Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԼՂՀ


Հերոսն ամենուր է

Եվ շարունակում է ապրել

Արցախյան շարժման սկզբին՝ 1988-ի փետրվարին, Երեւանի պետական համալսարանի շատ ուսանողներ առաջին օրվանից դարձան ցուցարար ու ակտիվիստ։ Տարբեր ֆակուլտետների ուսանողներով շուտով ծանոթացանք, ընկերացանք. բոլորս մի նպատակ ունեինք՝ Արցախը միավորել Մայր հայրենիքին։ ԵՊՀ ուսանողության դերն առավել դարձավ 88-ի մայիսի 25-ից հետո, երբ տեղի ունեցավ ուսանողական նստացույցը։
Այս օրերին ծանոթացանք իրավաբանական ֆակուլտետի ուսանող, Աֆղանստանի պատերազմն անցած Վարդան Ստեփանյանի հետ։ Նույն օրերին սկսվեց կազմավորվել աֆղանցիների խումբը։ Գնալով պարզվում էր՝ մեր նպատակի կատարումը զենքով է լինելու։ Այդպես էլ եղավ, ու հազարավոր տղաներ դարձան ազգի զինվորը։ Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի անունը շուտով հայտնի դարձավ։ Կազմակերպված ջոկատի մարտիկ ու հրամանատար, գաղափարի զինվոր ու մտավորական։ Նույն ջոկատի կազմում էին ուսանողական նստացույցի ժամանակ ծանոթ դարձած տղաներից, ովքեր այլ կերպ էին նկարագրում Վարդանին։ Պատերազմը երկարաձգվում էր, Վարդանը 1991 թվականի հոկտեմբերի 30—ին Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) հրամանատարությամբ գործող «Դաշնակցություն» ջոկատի կազմում մասնակցում է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետեւ իր հրամանատարությամբ գործող ջոկատով մասնակցում է Արցախի վտանգված տարածքների ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1—ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաեւ Դուշման Վարդանի գլխավորած խումբը։
Շուշիի, Լաչինի ազատագրումը Վարդանի համար դարձան Հայոց զորական ուխտի հաղթական վկայություն։ Իրականացավ հերոսի երազանքը՝ Արցախից տուն վերադառնալ Շուշի—Լաչին ճանապարհով։ Բացվեց կյանքի ճանապարհը, սակայն պատերազմը դեռ առջեւում էր, եւ դեռ անելիքներ շատ ուներ նաեւ Վարդանը։ Հաղթական շատ մարտերից հետո 1992 թվականի հուլիսի 3—ին Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում նահատակվեց հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Դուշման Վարդանը՝ մարտական ընկերների՝ Երոյի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ։ Շատ հերոսներ, այդ թվում նաեւ Վարդանը, մահից հետո էլ մնացին որպես ուսուցիչ զինվորի համար, դարձան կերպար երիտասարդների, պատանիների համար։ Այսօր ամենուր են Վարդանը, մնացած մարտիրոսները։ Հայոց դպրոցներում են, զրամասերում, թանգարաններում... Վարդանի երազանքն էր՝ իր եւ իր մարտական ընկերների հերոսության շնորհիվ ազատագրված Շուշիում տուն ունենալ, ընտանիք կազմել, շենացնել Հայոց մշակույթի ավերված մայրաքաղաքը։ Բայց...
2019 թ. մայիսին Շուշիում՝ կանաչ ժամի հարեւանությամբ գտնվող նորակառույց բնակելի շենքում բացվեց հերոսի թանգարանը։ Արցախի նախագահի կողմից Վարդանի մորը հատկացվել է երկսենյականոց բնակարան, որն էլ վերածվել է հերոսի տուն—թանգարանի։ Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգեւորականներ, հերոսի ընտանիքի անդամները՝ Զարուհի մայրը, քույրը, եղբայրը, հարազատներ, ուսանողական ու մարտական ընկերները, ինչպես նաեւ՝ Արցախի Հանրապետության կառավարության անդամներ։ Հերոսի մասին հուշեր պատմեցին նրա մարտական ընկերները՝ Արցախի հերոս, գեներալ—լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, Արցախի ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)։ Ա. Ղարամյանը, ներկաներին շնորհավորելով տուն—թանգարանի բացման առթիվ, ասաց. «Մենք երբ միասին ենք, հայ ժողովրդի համար չկա ոչ մի արգելք։ Այսօր իրականացավ Վարդանի 27 տարվա երազանքը՝ Շուշիում, որի ազատագրման գործում ակնառու է նրա ներդրումը, ունեցավ տուն, որը, ցավոք, դարձավ թանգարան»։ Այնուհետեւ Ա. Ղարամյանը պատմեց, թե ինչպես 1992 թ. մայիսի 11—ին Դուշմանի խումբը Էջմիածնի ջոկատի հետ շարժվեց Շուշիից հարավ գտնվող Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու դեպի Լաչին ու Գորիս տանող կարեւոր նշանակության ավտոճանապարհը։
Արկադի Կարապետյանը տեղեկացրեց, որ Վարդանի հետ ծանոթացել է Արցախյան շարժման սկզբում։ Կարեւորեց նաեւ Դուշմանի դերը Հայոց բանակի կազմավորման գործում՝ նշելով, որ Լեոնիդ Ազգալդյանն ու Վարդանը նորակոչիկների հետ էին աշխատում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին, սպաներին։
Վարդանի քույրը՝ Արմինեն, շնորհակալություն հայտնելով, որ կայացավ եղբոր երազանքը, ասաց. «Վստահ եմ, եղբայրս այժմ այստեղ է, ներկա է այս արարողությանը։ Ես նրա ներկայությունը միշտ եմ զգում»։ Դուշմանի մայրը՝ տիկին Զարուհին իր խոսքում ասաց. «Ուսանող որդիս 88—ին դարձավ Արցախյան շարժման առաջամարտիկներից եւ ազատագրական բանակի զինվոր ու հրամանատար։ Մեր ընտանիքով դարձանք նրա զինվորը՝ սատարելով բազում հարցերում։ Երազանքն էր՝ տեսնել ազատագրված Շուշին ու տեսավ, բայց հետո իր արյամբ սնեց Արցախի հողը»։
Շուշիում Դուշման Վարդանի անունով փողոց կա։ Խ. Աբովյանի անվ. միջն. դպրոցում դասարան է անվանակոչված ի հիշատակ հերոսի։ 2009 թվականի հուլիսի 3—ին Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1—ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման» մեդալով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO