Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ

Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ hուլիսի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Թուրքիայի դեմ Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների հնարավորությունը։ Ինչպես հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Հուլիսի 13-ի հանդիպման ընթացքում քննարկվելու է բացառապես Թուրքիայի հարցը։ ԵՄ-ն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված Կիպրոսի տնտեսական գոտում չթույլատրված հորատման գործողությունների հետ։
Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի «սադրիչ վարքագծին» հակազդելու համար Հունաստանն ու Կիպրոսը ստեղծում են «դիվանագիտական ճակատ»։ Նման հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններից հետո։
Հունաստանը եւ Կիպրոսը ԵՄ մյուս անդամներին կոչ են անում միանալ հակաթուրքական դիվանագիտական ճակատին։ Նիկոս Դենդիասը նշել է, որ «եվրոպական ընտանիքը բազմիցս դատապարտել է Թուրքիայի վարքագիծը, պատժամիջոցներ է սահմանել եւ կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը»։ Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան կմիանա այս նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան միացել էր նաեւ Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ դաշինքին՝ ուղղված կրկին Թուրքիայի դեմ։
Հայաստանը պետք է միանա ցանկացած նախաձեռնության, որը բխում է մեր երկրի շահերից, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատը», բնականաբար, նման համագործակցության հարթակ է։ «Պատճառ չկա, թե ինչո՞ւ Հայաստանը չպետք է համագործակցի Հունաստանի եւ Կիպրոսի հետ հակաթուրքական ճակատում։ Հայաստանն իր արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կարող է նպատակահարմար համարել՝ անդամակցելու որեւէ պետության, տվյալ դեպքում՝ Թուրքիայի գործողությունների հետեւանքով ստեղծված դաշինքներին»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նման նախաձեռնություններին միանալով՝ Հայաստանը կարող է առաջ քաշել նաեւ իր օրակարգային հարցերը, որոնք հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում մեզ համար։ Ուժերը համատեղելու առիթ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու նախաձեռնությունը։ Բյուզանդական ճարտարապետության հուշարձանը կառուցվել է 6—րդ դարում Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը։ Սբ Սոֆիայի տաճարը 1935 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել էր թանգարանի կարգավիճակ։ Իսկ 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։ «Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական բացառիկ արժեքներից է, քրիստոնեական մշակույթի եւ կրոնի բացառիկ նմուշ։ Թանգարանը մզկիթի վերածելու որոշումը հնարավոր է կանխել, եթե լինի միասնական գործողությունների համակարգված պլան»,–ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե երկու ԵՄ անդամ պետություններն ու Հայաստանը միասին քայլեր ձեռնարկեն, ապա ավելի լսելի կլինի մեր ձայնը։
Բնականաբար, եթե այսօր Սբ Սոֆիայի տաճարի հարցն է օրակարգում, ապա հետագայում նմանատիպ գործողություններ կարող են տեղի ունենալ նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների եւ կոթողների հետ։ Ըստ Սարգսյանի՝ այս դեպքում եւս Թուրքիայի այս կամ այն նախաձեռնությունը տապալելու նպատակով հույն եւ կիպրոսցի գործընկերների հետ համագործակցությունն ու համախմբված պայքարն ավելի արդյունավետ կլինեն։
Թուրքիայի նախաձեռնությանն արդեն իսկ արձագանքել են աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Թուրքիային՝ պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը եւ այն չվերածել մզկիթի։ «Միացյալ Նահանգներն Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այդ նշանավոր շինության ժառանգության նսեմացում եւ նրա անսպառ կարողությունը, որն այնքան հազվադեպ է ժամանակակից աշխարհում, մարդկությանը ծառայելու համար՝ որպես անհրաժեշտ կամուրջ, տարբեր հավատքների ավանդույթների եւ մշակույթների միջեւ»,–ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է բաց լինի բոլորի համար։ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը համարում է «աշխարհը միջնադար վերադարձնելու թուրքական իշխանությունների փորձ»։
Մինչ աշխարհի տարբեր անկյուններից հնչում են քննադատություններ եւ վրդովմունք սպասվող իրադարձություններից, Էրդողանի պատասխանն անզիջում է. «Անկարային մեղադրել Այա Սոֆիան թանգարանային կարգավիճակից զրկելու համար՝ նշանակում է հարձակվել Թուրքիայի ինքնիշխանության վրա»։ Ավելին՝ նրա խոսքերով՝ Թուրքիան չի միջամտում «այլ երկրներում աղոթքի համար հաստատությունների գործերին, հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի կամ իրավասու չէ միջամտել այդ հարցով իր երկրի գործերին»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO