Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Անհրապույր» համայնքներն էլ սպանդանոցներ կունենան

Ֆինվարձակալության պետական աջակցության ծրագրում փոփոխություն եղավ

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կլինեն։ Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց դրանք։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորեց պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով տնտեսավարողներին պետական օժանդակություն ցուցաբերելու կարեւորությամբ։ «Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի երկրի տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ։ Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը։ Այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, 36—ը՝ շուտով գործի։ Բայց անգամ այս պարագայում կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին։ Մեր առաջարկը հետեւյալն է՝ այնտեղ, որտեղ դեռ չկան հասանելի սպանդանոցներ, մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում։ Այս պահին պահանջվում է եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,–ասաց նախարարը։
Ի դեպ, խոսքը Շիրակում՝ 4, Սյունիքում 3, Արարատում, Արագածոտնում եւ Լոռիում՝ 2—ական եւ Գեղարքունիքում՝ 1 սպանդանոց կառուցելու մասին է։ Թիրախավորված համայնքներն էլ առանձին ցանկով ներկայացված են։
Տիգրան Խաչատրյանը հավելեց նաեւ, թե այս ծրագրի, որ մեկնարկել է 2018 թ. հուլիսից, հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է։ 2019—2020 թթ. ծրագրում կատարվել են առանձին փոփոխություններ եւ լրացումներ։ Եվ ըստ դրանց, ձեռք բերվող սարքավորումների արժեքի 230.0 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչեւ 450.0 մլն դրամ։ Ավելացվել է ծրագրի ընդգրկման շրջանակը՝ ներառելով կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերները, հիմնական միջոց համարվող հումքի եւ արտադրանքի պահման մետաղյա տարողությունները եւ գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաները, շարժական եւ շարժական մոդուլային սպանդանոցները, ինչպեսեւ սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցները։ Ընդ որում՝ եթե սպանդանոցը կառուցվում եւ մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ֆինանսական կառույցի, կապալառուի եւ շահառուի միջեւ կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցված է սպանդանոցը)՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, դիտարկվում է որպես լիզինգի առարկա։ Ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվել նաեւ ֆիզիկական անձանց։
Ծրագրի մեկնարկից սկսած 2020 թ. ապրիլի 30—ի դրությամբ առեւտրային բանկերի կողմից հաստատվել է լիզինգի տրամադրման 133 հայտ՝ շուրջ 2949.7 մլն դրամի չափով, սուբսիդավորման գումարը կազմել է 104.1 մլն դրամ, իսկ ձեռք բերված սարքավորումների քանակը՝ 451 միավոր։ Պարտադիր սպանդանոցային մորթի անցմանը խոչընդոտում է երկրի տարածքում բավարար թողունակությամբ եւ բաշխվածությամբ սպանդանոցային ցանցի բացակայությունը, որի ապահովումը հնարավոր է իրականացնել սույն ծրագրի շրջանակներում։
Իսկ երեկվա որոշման ընդունումը, էկոնոմիկայի նախարարի խոսքերով, թույլ կտա ապահովել սպանդանոցային մորթի հասանելիությունը այդ բիզնեսի համար «անհրապույր» համայնքներում։

Կանխավճարը կվերադարձվի, եթե…

Հաստատված փոփոխությունների այլ մանրամասներ ներկայացնենք։
Նախ՝ ծրագրի շրջանակներում մասնակի կսուբսիդավորվի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թ. հուլիսի 1—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ը ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը։ Եվ հետո՝ վերոնշյալ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի, եթե դրանք ձեռք բերող տնտեսավարողը տվյալ կամ դրան սահմանակից մարզի տարածքում ունի շահագործվող կամ շահագործման ավարտական փուլում գտնվող սպանդանոց։ Այս սուբսիդավորումից տնտեսավարողը կարող է օգտվել մեկ անգամ միայն։
Կանխավճարի սուբսիդավորումը կարվի հետեւյալ ընթացակարգով։
Սուբսիդավորման գործընթացը պետք է նախաձեռնի տնտեսավարողը։ Սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում կներկայացնի էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումին կցելով ձեռք բերվող՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ արտադրող եւ իրացնող կազմակերպության կողմից տրամադրված՝ սպանդանոցների արժեքները հավաստող փաստաթղթերը՝ գնային առաջարկ կամ նախնական հաշիվ—ապրանքագիր։ Նախարարությունն էլ դիմումը մուտքագրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին կտրամադրի գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին։
Դիմումը կմերժվի, եթե այն թերի է ներկայացվել կամ եթե նախընտրելի համայնքում նախարարության կողմից մեկ այլ դիմումատուի արդեն տրամադրվել է գրավոր պատասխան համաձայնություն։
Ի դեպ, լիզինգի կանխավճարի գումարը կարող է նաեւ վերադարձվել։ Ըստ որոշման՝ ձեռք բերվող մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ սուբսիդավորված լիզինգի կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե այդ սպանդանոցները ձեռք են բերվել ծրագրի պայմանների խախտմամբ կամ լիզինգառուն էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO