Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեկ հայ՝ մեկ ոսկի

Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին

Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ղեկավարությամբ 1894-1896 թթ. Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում քրիստոնյա հայերի կոտորած իրագործվեց։ Եվրոպական տերությունները դատապարտեցին ոճրագործությունը, բայց շատերը լռեցին։ Անմեղ քրիստոնյաների ջարդերի մասին զեկուցումներով հանդես եկան մարդու իրավունքի պաշտպանները, հրատարակվեցին գրքեր, եվրոպական մամուլը գրեց հայերի բնաջնջման մասին, հաճախ՝ ընդգծված զգուշավորությամբ…
Մի երիտասարդ աղջիկ՝ Կարրեն Եփփեն, տեղեկանալով համիդյան ջարդերի մասին, վճռեց մեկնել Արեւմտյան Հայաստան։ Հայոց ցեղասպանության ականատես դանիացի հայասերը մահմեդական գերությունից ազատեց հազարավոր հայ որբերի։ Հուլիսի 7—ը մեծ մարդասերի հիշատակի օրն է։
Կարրեն Եփփեն ծնվել է Դանիայի Գիլինգ քաղաքում։ Նա հայերի կոտորածի մասին տեղեկացել է «Հայերի դանիացի բարեկամները» կազմակերպության ղեկավար Օգե Մեյեր Բենեդիքսենից, ով համիդյան ջարդերի ականատեսն էր։ Օրիորդը վճռեց իրեն նվիրել հայ ժողովրդի փրկության գործին։ Ծնողները դեմ էին, սակայն, մի կողմ թողնելով հարազատների թախանձանքները, նա խաղաղ ու ապահով հայրենի քաղաքից տեղափոխվեց Ուրֆա՝ ուսուցիչ դառնալով հայկական որբանոցում։
1903 թվական… Հայ մանուկները հյուծված էին՝ համակված անպաշտպանության զգացումով, վախի ու տագնապի մեջ։ Եփփեն սկսեց մշակել մանկավարժական դրույթներ, որոնցով հնարավոր կլիներ որբ մանուկներին «կյանքի վերադարձնել»։ «Մենք նրանց վերցրել ենք՝ որպես մարդիկ դաստիարակելու համար, որոնք Աստծո օգնությամբ պետք է դառնան իրենց ժողովրդի լույսն ու աղը»,—ասել է Կարրեն Եփփեն։
Որբանոցում երեխաներն ուսումնասիրում էին հայոց պատմություն, ծանոթանում հայ մշակույթին, ամրացնում կրոնի հետ կապը. «Մենք իրավունք չունենք մոռանալ, որ հայերը Քրիստոսի համար նահատակվում էին, երբ մենք, դեռ մորթու մեջ փաթաթված, Օդինին կամ Թորին զոհեր էինք մատուցում»,— նշել է Եփփեն։ Անկախ իր կրոնական հայացքներից, նա գիտակցում էր, որ հայ ժողովրդի փրկությունն իր անսասան հավատի մեջ է։ Դանիացի հայրենասերը ոչինչ չէր խնայում հայ մանուկների ազգային ինքնության պահպանման համար։
Մանկատան սաները սովորելու, աշխատելու ձգտումով վերադառնում էին իրենց հարազատների մոտ։ Եփփեն չհասցրեց վայելել իր սաների երջանկությունը, երբ վրա հասավ նոր՝ անմարդկային աղետը։
1915 թվական…։ Թուրքական կառավարությունը կազմակերպեց հայերի զանգվածային տեղահանումը։ «Շուտով Ուրֆան դարձավ հյուսիսից տարագրված հայերի վերջին հանգրվաններից մեկը դեպի սիրիական անապատներ տանող ճանապարհին»,— գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ Եփփեն դառնում է քրիստոնյա հայերի տառապանքների ականատեսը, տեսնում պատառոտված հագուստներով, «վիրավոր ու ուռած ոտքերով», քաղցած մի ողջ ժողովրդի։ Կարրենը դիմում է իշխանություններին՝ գոնե մեկ օրով հետաձգելու աքսորականների մեկնումը։ Համառ ջանքերի շնորհիվ նրան հաջողվում է սնունդ բաժանել հայերին, վիրակապել նրանց վերքերը, լվանալ հագուստները, որպեսզի գոնե մի քիչ «հանգստանան»՝ հաջորդ օրը ճանապարհը շարունակելու համար։ Ամեն օր հայերի քարավանը անվերջանալի էր թվում Կարրեն Եփփեին, եւ նա առանց հանգստի շրջում էր կիսամեռ քրիստոնյաների «անապատով»՝ սնունդ ու ջուր մատակարարելով։
Երբ Ուրֆայում տապալվեց հայերի ինքնապաշտպանությունը, Եփփեն հայ տղամարդկանց, կանանց ու որբերին թաքցրեց որբանոցում ու իր տանը, սակայն խուզարկությունները հանգիստ չէին տալիս նրան։ Թուրքական զորքերը գտնում էին պատսպարվածներին… Ահասարսուռ, տառապալից ամիսները հյուծեցին մեծ մարդասերին, եւ նա ստիպված վերադարձավ հայրենի քաղաք՝ բուժում ստանալու։
…Ցեղասպանությունից փրկված հայերն օգնության կարիք ունեին, իսկ Եփփեն կազդուրվել էր։ 1920 թ. նա մեկնեց Հալեպ՝ հազարավոր հայ կանանց ու երեխաներին իսլամացումից փրկելու համար։ Վարժարան, գյուղեր, որբանոց, դպրոցներ, այգիներ՝ դանիացի հայրենասերը ստեղծել է այն բոլոր նպաստավոր պայմանները, որոնցով փրկված հայերը կկարողանային շարունակել ապրել։ Իր հիմնադրած Թինա գյուղում կազմակերպեց հավաքական հարսանիք, որն անվանվել է «Հարսանիք անապատին մէջ...»։
Դանիացի մեծ մարդասերը կրեց հազարավոր դառնություններ, հայերի հետ միասին ցավեց, իսկ հետո խաղաղվեց՝ տեսնելով հայ քրիսոնյա ժողովրդի փրկության լույսը։ Ցավոք, նա հիվանդացավ ժամանակի անբուժելի հիվանդությամբ՝ մալարիայով։ Եփփեի աճյունն ամփոփվել է Հալեպի հայոց ազգային գերեզմանատանը։ Իսկ նրա հիմնադրած որբանոցն այսօր կրում է «Կարրեն Եփփեի անվան ազգային ճեմարան» անունը։
«Աստծո կամքով հինգ հացը եւ երկու ձուկը հինգ հազար մարդու կերակրում են...»,—ասել է Կարրեն Եփփեն հայերի փրկության հավատամքով...
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO