Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ոչ առանց հպարտության

Նավագնացության եւ նավաշինության հայկական հզոր ավանդույթների մասին

Ճիշտ է, մեր ներկա ընկալումների համար մի քիչ խորթ կհնչի, եթե ասենք, որ մենք՝ հայերս, ունեցել ենք ծովային՝ նավագնացության եւ նավաշինության հզոր ավանդույթներ։ Խորթ կհնչի, քանզի ներկայում մեր երկիրը չունի ելք դեպի ծով եւ զրկված է ջրային ուղիներից։ Բայց այս ընկալումները մի կողմ թողնենք եւ խոսենք այն բանից, ինչն իրոք գոյություն ունի։ Հայերն իրենց պատմության ընթացքում նավարկել են աշխարհի համարյա բոլոր ծովերում ու օվկիանոսներում։ Նրանք առաջին անգամ Միջերկրական ծով դուրս եկան Քրիստոսից առաջ 2—րդ դարում։ Ապա այստեղից տարածվեցին ու նավարկեցին ամեն ուղղություններով, հասան մինչեւ Հյուսիսային Եվրոպա, աֆրիկյան նավահանգիստներ, գնացին Արեւելք։
Մեր նախնիները վարել են ծովային ակտիվ գործունեություն, կառուցել են նավեր, նավակներ, լաստեր, ջրային տարբեր փոխադրամիջոցներ եւ դրանք օգտագործել ամենատարբեր ջրային տարածքներում, ներքին եւ արտաքին ջրերում։ Դրանցով դուրս են եկել մեծ աշխարհ, ակտիվ մասնակցություն են ունեցել համաշխարհային ծովային առեւտրին, նաեւ սեփական ներդրումն ունեցել միջազգային նավաշինության ու նավագնացության զարգացման գործում։ Եվ այն, որ այսօր աշխարհի ամենատարբեր լայնությունների վրա առկա են հայկական հետքեր, պետք է բացատրել նաեւ այս հանգամանքով. հայերը նավարկելով հասել են տարբեր երկրներ ու իրենց խարիսխը գցել այդ հողին, հաստատվել ու ապրել այնտեղ։
Իսկ 12—13—րդ դարերի Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը ձգվում էր Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան ափով, հզոր ծովային պետություն էր։ Երկրում կար 25 նավահանգիստ, որից հզորագույնը Այասն էր։
Կիլիկիայի թագավորության անկումից հետո հետագայում եւս նավագնացության ու նավաշինության գործը շարունակում է մնալ մեր հայրենակիցների հիմնական զբաղմունքներից։ Նրանք սեփական նավերով հայկական դրոշի տակ (չնայած այլեւս պետականություն չունեին) նավարկում էին Խաղաղ, Հնդկական եւ Ատլանտյան օվկիանոսներում։ Իսկ արդեն 16—17—րդ դարերում աշխարհի մի քանի կետերում ձեւավորվում են հայկական ծովային խոշոր գաղութներ։
Հատկապես հզոր էր Հնդկաստանի գաղութը։ Հայերը սեփական նավերով առեւտուր էին անում տարածաշրջանի երկրների հետ։ Մինչ օրս այդ երկրներում երեւում են հայկական հետքերը, քանզի էական դերակատարություն են ունեցել վերջիններիս զարգացման գործում։ Օրինակ, տարիներ առաջ նշվում էր Սինգապուրում կառուցված ամենահին շինության 300—ամյակը, որը… հայկական եկեղեցու շենքն էր։ Հայերի կառուցած նման շինություններով հարուստ են նաեւ մյուս երկրները՝ Ինդոնեզիան, Ֆիլիպինները։ Հատկապես տեղի հյուրանոցային համալիրներն են հեղինակել մեր հայրենակիցները։
Ընդհանրապես, Հնդկաստանի այս գաղութում հայերը միայն նավատերեր չէին, նաեւ իրենք էին նավեր կառուցում։ Նրանք ձեւավորում էին նավագնացության հզոր ընկերություններ, որոնք մրցակցում էին այնտեղ գործող եվրոպական՝ հատկապես հոլանդական, ֆրանսիական, անգլիական համանման ընկերությունների հետ։ Ծովային հզոր գաղութ ենք ունեցել նաեւ Եվրոպայում՝ Ամստերդամում։
Մեր հայրենակիցները չէին սահմանափակվում միայն նավագնացությամբ ու նավաշինությամբ, ծավալում էին նաեւ ուսումնական ու գիտական գործունեություն։ Վանանդեցի եղբայրները սեփական տպարանում կատարում էին քարտեզագրման աշխատանքներ, մասնավորապես, հայերեն լեզվով հրապարակում էին ծովային քարտեզներ։ Ունեցել ենք անգամ դասագրքեր. այստեղ է տպագրվել Օղլուխանյան ազգանունով հեղինակի՝ 1800—ականների սկզբին հրապարակած նավագնացության հայերեն ձեռնարկը։
Միաժամանակ մեզ են հասել նավագնացական հինգ հայկական գործիքներ, որոնցից երկուսն են պահվում Հայաստանում, երեքը դրսի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուների մեջ են։
Այնպես որ, երբ վերջին ժամանակներս խոսվում է մեր պետության կողմից նավեր վարձակալելու մասին, կարող ենք վստահ ասել, որ այդ դեպքում մեր մեջ անպայման կխոսեն ծովային մշակույթի վերաբերյալ մեր ունեցած ավանդական գիտելիքները, եւ այդ գործով զբաղվելու մեր մղումն ու կարողականությունը կարթնանան։ Որովհետեւ այն, ինչ նստում է քո պատմական հիշողության ծալքերում, մի օր անպայման վերականգնվելու հատկություն է ունենում։
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը, հանդես գալով օրենսդրական նախաձեռնությամբ, կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ ծովային երկիր։ Կարող ենք ունենալ Հայաստանի դրոշի տակ նավարկող նավեր, նույնիսկ՝ նավահանգիստ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO