Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի

Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թ. ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» որոշման թիվ 14 հավելվածով հաստատված է ԵԱՏՄ մաքսային տարածք թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման եւ ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մասին դրույթը։ Դրա 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (որոնց վերամշակման արդյունքն են ոսկերչական իրերը, վարպետների պատրաստած ոսկե եւ արծաթե իրերը, այլ իրերը եւ դրանց մասերը) նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում։ Բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին արձանագրության (2014 թ. մայիսի 29—ի ԵԱՏՄ մասին պայմանագրի հավելված) համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Եվ այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։
Այս իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տարածքից արտահանվող եւ Հայաստան ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի կիրառման մասին որոշման նախագիծ է մշակել։ Եվ դա պայմանավորված է Հայաստանի կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ հաշվի առնելով, որ սույն միջոցը կիրառվելու է այս որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 30—ը ներառյալ, Հայաստանի համար նախատեսվել է քվոտայի չափը։ Այն է՝ 1000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108—ից, 7109 00 000 0, 7110 եւ 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների ոչ սակագնային քվոտա։ Եվ 2000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք 7106—ից չմշակած տեսքով արծաթի ոչ սակագնային քվոտա։
Ու սրանից ելնելով էլ՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը։ ԵՏՄ—ին անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։ Ուստի հենց պետական այս մարմինն էլ ճանաչվում է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրելու, ինչպես նաեւ նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին։
Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 30—ը ներառյալ Հայաստանի տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգով ձեւակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով եւ միայն՝ լիցենզիայի առկայության դեպքում։
Գանք այն հարցին, թե թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների թույլատրելի ծավալի բաշխումն ինչպես է արվելու։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ այդ թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի տարածքից նշված ապրանքների արտահանման ժամանակ սահմանված կարգով մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացնելու հիման վրա՝ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» ընթացակարգի ձեւակերպման նպատակով։ Եվ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջեւ թույլատրելի ծավալի բաշխումը լիազոր մարմնի կողմից կիրականացվի այնպես, որ յուրաքանչյուր հայտատուի կողմից հայցվող մասնաբաժինը չգերազանցի սահմանված քվոտայի 20 տոկոսը գլխավոր լիցենզիայի եւ 10 տոկոսը՝ միանգամյա լիցենզիայի տրամադրման դեպքում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO