Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկրի բարձրագույն խմբի հաջորդ առաջնության ձեւաչափի եւ դրան մասնակցող ակումբներում արտասահմանցի խաղացողների ներգրավման թույլատրելի թվի շուրջ քննարկման է հրավիրել ակումբների նախագահներին։ ՀՖՖ-ն առաջարկել է իր տարբերակները։ Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան ներկայացրել է 10 թիմերի մասնակցությամբ առաջնության անցկացման մի քանի տարբերակ, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում։ Առաջինով նախատեսվում է 4 շրջանով մրցաշար, որում ընդգրկված ակումբներն անցկացնելու են 36-ական հանդիպում։ Զուգահեռաբար ընթացող Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր փուլերը բաղկացած են լինելու մեկ խաղից։ Դա ենթադրում է խիտ ժամանակացույց, քանզի մրցաշրջանի ընթացքում լինելու են նաեւ Հայաստանի հավաքականների մասնակցությամբ միջազգային խաղեր, իսկ ակումբներն էլ մեկնարկելու են եվրագավաթների մրցումներում։ Այդ դեպքում ազգային առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 7—ից ոչ ուշ եւ հասարակածին կհասնի դեկտեմբերի 10—ին։ Շատ կլինեն նաեւ շաբաթվա կեսին անցկացվող հանդիպումները։
Երկրորդ տարբերակով առաջարկվում է առաջնությունն անցկացնել 3 շրջանով, իսկ գավաթի խաղարկության բոլոր փուլերում հաղթողին որոշել երկու խաղի արդյունքով։ Ընդ որում՝ առաջնության երրորդ շրջանում դաշտի տերերը կորոշվեն վիճակահանությամբ։ Այս դեպքում առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 14—ից ոչ ուշ։
Նշվում է, որ մինչեւ 2018/19 թվականների մրցաշրջանը խոշոր հաշվով չի կիրառվել հայրենի ակումբներում արտասահմանցի ֆուտբոլիստների հանդես գալու սահմանափակում։ Նման կարգավորում գործել է միայն օտարերկրացի դարպասապահների ներգրավման հարցում։ Միայն ընթացիկ մրցաշրջանում բարձրագույն խմբի թիմերին հանձնարարվեց, որ հայտացուցակում ընդգրկված 23 խաղացողներից 7—ը լինեն ՀՀ քաղաքացի։ Այնուհանդերձ, համաձայն ԵԱՏՄ—ում գործող միջպետական պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի քաղաքացիները Հայաստանի առաջնությունում լեգիոներ չեն համարվում։ Դրանից ելնելով ՀՖՖ—ն առաջարկել է կարգավորման հետեւյալ տարբերակները.
1. Խաղի հայտացուցակում նշված 23 ֆուտբոլիստից առնվազն 9—ը պետք է լինի հայկական ակումբների կամ մարզադպրոցների սան (ֆուտբոլիստներ, որոնք 15—21 տարեկանում առնվազն 3 խաղաշրջան գրանցված են եղել ՀՀ—ում գրանցված ակումբում կամ ակումբներում)։ Հայտավորված այդ խաղացողներից երկուսը պետք է լինեն մինչեւ 23 տարեկան։ Հանդիպմանը միաժամանակ պետք է մասնակցի Հայաստանում մարզված 2 ֆուտբոլիստ։ Այդ դրույթը խախտած թիմին գրանցվելու է տեխնիկական պարտություն։
2. Նույն պայմաններով առաջարկվում է խաղի հայտացուցակում ընդգրկել Հայաստանում մարզված 10 ֆուտբոլիստի։
3. Խաղի հայտացուցակում նշված 23 ֆուտբոլիստից առնվազն 9—ը պետք է լինի Հայաստանում մարզված, որից 2—ը՝ մինչեւ 23 տարեկան։ Խաղադաշտում նույն թիմի կազմում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 3 ֆուտբոլիստ։ Առաջին կետը խախտելու դեպքում ակումբները կտուգանվեն 1000, իսկ երկրորդի՝ 2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Տուգանքներից կուտակված գումարն ամբողջությամբ ուղղվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ Ըստ այդմ՝ թիմերը կարող են խախտել կանոնի պահանջը, բայց պետք է պատրաստ լինեն ֆինանսական տույժերի։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO