Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ

Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշարձանին

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մակենանին երեկ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշարձանին։
Այդ մասին խոսվել է Միացյալ Նահանգներում ահագնացող չափերի հասնող անցյալի մշակույթի եւ պատմության մերժման համատեքստում, որի արդյունքում քանդվում եւ ոչնչացվում են պատմական, քաղաքական, մշակութային կերպարներին նվիրված հուշարձանները։ Նման վերաբերմունքը համարվել է պատմության չիմացության հետեւանք։
Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքերով՝ հասկացողության եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ վանդալիզմի զոհ է դառնում նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների, ներառյալ՝ ստրկության զոհերի հիշատակին։
«Հայոց ցեղասպանության» մասին հիշատակումը նման բարձր ամբիոնից արժանի է ուշադրության։ Այն հազիվ թե պատահականության արդյունք լիներ, քանի որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի փոխարեն կարելի էր օգտագործել նաեւ «հայկական խաչքար» ձեւակերպումը։ Հետեւաբար, այն հարցադրումը՝ պատահականությո՞ւն էր, թե՞ մտածված քաղաքական հայտարարություն, հակված ենք կարծելու, որ ուներ հստակ ուղերձներ։
Առաջին հերթին՝ այն ուղղված էր Միացյալ Նահանգների հայ համայնքին, քանի որ այս տարվա աշնանը՝ նոյեմբերի 3—ին ԱՄՆ—ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Ավանդաբար հայ համայնքն ավելի հակված է նախապատվությունը տալու դեմոկրատ թեկնածուին, հետեւաբար, հայերի դիրքորոշման փոփոխությունը կարեւոր է հանրապետականների կողմից առաջադրվող Դոնալդ Թրամփի համար։ Չնայած Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մասին հիշատակումն արվում է այլ համատեքստում եւ որեւէ պարտավորություն չի ենթադրում, այն յուրաքանչյուր հայի համար հուզական մեծ նշանակություն ունի։ Նման ձեւակերպումն սպասված էր թե ամերիկահայերի, թե աշխարհով մեկ սփռված հայության եւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայի համար։ Միանշանակ է, որ այն ազդեցություն է ունենալու ենթագիտակցական շերտերի վրա։
Ուղերձի մյուս հասցեատերը, թերեւս, Թուրքիան է, որի վարած ագրեսիվ քաղաքականությունը մտահոգում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ արեւմտյան երկրներին, այդ թվում՝ դաշնակիցներին։ Ստամբուլի Ս. Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն ավելի է սրել Թուրքիայի եւ քրիստոնյա աշխարհի հարաբերությունները։
Թե ինչ կարող ենք շահել այս ամենից, ցույց կտա միայն ժամանակը, եթե, իհարկե, կարողանանք հուզականությունն առանձնացնել քաղաքական գրագետ մոտեցումներից։ Դեռ վաղ է խոսել նաեւ ԱՄՆ—ի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, սակայն մեկ բան հստակ է՝ այլեւս կոտրվել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը Սպիտակ տան կողմից՝ թեկուզ մամուլի խոսնակի շուրթերից հնչեցնելու տաբուն։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO