Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից

Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածման ռիսկերը հաշվի առնելով՝ ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը եւ առողջապահական պատկան մարմիններին՝ ընդգրկվելու վարակի տարածման կանխարգելման աշխատանքներում։ Համալսարանական հիվանդանոցները բերված են բարձր պատրաստվածության եւ շարունակում են ծառայել կորոնավիրուսով հիվանդներին։
Առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ-ի հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Գագիկ Միրիջանյանը «ՀՀ»–ի հետ զրույցում նշեց, որ դեռ փետրվարից ԵՊԲՀ ռեկտորի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, եւ համալսարանի ենթակայության տակ գտնվող 3 կլինիկական հիվանդանոցներն ավելացրել են իրենց մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով վարակվածներին անհրաժեշտության դեպքում հոսպիտալացնելու համար։
Նրա խոսքով՝ վերջերս ԵՊԲՀ—ին թույլատրվել է անմիջականորեն մասնակցել «COVID 19»—ի բուժական պրոցեսին։ «Մինչ այդ, համալսարանի ուսանողներով, կլինիկական օրդինատորներով եւ բժիշկներով ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել կորոնավիրուսի կանխարգելման եւ բուժական գործընթացին։ Համալսարանն իր գիտական ներուժով մշտապես հանդես է եկել տարբեր կոչերով, թե ինչպես նվազագույնի հասցնել վարակի տարածումը»,–նշեց Գագիկ Միրիջանյանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե մարտին վարակի հստակ օջախներ կային, ապա այժմ, ցավոք, վարակը դուրս է եկել իր հիմնական օջախներից, եւ էպիդեմիոլոգիական շղթան կոտրել դժվար է լինելու։ Ուստի առաջարկում է հիվանդության կանխարգելման աշխատանքներում ներգրավել գործող բոլոր բուժաշխատողներին՝ առանց նեղ մասնագետներին տարանջատելու։ Խոսքը վերաբերում է նաեւ գյուղական ամբուլատորիաների, քաղաքային ստացիոնար կլինիկաների բուժաշխատողներին։ Գագիկ Միրիջանյանն ասում է՝ այդպիսով մատչելի եւ պատկերավոր կդառնա բուժօգնությունը։
Որպեսզի հստակ երեւա վարակվածների իրական պատկերը, առողջապահության կազմակերպիչն առաջարկում է բնակչության շրջանում մասսայական թեստավորում սկսել։ «Պետք է քաղաքականություն փոխել եւ համատարած թեստավորել, որպեսզի հստակ պատկեր լինի՝ հանրության քանի՞ տոկոսն է վարակված, դա կլինի պատերազմական գործողության ժամանակ անտեսանելի թշնամուն հասցրած մեր ամենամեծ հարվածը։ Կարելի է դոտացիայի տեսքով ռեսուրսներն ուղղել դեպի լաբորատոր օղակներ»,–ասաց Գագիկ Միրիջանյանը։ Բացի այդ, մասնագետը հորդորում է ապակենտրոնացնել կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժհաստատությունները Երեւանից մարզեր եւ բեռնաթափել Երեւանը։ Նրա մոտեցմամբ՝ ՀՀ ոչ մի լիցենզավորված բուժհաստատություն չպետք է անմասն մնա «COVID 19»-ի դեմ պայքարից։
Ինչ վերաբերում է վարակի կանխարգելման հնարավոր տարբերակին, ապա առողջապահության կազմակերպչի մեջբերմամբ՝ բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, ի վերջո, հանգեցնում են պատվաստանյութի ստեղծման, ինչը, սակայն, դեռ մի քանի ամիս կպահանջի համաշխարհային բժշկագիտությունից։ Մինչ այդ Գագիկ Միրիջանյանը հորդորում է բնակչությանը համախմբվել, ոլորտը չքաղաքականացնել, խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված կանխարգելիչ կանոնները եւ առաջին իսկ ախտանշանի դեպքում անհապաղ տեղամասային բժշկին դիմել։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

04-07-2020





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO