Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարդկային հոգին թանկ արժե…

Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել՝ կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնե նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ է մարդի, եթէ բոլոր աշխարհս ստանա եւ իր անձը կորցնէ»։ Մարկոս 8 35-36
Ահա թե որքան թանկ է մարդկային հոգին։ Այն աշխարհում ամենաթանկ բանն է իր գանձերով ու բարիքներով։ Բայց անգամ սարսափելի է մտածել, թե որքան քիչ բան ենք հասկանում մեր անմահ հոգու արժանիքների մասին։ Առավոտից իրիկուն մեր բոլոր մտքերը կենտրոնացնում ենք մեր մարմնի վրա, իսկ անմահ հոգուն՝ Աստծո ամենաթանկագին ու սիրելի արարչագործությանը հազիվ մեկ միտք ենք առանձնացնում շաբաթվա մեջ։
Մարմնին մենք ծառայեցնում ենք մեր կյանքի ամենածաղկուն տարիները, իսկ հոգու հավերժ փրկությանը՝ զառամյալ ծերության վերջին մի քանի րոպեները։ Մարմինն ամեն օր հագեցնում ենք ինչպես ճոխ խնջույքներում՝ լիքը պնակներով, ճոխ ուտեստներով, իսկ հոգին Աստծո տաճարի շեմին սնում ենք Աստծո խոսքի փշրանքներով։ Անարժեք մարմինը ամեն օր լվանում ենք, մաքրում, սնուցում, հագցնում, զարդարում բնության ու արվեստի ամենաանհավանական գանձերով, իսկ թանկագին հոգին՝ Հիսուս Քրիստոսի հարսնացուն, երկնքի ժառանգորդը թափառում է հոգնած քայլերով, ծերունու ցնցոտիներով՝ չունենալով ողորմություն։ Մարմինը չի հանդուրժում որեւէ հետք դեմքի վրա, կեղտոտ ձեռքեր, ոչ կոկիկ հագուստ, իսկ հոգին, որ պատված է աղտեղությամբ, մի մեղքից գլորում ենք մյուսի մեջ։
Մարմնի բարեկեցության համար պահանջվում են տարբեր տեսակի զվարճանքներ ու հաճույքներ, որոնք բազմաթիվ ընտանիքներ են քայքայել։ Դրանց համար մարդիկ շատ հաճախ պատրաստ են ամենատարբեր աշխատանքների, իսկ խեղճ հոգուն շաբաթը հազիվ մեկ ժամ ենք հատկացնում կիրակնօրյա Աստվածային պատարագ լսելու համար, մի քանի րոպե՝ առավոտյան եւ երեկոյան աղոթքների համար։
Առողջության եւ մարմնի պահպանության համար մարդիկ թողնում են բնակության վայրերը, այցելում տարբեր վայրեր՝ օդափոխության համար, հրավիրում են ամենահայտնի ու հեռավոր բժիշկների, ընդունում են ամենադառը դեղերը, զրկում են իրենց սիրելի ուտելիքներից ու ըմպելիքներից, թույլատրում են իրենց կտրել ու այրել, իսկ հոգու առողջության համար, գայթակղություններից խուսափելու համար ոչ մի քայլ չի արվում, բայց մնում են նույն մթնոլորտում, նույն անառողջ հասարակության մեջ եւ չեն փնտրում ոչ մի հոգու բժշկի կամ գտնում են անփորձ մեկին ու առաջ բացում են այն ամենը, ինչը վաղուց հայտնի է բոլորին։
Երբ մահանում է մարմինը, լսվում են հուսահատության ու ողբի ձայներ, իսկ երբ մահացու մեղքից վախճանվում է հոգին, հաճախ չեն էլ մտածում այդ մասին։
Այսպես՝ մենք չենք գիտակցում մեր հոգու արժանապատվությունը եւ Ադամի ու Եվայի նման մեր հոգին տալիս ենք արտաքինից կարմիր պտուղի դիմաց։ Բայց ինչո՞ւ գոնե չենք լացում Ադամի ու Եվայի նման։ Հոգին կորցրածների լացի ձայնը շատ ավելի ողբալի պետք է լինի, քան Երեմիայի ողբը. «Երանի թէ գլուխս ջուր լինէր, եւ աչքերս՝ արտասուքի աղբիւր. եւ ես լաց կլինէի ցերեկ եւ գիշեր իմ ժողովրդի աղջկայ սպանուածների վերայ»։ Երեմիա 9։1
Մեզ վրա տխրություն է իջնում բարիքների պակասության ժամանակ, բայց, ցավոք սրտի, երկնային, այլ ոչ երկրային բարիքների։ Մոռանում ենք, որ երկրային բարիքները ժամանակավոր ու անցողիկ են, իսկ երկնային բարիքները հավերժ են, անվերջ ու անբաժանելի։
Ամենակալ Տեր, օգնիր ատել ամեն վաղանցիկը եւ հոգ տանել միակ պահանջմունքի՝ հոգու փրկության համար։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO