Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԱՅԼՔ...


Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում

Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա

«ԵՄ ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ մշակված Սեւանի ջրավազանային տարածքի կառավարման պլանին (ՋԿՊ) անդրադառնալիս (այժմ քննարկվում է) նկատել էինք, որ այն բնապահպանական նպատակին, որին այս տարածքի մասով ուզում ենք հասնել, անհնար է մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի մոնիտորինգի ներկայիս վիճակով։
Շրջակա միջավայրի նախարարությունից, սակայն, վստահեցնում են՝ ջրերի որակի մոնիտորինգի բարելավման հարցը դրված է. առաջարկվում է նոր մոնիտորինգի դիտացանց։
Օրինակը բերվում է մակերեւութային ջրերի քիմիական մոնիտորինգի մասով։ Այս դիտարկումը բարելավելու նպատակով առաջարկվում է մոնիտորինգի դիտացանցը համապատասխանեցնել ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ) պահանջներին՝ հետագայում ստեղծել 5 վերահսկողության եւ 10 գործառնական դիտակետեր։ Հարկ եղած պարագայում կհիմնադրվեն նաեւ հետազոտական մոնիտորինգի դիտակետեր։ Ինչ վերաբերում է ջրերում որոշվող ցուցանիշներին. Հայաստանը հետագայում կորդեգրի ԵՄ ՋՇԴ պահանջները եւÕ լաբորատոր, ե՛ւ փորձագիտական կարողություններին համապատասխան, կսկսի մոնիտորինգի ենթարկել պահանջվող ցուցանիշների ամբողջական ցանկը, որը ներառում է ինչպես հատուկ աղտոտիչները, այնպես էլ առաջնահերթ աղտոտիչները։ Որոշվող ցուցանիշների ցանկը կախված կլինի ջրավազանում առկա ճնշումների տեսակից եւ ռիսկի գնահատման պահանջներից։ Ի թիվս այլ ցուցանիշների, սա կներառի նաեւ կենցաղային ու արդյունաբերական (մասնավորապես՝ սննդի արդյունաբերություն) կեղտաջրերը եւ լքված հանքերից ու բաց պոչամբարներից առաջացող աղտոտիչները։ Հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության կարեւորությունը՝ առաջարկվում է մշակել մակերեւութային ջրերում թունաքիմիկատների մոնիտորինգ։
Ու քանի որ Սեւանի ՋԿՏ—ի միակ լիճը եւ Հայաստանի ամենակարեւոր ջրային մարմինը Սեւանա լիճն է, այն կմտնի ազգային վերահսկողական մոնիտորինգի ցանցի մեջ (Մեծ Սեւանի մասին է խոսքը), իսկ ամենամյա դաշտային օպերատիվ մոնիտորինգի մաս կլինի մեկ տեղամաս (Փոքր Սեւան) (միայն ընդհանուր ջրաքիմիական ցուցանիշների եւ ֆիտոպլանկտոնի որոշում)։ Չափումները կկատարվեն լճի առնվազն 6 տարբեր խորություններում։ Լճի ափամերձ գոտում հատուկ նպատակների համար կարող է կատարվել հետազոտական մոնիտորինգ։
Գանք մակերեւութային ջրերի կենսաբանական մոնիտորինգին։ Այս մասով վերահսկողական եւ օպերատիվ մոնիտորինգի դիտակետերը առաջարկում են նույնը, ինչ որոշված են ջրաքիմիական մոնիտորինգի համար։
Ինչպես նախորդ տարիների ծրագրերի նման, այս անգամ էլ մոնիտորինգի ժամանակ շեշտը կդրվի կենսաբանական որակի տարրերի (ԿՈՏ)՝ անողնաշավորների վրա։ ԿՈՏ—ը կհետազոտվի վերահսկողական եւ օպերատիվ մոնիտորինգի բոլոր դիտակետերում։ Բացի այդ, ֆիտոբենթոսի որոշումը եւս ներառվելու է վերահսկողական եւ օպերատիվ մոնիտորինգի դիտակետերում՝ ՋՇԴ—ին համապատասխան դասակարգման մեթոդ մշակելու նպատակով։ Սեւանա լճում կիրականացվի ֆիտոպլանկտոնի մոնիտորինգ։ Կենսաբանական որակի մյուս տարրերի դիտարկումը ինչպես գետերի, այնպես էլ լճերի համար կհետաձգվի մինչեւ հաջորդ ՋԿՊ—ի պատրաստումը։ ԵՄՋՆ+ ծրագրի տվյալների հիման վրա վերջերս առաջարկվեց ՋՇԴ—ին համապատասխանող բնապահպանական կարգավիճակի դասակարգման նոր համակարգ, որն ապագայում իրականացվելիք մոնիտորինգի հիման վրա էկոլոգիական դասակարգման հիմքը կլինի։
Ինչ վերաբերում է մակերեւութային ջրերի հիդրոմորֆոլոգիական մոնիտորինգին։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ նախորդ հիդրոմորֆոլոգիական գնահատումն իրականացվում էր մեկ դիտակետի համար, նոր մոնիտորինգը պետք է ընդգրկի ամբողջ գետային ցանցը։ Սեւանի ամբողջ ջրավազանում 2019 թ. կատարված նմուշառման աշխատանքները հիդրոմորֆոլոգիական քարտեզագրման մեկնարկային կետն էին։ Հաջորդ ՋԿՊ փուլի ընթացքում տվյալների բազան պետք է ընդլայնվի լրացուցիչ հետազոտությունների միջոցով։ Հիդրոլոգիական մոնիտորինգի համակարգը կմնա նույնը, ինչ ներկայում է։ Գետերում ջրի մակարդակը չափվելու է օրական 2 անգամ, ջրի ծախսը՝ տարեկան մոտ 30 անգամ 12 դիտակետերում, իսկ լճերում ջրի մակարդակը չափվելու է օրական 2 անգամ 5 դիտակետերում։
Ի՞նչ սպասենք՝ ստորերկրյա ջրերի մոնիտորինգի հետ կապված։ Դարձյալ ըստ ՇՄ նախարարության՝ ստորերկրյա ջրերի մոնիտորինգի դիտացանցը կարիք ունի ընդլայնման՝ ներառելով Սեւանի ՋԿՏ—ի բոլոր ստորերկրյա ջրային մարմինները։ Անհրաժեշտ է պահպանել գործող մոնիտորինգի դիտակետերը, եւ դրանցից 7—ը (6 հոր եւ 1 աղբյուր) պետք է վերանորոգվեն։
Ի դեպ, այս վերանորոգումը կիրականացվի ԵՄՋՆ+ ծրագրի աջակցությամբ։ Երկարաժամկետ հեռանկարում առաջարկվում է ավելացնել 15 մոնիտորինգի դիտակետեր (13 աղբյուր եւ 2 ջրհոր)։ 2 դիտակետ կտեղակայվեն 3G—1 ստորերկրյա ջրային մարմնի վրա, 6—ը՝ 3G—2 ՍՋՄ—ի, 2—ը՝ 3G—3 ՍՋՄ—ի, եւ 5—ը՝ 3G—4 ՍՋՄ—ի։
3G—5 եւ 3G—6 հանքային ՍՋՄ—ների համար լրացուցիչ դիտակետեր չեն առաջարկվում, քանզի դրանք արդեն իսկ ընդգրկված են մոնիտորինգի ցանցում։
Առաջարկվող 15 լրացուցիչ մոնիտորինգային դիտակետերի նկարագրությունը պատրաստման փուլում է։ ԵՄՋՆ+ ծրագիրը կաջակցի այս դիտակետերից որոշների կառուցմանը՝ հաշվի առնելով խիստ առաջնահերթության գործոնը։ Որոշ դիտակետերում կտեղադրվեն ավտոմատ սարքավորումներ՝ կարճ հաճախականությամբ քանակական եւ որոշ ֆիզիկաքիմիական ցուցանիշների որոշման նպատակով։ Տեղեկացանք, որ հորերի համար այս սարքավորումները կարժենան մոտավորապես 7000 եվրո։
Եթե ի մի բերենք, ապա ստորերկրյա ջրերի պետական մոնիտորինգի տվյալների բազան կարիք ունի բարելավման, այդ թվում՝ հենց այդպիսի ավտոմատ հաշվառման սարքավորումներից տվյալների ինտեգրման եւ այլ տվյալների բազաների ինտեգրման հնարավորության ստեղծման։
Ջրաքիմիական մոնիտորինգը նույնպես պետք է վերանայվի։ Այդ դիտարկումը իրականացվում է տարվա մեջ երկու անգամ։ Ներկայումս մոնիտորինգի բոլոր դիտակետերում որոշվում են միեւնույն թվով ցուցանիշներ (ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, գլխավոր իոններ, որոշ ծանր մետաղներ եւն) եւ միեւնույն հաճախականությամբ։ Իսկ ՋՇԴ—ն հետեւում է ռիսկերի գնահատման անհրաժեշտության վրա հիմնված մոտեցմանը, ըստ որի՝ առնվազն մեկ անգամ յուրաքանչյուր 6 տարին մեկ (այսինքն՝ 1 անգամ ՋԿՊ-ի իրականացման մեկ փուլում) մեծ թվով ցուցանիշներ պետք է որոշվեն մեծ թվով դիտակետերում, ինչը համարվում է վերահսկողական մոնիտորինգ։ Հիմնվելով այս մոտեցման վրա՝ ավելի քիչ թվով ցուցանիշներ որոշվում են քիչ թվով դիտակետերում՝ միջոցները կենտրոնացնելով առավել անհրաժեշտ հատվածներում՝ այդպիսով կրճատելով մոնիտորինգի ծախսերը։
Մի խոսքով, մոնիտորինգի համակարգը բարելավելով՝ կարող ենք ամենայն մանրամասներով ու խորությամբ հասկանալ՝ ինչ է կատարվում Սեւանի ջրավազանային կառավարման տարածքում, ինչքանով են աղտոտված մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը, ինչ ռիսկեր կան, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես կառավարել դրանք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

04-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO