորիաներ, բայց հավելյալ բուժհաստատություններ ներգրավելու անհրաժեշտություն կա»։
Դեռեւս հունիսի կեսերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում արտերկրից Հայաստան հասցվեց բժշկական օգնություն, Ֆրանսիայից հատուկ չվերթով ժամանեցին 10 բժիշկ, նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Ռուսաստանից եւս կժամանի 50 բժիշկ, օգնության պատրաստակամություն էր հայտնել նաեւ Լիտվայի կառավարությունը։ Ն. Զեյնալյանն ասաց, որ Հայաստան ժամանած բժիշկները հիմնականում ռեանիմացիաներում աշխատող բժիշկներ են, բուժօգնություն են ցուցաբերում ծանր հիվանդներին. «Միաժամանակ, փորձի փոխանակություն կարվի մեր բժիշկների հետ։ Այս մի քանի ամիսների ընթացքում նրանց կուտակած փորձն ավելի մեծ է եւ բավականին արդյունավետ։ Թեեւ ունենք բավարար թվով բժիշկներ, բայց ժամանակի ընթացքում նրանց փոխարինելու հարց կառաջանա, նրանք չեն կարող օրվա 24 ժամն աշխատել»։
Հանրության շրջանում դժգոհություններ կային այն մասին, որ երկկողմանի թոքաբորբով պացիենտներին առանց կրկնակի թեստավորում անելու հիվանդանոցները դուրս են գրում։ Ն. Զեյնալյանը պարզաբանեց. «Եթե անձի վիճակը ծանր չէ կամ ծանր վիճակից դուրս է գալիս, ինտենսիվ թերապիայի կարիք չունի, բուժումը շարունակելու համար միայն բժշկի հսկողության անհրաժեշտություն կա, նման պացիենտները գնում են տուն՝ տեղամասային թերապեւտի հսկողության տակ բուժումը շարունակելու։ Այս պահին մեծ թվով վարակակիրներ տնային պայմաններում են բուժօգնություն ստանում։ Նրանք ասիմպտոմ պացիենտներն են, որոնց թեստը դրական է եղել, եւ որեւէ գանգատ չունեն, հոսպիտալացման կարիք՝ եւս։ Ովքեր թեթեւ գանգատներ ունեն, եւ նրանց թեստի պատասխանը դրական է, նրանք եւս բուժումը ստանում են տնային պայմաններում։ Հստակ հոսպիտալացման չափորոշիչներ են մշակվել, թե որ դեպքում պետք է հոսպիտալացվի անձը, եւ հոսպիտալացվում է միայն այդ դեպքում։ Եթե հոսպիտալացված անձի վիճակը կայունանում է, ինտենսիվ թերապիայի կարիք չկա, եւ պետք է ընդամենը բուժումը շարունակել, նրանք տեղափոխվում են՝ երբեմն նաեւ դրական թեստի արդյունքով»։
Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կան, ե՞րբ կավարտվի համավարակի պիկը, Ն. Զեյնալյանը պատասխանեց, որ վիրուսը չի վերանալու։ «Պտտվելու է աշխարհով մեկ, ինչպես ցանկացած այլ վիրուս։ Պիկի մասով յուրաքանչյուր պետությունում տարբեր է, պայմանավորված այն բանով, թե երբ է մտել տվյալ երկիր։ Ամբողջ երկրագնդի մակարդակով ընդհանուր կանխատեսում անելը դժվար է։ Շատ երկրներ համարում են հաղթահարված, կան երկրներ, որտեղ համավարակը նոր է սկսվել, թվերը աճում են, օրինակ՝ Բրազիլիայում։ Այս համատեքստում կարեւոր է, թե Հայաստանում ինչպիսի իրավիճակ կարձանագրվի, եւ ինչ ժամկետներում կարող ենք դիտարկել թվերի նվազեցում։ Այս ամենը կախված է մեզանից եւ կառավարության կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումներից։ Այս երկու գործոնով է պայմանավորված լինելու, թե երբ կհասնենք պիկին, ինչ ժամկետներում»,— ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե միայն կառավարությունն ամենաբարձր մակարդակով իրականացնի հակահամաճարակային միջոցառումներ, բայց բնակչությունը չպահպանի կանոնները, ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO