Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին

Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 հազարանոց աշխատակազմի շուրջ 30 տոկոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ոչ միայն Պարսից ծոցի ավազանի, այլեւ, կարելի է ասել, ողջ Միջին Արեւելքի խոշորագույն ֆինանսատնտեսական կենտրոններից մեկն է։ Կորոնավիրուսի համավարակը, թերեւս, առավելապես հարվածել է հենց այս երկրի տնտեսությանը, որտեղ հուլիսի 5—ի դրությամբ առկա է 50 հազար վարակակիր, 321 մահվան դեպք, իսկ 39 հազար 943—ն էլ առողջացել է։ Ինչպես հայտնի է, աշխարհում առավելապես տուժող ոլորտներից է զբոսաշրջությունը։ Հաշվի առնելով, որ ԱՄԷ—ն զբոսաշրջության կենտրոններից է, ինչը սովորաբար այդ երկրի համար ապահովել է զգալի եկամուտ, ապա հարվածը դրա տնտեսությանը բավական ուժգին է։ 2019 թ. 3 մլն բնակչությամբ ԱՄԷ—ի եկամուտն այդ ոլորտից կազմել է 45 մլրդ դոլար, մինչդեռ տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոններից մեկի համարում ունեցող 80 մլն բնակչությամբ Թուրքիայի տարեկան եկամուտը լավագույն դեպքում կազմում է 39 մլրդ։
Բացի այդ, ԱՄԷ—ն, պայմանավորված համավարակով, ծանր վնասներ է կրել նաեւ ավիացիայի բնագավառում։ Դուբայի միջազգային օդանավակայանը Եվրոպան ասիական երկրներին ու Ավստրալիային կապող կենսական նշանակության գլխավոր կամուրջն է, սակայն դեռեւս մարտի 23—ին, երբ առաջին վարակակիրներն արձանագրվեցին Սիրիայում ու Գազայի գոտում, Աբու Դաբին դադարեցրեց ուղեւորատար ինքնաթիռների թռիչքը։ Ավելի ուշ՝ մայիսի 17—ին, ԱՄԷ—ն արդեն վերահաս տնտեսական ճգնաժամի պայմաններում կրճատեց ավիացիայի համակարգի 105 հազարանոց աշխատակազմի շուրջ 30 տոկոսը՝ 30 հազար աշխատողի։
ԱՄԷ—ն մտադիր է ժամանակից շուտ իր օդային նավատորմից հեռացնել նաեւ «Էյրբաս—A 380» ինքնաթիռները, որոնք դրա զգալի մասն են կազմում։
Հավելենք, որ մարտ ամսվա դրությամբ, երբ մինչեւ 23—ը որեւէ սահմանափակում չկար, եկամուտները նախատեսվածից 3,4 մլրդ դոլար պակաս են եղել։ Եվ, ի վերջո, OPEC—ում արդյունահանության ծավալներով 3—րդ հորիզոնականն զբաղեցնող ԱՄԷ—ի տնտեսության համար առավել լուրջ հարված էր միջազգային շուկայում նավթի կտրուկ գնանկումը եւ արդյունահանության ծավալների հարկադիր կրճատումը՝ հաշվի առնելով, որ դա երկրի եկամտի գլխավոր աղբյուրներից մեկն է։
ԱՄԷ—ն անկախացել է 1971 թ., այն դաշնային պետություն է՝ կազմված 7 էմիրությունից, որոնք ունեն զգալիորեն լայն ինքնավարություն, սակայն ընդհանուր կառավարումն իրականացում է Ալ Նահյան հարստությունը՝ Աբու Դաբի մայրաքաղաքով, միաժամանակ իշխում է համանուն Էմիրությունը։ Նշյալ էմիրության տնտեսությունը, որին պատկանում է ԱՄԷ—ի նավթի արդյունահանման առյուծի բաժինը, պայմանավորված համավարակով ու նավթի գնանկմամբ, ըստ կանխատեսումների՝ 7,5 տոկոսով նվազելու է։ Նավթարդյունաբերությունը կազմում է Աբու Դաբիի ՀՆԱ—ի շուրջ 50 տոկոսը։ Եթե 2019 թ. օրական արդյունահանվել է 3,1 մլն բարել, ապա 2020 թ.՝ 2,8 մլն։ «S&P Global Platts»—ի կանխատեսումների համաձայն՝ Աբու Դաբիի տնտեսության աճը 2021—2023 թթ. կազմելու է 2,2 տոկոս։ Այդուհանդերձ, կապված ճգնաժամի հետ, բյուջեի ճեղքվածքն ընթացիկ տարում կազմելու է ՀՆԱ—ի շուրջ 12 տոկոսը, մինչդեռ 2019 թ. 0,3 տոկոս էր կազմել։ Բայց եւ այնպես, ըստ նշյալ կենտրոնի, Աբու Դաբին ի զորու կլինի սեփական պահուստներով հատուցել նավթի գնի տատանումների ու համավարակի պատճառած վնասները։
Եվ ահա ԱՄԷ—ն, նախապատրաստվելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, հուլիսի 5—ին հայտնել է կառավարության կազմում լուրջ փոփոխությունների նախագծի հաստատման ու դրա իրականացման մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄԷ—ի վարչապետ, Դուբայի էմիր եւ երկրի փոխէմիր Մոհամեդ Բեն Ռաշեդ ալ Մաքթումը։ Ավանդույթի համաձայն՝ երկրի վարչապետ է ընտրվում այս ընտանիքից։ Կառավարության կազմի փոփոխությունների առաջարկությունը ներկայացրել է վարչապետը՝ շեշտելով, որ դա կատարվել է տրված խոստումների շրջանակներում, որպեսզի նոր զարգացումների ու իրավիճակի պայմաններում այն լինի ավելի ճկուն եւ համագործակցող։ Նա նշել է, որ վերանայվել է կառավարության կառուցվածքի ու անդամների քանակի հարցը, քանզի անհրաժեշտ է արագ գործող ու ճկուն կառավարություն, որը կաշխատի ազգային տարբեր ու նոր առաջնահերթությունների ուղղությամբ։
Ռաշեդ ալ Մաքթումն ընդգծել է, թե նրանք, ովքեր կարծում են, որ համավարակից հետո ամեն ինչ իր նախկին հունով է ընթանալու, նախկինի պես է լինելու, չարաչար սխալվում են։ Նա հավելել է, որ, ըստ այդ փոփոխությունների, երկու տարվա ընթացքում կառավարության ծառայությունների կենտրոնների 50 տոկոսը լուծարվելու է, դրանք դառնալու են էլեկտրոնային։ Երկու գլխավոր փոփոխություններն են էլեկտրոնային կառավարությունը, որի ղեկավար է նշանակվել Համդ ալ Մանսուրին, եւ տնտեսության խելացի ու էլեկտրոնային կառավարումը, որի շրջանակներում ստեղծվել է «Էլեկտրոնային, խելացի ու վիրտուալ գործունեության» նախարարություն, որի ղեկավար է նշանակվել Օմար ալ Օլաման։ Այլ կերպ ասած՝ նոր փոփոխությունների համաձայն՝ կառավարության ֆեդերալ կառույցներն ու կազմակերպությունները 50 տոկոսով կրճատվելու են, միացվել են էներգետիկայի ու ենթակառուցվածքների նախարարությունները։
Իսկ Աբու Դաբիի ազգային նավթարդյունաբերության գլխավոր տնօրեն Սուլթան Ահմեդ ալ Ջաբերը նշանակվել է արդյունաբերության ու զարգացած տեխնոլոգիաների նախարար, ինչպես նաեւ ԱՄԷ—ի զարգացման բանկի տնօրեն։
Դեռեւս հունիսին պետական որոշ բանկերում կատարվել է աշխատակիցների թվի կրճատում՝ տնտեսական ճգնաժամի պատճառով, իսկ նոր փոփոխությունների համաձայն՝ կառավարությունը շուրջ 50 տոկոսով փոքրանալու է։ Հատկանշական է, որ Էմիրությունների անկախությունից առ այսօր կառավարության կազմում կատարված միակ փոփոխությունը տեղի է ունեցել 2013 թ., 4 նախարարություններում։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO