Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը

Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, երբ ձեզ բացատրում են

Այնքան էլ դժվար չէ կառուցել եզրակացությունների մի ամբողջ սերիա, որի մեջ յուրաքանչյուր հաջորդը ամենահասարակ կերպով բխում է նախընթացից։ Եթե դրանից հետո հեռացնենք միջին բոլոր օղակները եւ լսողին հաղորդենք սոսկ առաջին եւ վերջին օղակները, նրանք կառաջացնեն շշմեցուցիչ, թեեւ կեղծ տպավորություն։
Մի անգամ Լոնդոնում հարցում արեցին, թե ով է սըր Արթուր Կոնան Դոյլը. հարցին քչերը պատասխանեցին, սակայն առավել քչերը չպատասխանեցին հարցին, թե ով է Շերլոկ Հոլմսը. պարզվեց՝ Հոլմսն առավել հռչակավոր էր, քան նրա կնքահայրը։ Հավանաբար, Դոյլը ժամանակին կռահել էր, որ իր հերոսը չափն անցնում է եւ ոչ միայն կիսում, այլեւ խլում է փառքը, այդ իսկ պատճառով առիթ էր որոնում նրան խաղից հանելու, սակայն Հոլմսն ապրում էր արդեն ինքնուրույն կյանքով, աշխարհի քաղաքացիություն ու անձնագիր էր ձեռք բերել, եւ դժվար էր այլեւս ժխտել նրա իրական գոյության փաստը, առավել եւս, որ նրանով հետաքրքրված էին անգամ Վիկտորիա թագուհին եւ Թեոդոր Ռուզվելտը, այնպես որ, Հոլմսին անհետացնելու եւ նրան ինչ—որ կերպ հրաժեշտ տալու Դոյլի փորձերն ապարդյուն էին, եւ նա ստիպված եղավ նրա հետ ապրել համաքայլ ու նրա հետ կիսել փառքի ու անմահության դափնիները։
Հոլմսն աստիճանաբար դուրս էր գալիս Դոյլի տիրապետության տակից եւ դառնում զանազան այլ հեղինակների ու գործերի հերոս. նրանով սկսեցին զբաղվել ոչ միայն այլ գրողներ, այլեւ քննադատներ, մեմուարագիրներ, նկարիչներ, քանդակագործներ, կինոգործիչներ... Ազնիվ ու հնարամիտ, հնարագետ խուզարկուն ոչ միայն ուշադրության կենտրոնում էր, հետաքրքրության առարկա, այլեւ սիրելի հերոս, որը սովորեցնում էր մտածել. այստեղ նույնիսկ կարեւոր չեն հանցագործն ու հանցագործությունը, անգամ սյուժեն. կարեւորը բացահայտումն է, ընթացքը մտքերի, որ տանում է դեպի իրողության դուռը... Մտածելով՝ ամենաչնչին տվյալներ համադրելու միջոցով, կազմել պատկերի ողջ հանգամանքները, գտնել լուծման բանալին, որն անհավանական է թվում անգամ հայտնի ու հաջողությամբ պսակված այլ խուզարկուների, ընթերցել ոչ միայն անընթեռնելի ձեռագրեր, այլեւ պատկերներ, գաղտնագրեր, տիրապետել անգամ չլսված սպորտային հնարքների, լինել ուղեղով ու մարմնով մարզված եւ չընկրկել որեւէ խնդրի առջեւ... Օժտված ասպետականությամբ՝ Հոլմսն ինքնուրույն կարողանում է իր անձը պաշտպանել հանցագործներից եւ իր կենսագրության ու վարքի շատ գծերով նման է կնքահորը՝ Արթուր Դոյլին, ում մասին որդին՝ Ադրիան Դոյլը, հոր կենսագրականում՝ «Ճշմարիտ Կոնան Դոյլ» գրքում գրում է. «Անգամ տան մթնոլորտը շնչում էր ասպետական ոգով։ Կոնան Դոյլը սովորել էր գլուխ հանել զենքերից ավելի վաղ, քան կծանոթանար լատիներենի խոնարհմանը»։
Այն ողջ հմտությունները, որով օժտում է Դոյլը Հոլմսին, անվերապահորեն կարելի է վերագրել եւ իրեն, քանզի անհնար է հենց այնպես հնարել ու գրել դրանց մասին՝ առանց տիրապետելու կամ գաղափար ունենալու դրանցից։ Հոլմսն այն կերպարը չէ, որ կարելի է հնարել «կողքանց», ինչպես, ասենք՝ Դոն Կիխոտին, որը երեւակայության արդյունք է, ոչ միայն երեւակայական կերպար, այլեւ ամբողջովին երեւակայություն։ Հոլմսն այն աստիճան է իրական, որքան թմբի վրա աճող ծաղիկը, որին աչքով ես տեսնում. հենց դա է պատճառը, որ շատ ուսումնասիրողներ փորձում են կազմել նրա կենսագրությունը՝ սկսած ծննդյան թվից, բնակության հասցեից եւ ընտանեկան դրությունից։ Հոլմսի ծննդյան թվականը որոշելիս ոմանք զուգահեռներ են անցկացնում նրա եւ Դոյլի ծննդյան թվականների միջեւ, որից հետեւում է, որ նա Դոյլից մեծ է առնվազն 9 տարով, այսինքն՝ պետք է որ ծնված լինի 1850—ին, իսկ 1923—ին նա եւ Վաթսոնը դեռ կենդանի էին։ Հոլմսի հիմնական բնակության հասցեն, որը նշում է Դոյլը եւ ուր տարիներ շարունակ նամակներ էին հղվում աշխարհի տարբեր ծայրերից, իրականում գոյություն չուներ, ինչը հետագայում՝ տարածքն ընդլայնելու շնորհիվ, դարձավ իրական, եւ շինարարներն ստիպված էին ինչ—որ կերպ դիմանալ հետաքրքրասերների գրոհներին ու պատասխանել նրանց հղած նամակներին, այն դեպքում, երբ Դոյլն ու Հոլմսը մնացել էին վաղ անցյալում։
Որպես նվիրյալ խուզարկու՝ Հոլմսն ընտանիք չուներ՝ ի տարբերություն Վաթսոնի, որը մի կարճ ժամանակ ամուսնացավ ու հասցրեց այրիանալ, եւ Դոյլի, որ հնարում էր նրանց։ Նա համոզված ամուրի էր, եւ սերը որեւէ կնոջ հանդեպ կարող էր շեղել թեմայից, սակայն ով իմանա իր իրական հույզերի մասին, քանի չի հանդիպել Նրան եւ նրանով բացահայտել իրեն. միակ կինը, ում հանդեպ քնքուշ զգացումներ էր տածում Հոլմսը, Իռեն Ադլերն է՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքի հերոսուհին, ում գայթակղելով՝ պիտի աներ իր հերթական բացահայտումը։
Խուզարկությունը թմրադեղի պես մի բան էր Հոլմսի համար. նա չէր կարող այն կիսել ինչ—որ այլ հետաքրքրությամբ. այդ պատճառով էլ դիմում էր կոկաինի օգնությանը, երբ պարապ էր մնում՝ Վաթսոնին գանգատվելով հանցագործության պակասից։ Եթե ուշադրություն դարձնենք, մեզ հայտնի այլ խուզարկուներ եւս ընտանիք չունեն, ինչպես Պուարոն, Մեգրեն, անգամ հեռուստասերիալի Կոլոմբոն, որ թեեւ հաճախ է հիշում կնոջը, սակայն հանդիսատեսը այդպես էլ չի տեսնում նրան ոչ միայն էկրանին, այլեւ Կոլոմբոյի հագուկապի, վարքի եւ սնվելու կերպում։ Սա ոչ միայն խուզարկուների՝ իրենց գործի նվիրյալության ապացույց է, այլեւ գրողի՝ թեմայից չշեղվելու եւ լարվածությունը չթուլացնելու խորամանկ քայլ, միաժամանակ՝ ընթերցողի երեւակայությանը հագուրդ չտալու եւ նրա հետաքրքրությունը բռում պահելու հնարք, քանզի սերը չամիչի պես քաղցր է, որի պակասը անընդհատ է զգացվում, եւ ընթերցողը ամեն առիթի ներքուստ սպասում է այդ անակնկալին...
Ոչ միայն սերը, այլեւ այն ողջ գիտելիքները, որ կարող էին շեղել խուզարկուական գործից, անգամ սիրելի քիմիական լաբորատոր փորձերը, Հոլմսը դնում է մի կողմ եւ նույնիսկ չգիտե ու չի էլ ուզում իմանալ, որ երկիրը պտտվում է արեգակի շուրջը, փոխարենը հանկարծ կարող է հիշել «չիմացած» բաներ ու զարմացնել՝ անգամ գրականությունից մեջբերումներ անելով, որոնց մասին նրա գիտելիքները Վաթսոնը գնահատում է զրո նիշով։
Ինչպես սըր Արթուր Կոնան Դոյլի կենսագրության ու ստեղծագործությունների բազմաժանր ժառանգության, այնպես էլ նրա հռչակավոր հերոսի՝ Շերլոկ Հոլմսի մասին անգամ թռուցիկ անդրադարձը անհնար է տեղավորել մի հոդվածի սահմաններում, եւ ինչ էլ գրենք այդ մասին, կլինի թերի ու անավարտ, միայն հիշենք Հոլմսի իմաստնությունը, որով առաջնորդվում էր նա. «Ես գտա, որովհետեւ որոնում էի» եւ հուսադրությունը նրա. «Այն, ինչ հնարավոր է մեկի կողմից, կարող է հասկանալ եւ մեկ ուրիշը»։ Այո, նա գտավ պարող մարդուկների գաղտնիքը, որովհետեւ հավատում էր իր գիտելիքներին, այն նույն՝ «Պարող մարդուկները» պատմվածքում, որ այնքան սիրում էր հեղինակը՝ Արթուր Կոնան Դոյլը, որ անմահություն պարգեւեց իր հերոսին եւ կնքեց իր մահկանացուն այս հավերժ պտտվող մոլորակի վրա 1930 թվականի հուլիսի 7-ին։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

07-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO