Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԼՂՀ


Հարավի կենտրոնական համայնքներում

Դիցմայրին բոլոր հնարավորություններն ունի՝ վերածվելու զբոսաշրջության կենտրոնի

Հուլիսի 4-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը ՇՈԲ պետ, փոխգնդապետ Վահե Դավթյանի եւ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետի տեղակալ Հրայր Սարգսյանի հետ այցելեց շրջանի Իշխանաձոր գյուղ եւ Կովսական քաղաք, հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակիչների հետ։
Առաջին հանդիպումը կայացավ Իշխանաձորի համայնքապետարանում, որտեղ գործում է նաեւ հացահատիկի բերքահավաքը ժամանակին ու անկորուստ կատարելու եւ հակահրդեհային օպերատիվ շտաբը։ Համայնքի հացահատիկի ցանքատարածքներում, որոնք հիմնականում գտնվում են Թովմասարի բարձրավանդակում, կատարվել էր 990 հա ցանքս՝ 40 հա ցորեն եւ 950 հա գարի։ Այստեղ հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է։ Համեմատած անցած տարիների հետ՝ բերքատվությունը ցածր էր։ Համայնքի ղեկավար Արսեն Թելունցի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք, այդ թվում նաեւ՝ բերքահավաքի հետ կապված հարցեր։ 40 հա ցորենի հնձից ստացվել է ընդամենը 20 տ հացահատիկ՝ 5ց/հա բերքատվությամբ։ 165 հա գարու արտ չի հնձվել, իսկ մնացած 785 հա—ից ստացվել է 435 տ գարի՝ 5,5 ց/հա բերքատվությամբ։ Ընդհանրապես՝ Թովմասարի հատվածում հացահատիկի բերքատվությունն այս տարի ցածր էր, ինչը պատճառ դարձավ՝ քննարկելու հետագայում այլ մշակաբույսեր եւս ցանելու հնարավորության հարցը, որի համար, իհարկե, պետք է լուծել ոռոգման խնդիրը։
Համայնքում առավել կարեւորվում է այգեգործությունը, եւ տարիների ընթացքում հիմնվել են նռան, արքայանարնջի, ձիթենու եւ այլ պտղատու ծառերի այգիներ։ Իշխանաձորում է գործում «Մասիս տաբակ» ընկերության հիմնած ծխախոտի արտադրության տեղամասը՝ չորանոցներով, մթերման կայանով, ցանքատարածքներով։
Գյուղում գործում է նաեւ 20 հոգուց կազմված հակահրդեհային կամավոր ջոկատ։ Օրական 10 հոգի առավոտից մինչեւ երեկո՝ ժամը 21։00—ն, հերթապահում են տեղում։ Գյուղվարչության աշխատակից, շտաբի ներկայացուցիչ Անդրանիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ հրդեհներ են բռնկվել տարածքում, եւ կամավորական ջոկատն արդյունավետ է գործել։ Նույն օրը հրդեհ բռնկվեց նաեւ Իշխանաձորի հուշարձանի տարածքում։ Քիչ անց կրակը մարվեց, եւ հրշեջ—կամավորները վերադարձան իրենց տարածք։
Ա. Սարիբեկյանը եւ Վ. Դավթյանը հանդիպեցին գյուղում օրերս հաստատված սիրիահայ բազմազավակ ընտանիքի հոր հետ։ Որոշվեցին ընտանիքի խնդիրները բավարարող լուծումներ։ Հանդիպումից հետո կազմակերպվեց այցելություն համայնքում բնակվող հաշմանդամ ազատամարտիկ Էդիկ Հովհաննիսյանի ընտանիքին։ Ազատամարտիկի տունը ունի նորոգման խնդիր։ Որոշվեց օժանդակել այս հարցում։ Արդեն 2 տարի է՝ Երեւանից ընտանիքով Իշխանաձոր է տեղափոխվել Սեդրակ Ոսկանյանը։ Նրանց ընտանիքին հատկացվել է նորակառույց բնակելի տուն։ Սեդրակը որոշել է զբաղվել դեկորատիվ շինաքարերի արտադրությամբ։ Շրջվարչակազմի ղեկավարը տեղում ծանոթացավ կատարվող աշխատանքներին։ Արդեն պատրաստ են նմուշները։ Որոշվեց օժանդակել Ս. Ոսկանյանին այդ հարցում։
Կովսականի քաղաքային համայնքում հանդիպում կայացավ քաղաքապետ Սուրեն Քարամյանի հետ, ներկա էին փոխքաղաքապետը, ավագանու անդամներ։ Առաջին հարցը համայնքի ցանքատարածքների հետ էր կապված։ Մոտ 1200 հա վարելահող ունի քաղաքային համայնքը, որի կազմում են Դիցմայրի եւ Քարատակ գյուղերը։ Համայնքի բնակիչները դժգոհում են, որ վարելահողերի մեծ մասը ժամանակին երկար ժամկետով վարձակալել են ուրիշ բնակավայրերի բնակիչներ, եւ կովսականցիները հնարավորություն չունեն հացահատիկ արտադրել։ Այս հարցը կարգավորելու նպատակով Ա. Սարիբեկյանը հանձնարարեց գյուղվարչության պետի տեղակալ Հ.  Սարգսյանին վարչության աշխատակիցների հետ կատարել հողատարածքների չափագրում, որոշել սահմանները, ճշտել վարձակալության տրվածների մակերեսները եւ ավարտից հետո զեկուցել ու ներկայացնել առաջարկ։ Համայնքապետին եւ ավագանու անդամներին հորդորեց օժանդակել գյուղվարչության աշխատակիցներին։
Ողջի գետի ավազանի կենտրոնում՝ Կովսական քաղաքում, զարգացման ծրագրեր են նախատեսված։ Կարեւոր է գյուղատնտեսության վիճակի կարգավորումը։ Պետք է հողն օգտագործել ճիշտ, զբաղվել բարձր բերքատվություն ապահովող մշակաբույսերի մշակմամբ։ Ուստի անհրաժեշտ է կարգավորել ոռոգման ցանցը։
Անդրադարձ եղավ Դիցմայրի գյուղի ճանապարհի բարեկարգմանը։ Լինելով բացառիկ վայր՝ Դիցմայրին իր դարավոր սոսիների ու ընկուզենիների պուրակներով, Ծավ գետով, տարածքի պատմական հուշարձաններով կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն։ Ուստի կարեւոր է ճանապարհի վիճակը։ Ա. Սարիբեկյանը վստահ է, որ Կովսական—Դիցմայրի ճանապարհի մի հատված կարելի է բարեկարգել քարապատման միջոցով։
Համայնքի ավագանու անդամները կարեւորեցին քաղաքի ձախափնյա թաղամասի ճանապարհի եւ խմելու ջրով ապահովման հարցերը։ Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները որոշակի դժվարություն են առաջացրել բնակիչների համար՝ կապված հատկապես հասուն բերքի իրացման հետ։ Տարածքի բնակիչների կապը հիմնականում Կապան քաղաքի հետ է՝ առեւտուր, բժշկական ծառայություն, բանկային խնդիրներ եւ այլն։ Այս օրերին Կապան այցելել կարելի է միայն ԱՀ պարետի թույլտվությամբ։ Շրջվարչակազմի ղեկավարն ու ՇՈԲ պետը հարցի վերաբերյալ հորդորեցին ենթարկվել պարետի որոշումներին, կարեւորեցին համայնք—ոստիկանություն համագործակցությունը։ Ինչ վերաբերում է բերքի իրացմանը, որոշ միջոցներ կձեռնարկվեն։
Քննարկվեցին նաեւ համայնքային այլ հարցեր, այդ թվում՝ բանկոմատ ունենալը։
Հանդիպման վերջում շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարեց եւ հորդորեց քաղաքապետին, տեղակալին, ավագանու անդամներին աշխատել բարձրացված հարցերը միասին կատարելու ուղղությամբ։ Օրվա ընթացքում քաղաքից Արամ Հովհաննիսյան եւ Անուշ Վանեսյան (6 երեխա), Ռոստոմ Մարգարյան եւ Սիլվա Վարդանյան (5 երեխա) բազմազավակ ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու ծրագրով հատկացվեցին հողատարածքներ, եւ տարվա ընթացքում կսկսվի շինարարությունը։
Օրվա ընթացքում Կովսականում ավարտին հասցվեց եւ երեխաներին նվիրվեց «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցված 2 խաղահրապարակ՝ մանկապարտեզի մոտակայքում եւ զբոսայգում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO