Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են

Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2020 թ.) նպատակով ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը պլանավորված էր 2020 թ. հուլիսի 1-ին՝ ժամը 00։00-ին։ Այն 24 ժամով հետաձգվեց. Հրազդան ՋԷԿ-ի միանալուց հետո կանգը կանի։
Արդյոք Հայաստանի՝ ռուսական վարկի մի մասից հրաժարվելը խնդիր չառաջացրե՞ց միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական կողմի հետ հարաբերություններում, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն ՀԱԷԿ-ում այս կանգի ժամանակ, եւ համավարակի այս պայմաններում ինչպե՞ս ենք համագործակցելու արտերկրի մասնագետների հետ։
Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի հետ։
Նախ՝ առաջին հարցի մասով՝ վարկից հրաժարման հետեւանքով հնարավոր խնդիրների։ Մովսես Վարդանյանը վստահեցրեց. ոչ մի խնդիր չկա, հայկական ու ռուսական կողմերը բնականոն աշխատում են։ Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման նախագիծը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գլխավոր նախագիծ է համարվում։ Որպես Հայկական ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի գլխավոր կապալառու հանդես է գալիս «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որի հիմնական խնդիրներն են կայանի գոյապաշարի վերականգնումը եւ շահագործման ժամկետի երկարացումը, նրա անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը։ «Ոլորտում հայկական եւ ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերությունները համագործակցության անցյալ տարիներից ի վեր միայն կատարելագործվում են. փոխըմբռնումն ու վստահությունն ավելանում են, համատեղ գործողությունների կառավարման եւ համակարգման ընթացակարգերը պարզեցվում են»,–շեշտեց Մովսես Վարդանյանը։
ՀԱԷԿ—ի գլխավոր տնօրենը, թյուրըմբռնումներից խուսափելու համար, միաժամանակ հստակեցրեց, թե ֆինանսավորման խնդիր չկա, ընդամենը ֆինանսավորման աղբյո՛ւրն է փոխվել. ռուսական վարկը դարձել է ներքին՝ հայկական աղբյուր։ Իսկ ֆինանսավորման աղբյուրին առնչվող խնդիրը ոչ մի կերպ չի անդրադառնա ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր նախագծի վրա։
Մովսես Վարդանյանը նկատեց, որ խնդրի հետ կապված «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն ասել է, թե իրենք միշտ կատարում են միջազգային նախագծերով ստանձնած իրենց պարտավորությունները, մասնավորապես, Հայաստանում այսուհետ եւս պատրաստ են շարունակել Հայկական ԱԷԿ—ի արդիականացմանն ուղղված վերանորոգման աշխատանքները։ «Մեզ համար ոչինչ չի փոխվել,–նշել է նա,–մայիսին մենք կնքել ենք ՀԱԷԿ—ի հետ երկու պայմանագիր. առաջինը՝ ռեակտորի իրանի վերականգնիչ թրծաթողման իրականացման մասով, եւ արդեն ձեռնամուխ ենք եղել նախապատրաստական աշխատանքներին, եւ երկրորդը՝ ռեակտորի ակտիվ գոտու հովացման համակարգի արդիականացման մասով։ Բացի այդ, տարվելու են ԱԷԿ—ը հաջորդ տարի հիմնանորոգման համար նախապատրաստելուն ուղղված աշխատանքներ»։
«Մեր եւ «Ռուսատոմի» միջեւ ոչ մի խնդիր չկա, մենք աշխատում ենք բնականոն, փոխվստահության մթնոլորտում։ Մասնագետներն էլ այսօր, վաղը կլինեն»,–ասաց ՀԱԷԿ—ի գլխավոր տնօրենը։
Ի դեպ, մասնագետների մասով։ Համավարակի այս պայմաններում ինչպե՞ս ենք համագործակցելու նրանց հետ, չէ՞ որ ոլորտի ու ներկայիս գործի՝ ՊՆՎ—ի առանձնահատկությունից ելնելով՝ հեռավարության մասին խոսք լինել չի կարող։ «Այս մասով էլ ոչ մի խնդիր չկա, մասնագետները գալու են Ռուսաստանից, Չեխիայից, պարետատան հետ հարցերը կարգավորվել են, սահմանային խնդիր չկա, թույլտվությունները կան։ Թեսթավորումն էլ կլինի։ 120 հյուր ունենք արտերկրից՝ նաեւ Ուկրաինայից, Խորվաթիայից, Սլովակիայից։ ՄԱԳԱՏԵ—ի ներկայացուցիչներն էլ այս պահին արդեն այստեղ են՝ կայանում են»,–նշեց Մովսես Վարդանյանը։
Գանք վերջին հարցին. ի՞նչ աշխատանքներ են տարվելու ՀԱԷԿ—ում այս կանգի ժամանակ։ Ինչպես բացատրեց կայանի գլխավոր տնօրենը, ՊՆՎ–ն ցանկացած ԱԷԿ—ում իրականացվող ստանդարտ գործընթաց է, որի ընթացքում սարքավորումների կայուն աշխատանքային վիճակի պահպանման նպատակով կատարվում են վառելիքի փոխաբեռնում եւ կայանի պլանային վերանորոգում։ Կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծով նախատեսվող, միջուկային եւ ռադիացիոն անվտանգության հետ կապված առանձին միջոցառումների յուրահատկությունը պահանջում է դրանց իրականացման համար ներգրավել համապատասխան կարգավիճակ (հավատարմագրում, վկայագրում, հավաստագրում) ունեցող մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունեն եզակի սարքավորումներ, տեխնոլոգիաներ եւ բարձր որակավորում ունեցող անձնակազմ։ Միջոցառումների իրականացման համար կազմվել եւ ստորագրվել է համապատասխան Շրջանակային համաձայնագիր, որը պարունակում է ավելի քան 50 միջոցառում։
Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետեւյալ հիմնական աշխատանքները՝ 1. ռեակտորի միջին նորոգում, 2. երկու գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում, 3. 6 շոգեգեներատորների տեխնիկական զննում, 4. տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում, 5. վթարային, կարգավորման եւ փոխհատուցման կասետների շարժաբերների զննում, 6. N 3 եւ 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում, 7. տուրբոգեներատոր—3—ի հիմնանորոգում, 8. գլխավոր շրջանառու խողովակաշարի եւ գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի ստուգման աշխատանքներ։
Էներգաբլոկի գործարկումը կլինի 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO