Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄԱՐԶԵՐ


Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի

Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը

Որպեսզի իրատեսական դառնա, թե համավարակն ինչպիսի հետեւանքներ է թողել երկրի ժողովրդագրական պատկերի վրա, ըստ մասնագետների՝ դեռ վաղ է գնահատականներ տալ։ Սակայն սոցիալ—տնտեսական վատթարացման ցանկացած գործընթաց միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ ժողովրդագրության վրա։ Որքանով այս տարի համաճարակն իր «սեւ գործը» կանի նաեւ ծնելիության մակարդակի նվազեցման ուղղությամբ. «Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի» փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքը, սակայն, հուսադրող է։ «ՀՀ»—ի հետ զրույցում նա նշեց, թե որքան էլ պետությունը ժողովրդագրական բացասական պատկերի մեղմմանը միտված աջակցության գործիքներ կիրառի, դրանց գնահատական տալու համար շուրջ 1, 5 տարի կպահանջվի։
Օրինագիծը, որը հուլիսի 1—ից կիրառվում է, վերաբերում է առաջին եւ երկրորդ երեխայի պետական միանվագ դրամական նպաստի կտրուկ բարձրացման գործընթացին։ Սակայն, ամենից զատ, ժողովրդագրագետը մատնացույց արեց գյուղական համայնքներում ծնելիությանը նպաստող գործիքները, որոնք նախկինում չեն եղել եւ էականորեն հավելյալ եկամուտ կստեղծեն ընտանիքում։
Գյուղական բնակավայրերում բնակվող վարձու աշխատող չհամարվող ծնողներն այսուհետ եւս ստանալու են երեխայի խնամքի նպաստ, մինչեւ երեխայի երկու տարին արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը։
«Առաջ քաշվեց մոտեցում՝ խնամքի նպաստ տրամադրել նաեւ գյուղական համայնքներում տարբեր տնտեսություններում ներգրավված, բայց չգրանցված կանանց՝ հաշվի առնելով գյուղերում ծնելիության համեմատաբար ցածր մակարդակը»,–ասաց Արտակ Մարկոսյանը՝ որոշ վիճակագրական տվյալներ մեջբերելով։ Ներկայումս մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը կազմում է ավելի քիչ, քան քաղաքային բնակավայրերում։ Նա նկատեց՝ մինչեւ 2010 թ., եթե գյուղական համայնքներում ծննդաբերող կանանց թիվն ավելին է եղել, քան մայրաքաղաքում, ապա 2018 թ. հետո պատկերը հակառակ միտումն է արձանագրել։
Այդ ժամանակաշրջանից հետո սոցիալական զարգացման տեմպերը գյուղական համայնքներում ավելի ցածր են եղել, ինչը բացասաբար է ազդել երկրի տարաբնակեցման համակարգի վրա։ Եթե մինչեւ 2010 թ. գյուղերում ծնելիությունը, մեկ կնոջ հաշվով կազմում էր 2,3, մայրաքաղաքում՝ 1, 3 երեխա, ապա 2018 թ. տվյալներով քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը դարձել է 1,6, իսկ գյուղերում նվազել՝ կազմելով 1,4 երեխա։
Ըստ ժողովրդագրագետի՝ գյուղական համայնքներում էականորեն վատացել է ծնելիության ցուցանիշը։ «Ակնկալում ենք, որ գոնե գյուղական բնակավայրերում կբարելավվի ծնելիությունը։ 22 ամիս խնամքի նպաստ ստացող ընտանիքները կկարողանան հոգալ երեխայի գոնե առաջնային կարիքները։ Խնամքի նպաստը 18000 դրամի փոխարեն, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ գյուղական վայրերում այժմ կազմում է 26 500 դրամ։ Սա միտված է նրան, որ գյուղական համայնքներում ծնելիության ցուցանիշներն էլ ավելի չվատանան, այլ բարելավվեն»,–ասաց Արտակ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ այսօր խնդիր է դարձել Երեւանի բեռնաթափումը։
Ըստ նրա՝ կենտրոնացումը մայրաքաղաքում բացասական ազդեցություն է ունենում տնտեսական հարաբերությունների վրա, եւ մարզերում տնտեսության համաչափ զարգացման խնդիր կա։ «1991 թ. սկսած՝ գյուղերում ծննդաբերող մայրերը գրեթե երբեք աջակցություն չեն ստացել։ Միայն 2008—ին երեխայի միանվագ նպաստը կազմել է 35000 դրամ, իսկ մայրական խնամքի չափը աշխատող մայրերի դեպքում կազմել է ընդամենը 2—3 հազար դրամ։ Գյուղական բնակավայրերում 90 տոկոսը չգրանցված աշխատողներ են եղել, ներգրաված են եղել տնտեսություններում, եւ մեծամասնությունը ոչ մի աջակցություն չի ստացել»,–ընդգծեց փորձագետը։
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, այն դեպքում, երբ առաջնեկի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամ էր, երկրորդինը՝ 150 հազար դրամ։
Մեկ այլ նախագծով՝ հուլիսից կրկնապատկվել է նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը։ Ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով նախկինում գործող 18 հազար դրամը հուլիսից դարձել է 26 հազար 500 դրամ։ Օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահից այն կվերաբերի 2 տարին չլրացած բոլոր երեխաներին։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO