Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները

Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում աշխարհը գյուղատնտեսության ոլորտին նորովի է նայում, քանզի պարենային ապահովվածության հարցը կարեւոր է նաեւ զարգացած երկրների համար։ Մեր գյուղատնտեսությանը նայելիս չենք կարող հայացք չգցել արոտավայրերին. դրանք են «պատասխանատու» մեր տնտեսության մի ամբողջական շղթայի համար։ Իսկ մեր արոտավայրերի վիճակն այնքան էլ լավ չէ։
Հայաստանի գյուղատնտեսական նշանակությամբ հողատեսքերի շուրջ 57 տոկոսը կազմում են բնական կերհանդակները (արոտավայրեր, խոտհարքեր)։ Այս տարածքները բնապահպանական կարեւորության հետ մեկտեղ առանձնահատուկ ու որոշիչ նշանակություն ունեն գյուղատնտեսական արտադրության, մասնավորապես՝ անասնապահության ոլորտի զարգացման համար՝ որպես կերապահովման հիմնական միջոց։ Խոտհարքներում եւ արոտավայրերում ձեւավորվող արոտականաչի եւ խոտի պաշարներով ապահովվում են ամառային կերերի պահանջի բավարարումն ու ձմեռային մսուրային ժամանակահատվածի կոպիտ ծավալային կերի՝ խոտի պահանջարկի բավարարման ավելի քան 65—70 տոկոսը։ Արտադրական նպատակով բնական կերհանդակների զգալի հատվածները վատթար վիճակում են, դրանց ընդհանուր արտադրողականությունն անհամեմատ ցածր է եւ հեռու է բավարար լինելուց։
«Խնդիրն առավելապես պայմանավորված է այդ տարածքներում տարիներ շարունակ իրականացվող անկանոն եւ չհամակարգված օգտագործումով (արածեցում, խոտհունձ, վայրի հավաք), որի արդյունքում բուսական ծածկոցի աստիճանական կազմալուծումը լուրջ խնդիրներ է ստեղծել բնական լանդշաֆտներում՝ կրճատելով ձեւավորվող բուսածածկի որակական ու քանակական ցուցանիշները՝ լուրջ նախադրյալներ ձեւավորելով ընդհանուր կենսաբազմազանության վտանգման եւ հողածածկի էռոզացման համար։ Դա է, թերեւս, այն գլխավոր պատճառը, որ հանրապետության լանդշաֆտային բոլոր գոտիներում (առանձին հատվածներով) զգալի զարգացում ապրող դեգրադացիոն երեւույթներն ու հողածածկի էռոզացումը լուրջ վտանգներ են ձեւավորել բնապահպանական համակարգերի կայուն եւ օրինաչափ զարգացման համար՝ ապահովելով նաեւ միտումներ հետագա հնարավոր անապատացման երեւույթների ձեւավորման եւ զարգացման համար»։
Այս ամենը նշված է «Դեգրադացված բնական կերհանդակների (արոտավայրերի եւ խոտհարքների) բարելավման ուղեցույցում» (Գագիկ Թովմասյան), որ մշակվել, փորձարկվել եւ հրատարակվել է գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից աջակցվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ—ի հետ համագործակցությամբ։
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ փորձարկման արդյունքները տարբեր ձեւաչափերով քննարկվել են համայնքային, մարզային եւ ազգային մակարդակներում՝ ներառյալ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի եւ խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի» շրջանակներում։ Ուղեցույցն անդրադառնում է դեգրադացված բնական կերհանդակների բարելավմանը միտված գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությամբ միջոցառումների նախագծման եւ իրականացման գործընթացներին, որոնց հիմքում ընկած են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձով հիմնավորված գործառույթները։ Մեթոդաբանության կիրառությունը հնարավորություններ կստեղծի լուծելու ոչ միայն բնական արոտների եւ խոտհարքների պահպանման, վերականգնման եւ արդյունավետության բարձրացման խնդիրները, այլեւ էապես կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաեւ կերարտադրության համակարգի բարելավմանն ու անասնապահական մթերքների արտադրության ծավալների մեծացմանը։
Մեզ այս ուղեցույցից հետաքրքրեց մի հարց. իսկ ինչ անել, երբ բնական կերհանդակն այնքան է ձեւախեղվել (դեգրադացվել), որ այլեւս սեփական ուժերով չի կարող ինքնավերականգնվել։ Պատասխանը հստակ է. «Բնապահպանական նման բացասական երեւույթների ընթացքը հնարավոր է մեղմել ճիշտ կառավարման արդյունքում՝ ինքնավերականգնման միջոցով, իսկ արդեն ձեւավորված հետեւանքների վերականգնումը՝ արհեստական միջամտությունների (բարելավումների) շնորհիվ, երբ ինքնավերականգնումը ընդհանրապես հնարավոր չէ։ Այս ամենը կարեւոր է տնտեսական տեսանկյունից, առավել եւս՝ բնապահպանական տեսանկյունից»։
Ըստ այդմ՝ տրվում են դեգրադացված արոտավայրերի եւ խոտհարքների բարելավման եղանակներն ու միջոցառումները։ Բարելավման աշխատանքները բաժանել են երկու խմբի՝ մակերեսային եւ արմատական։ Թե որ ձեւը կընտրվի, կախված կլինի կերհանդակների բնապահպանական եւ տնտեսական վիճակի վերաբերյալ ստացված համապարփակ տեղեկատվությունից՝ ըստ տարածքի ուսումնասիրման ցուցանիշների։ Դաշտային մշտադիտարկումը թույլ կտա պարզաբանել էրոզիայի հակվածության ու արոտի դեգրադացվածության ցուցանիշները։ Վերջիններիս վերլուծության արդյունքում ստացված կշռային արժեքներով կհաշվարկվի արոտի իրավիճակի ցուցանիշը, ըստ որի էլ կորոշվեն միջոցառումները, ժամկետները, միջոցառումների կատարման պարբերականությունն ու գործողությունների հաջորդականությունը։
Ի դեպ, կարեւոր մի հստակեցում կա, որը նշվում է այստեղ եւ շատ կարեւոր է բնապահպանական տեսանկյունից։ Այն է՝ բարելավումը (մակերեսայինը) չի ենթադրում կերհանդակների ճմային շերտի եւ առկա բուսական ծածկոցի ոչնչացում։ Այն ենթադրում է ագրոտեխնիկական, հողաշինարարական, բիոինժեներական եւ հիդրոմելիորատիվ միջոցառումներ՝ բուսածածկի աճի եւ բնականոն զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Մակերեսային բարելավման միջոցառումները պետք է կատարել դեգրադացված այնպիսի կերհանդակներում, որոնք դեռեւս գտնվում են երիտասարդական կամ հասունացման փուլում (ըստ ճմակալման ընթացքի), որտեղ բուսական ծածկոցը գտնվում է զարգացման կոճղարմատային կամ ցանցառաթփային փուլում, իսկ բուսակացքում դաշտավլուկազգի եւ բակլազգի խոտաբույսերի ընդհանուր պարունակությունը պակաս չէ 20—25 տոկոսից։
Մեկ այլ հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ են տնտեսապես արդյունավետ բարելավման միջոցառումները, եթե կերհանդակներն առավել ձեւախեղված են։ Պատասխանն այս մասով էլ է հստակ։ Առավել դեգրադացված եւ կազմալուծված կերհանդակներում, որտեղ բուսածածկը գտնվում է զարգացման խտաթփային փուլում (ծերացման շրջանում), մակերեսային բարելավման միջոցառումների իրականացումը տնտեսապես արդյունավետ չէ։ Նման տարածքներում, որտեղ բուսակացքում գերակշռում են ցածրարժեք, վատ ուտվող, վնասակար եւ թունավոր բույսեր (բացառությամբ թեք լանջերի վրա գտնվող լեռնային մարգագետինների), անհրաժեշտ է կատարել արմատական բարելավման միջոցառումներ։ Եթե, իհարկե, ռելիեֆի եւ հողաշերտի բնական պայմանները բարենպաստ են։ Արմատական բարելավում ասածն էլ ենթադրում է ագրոտեխնիկական, հողաշինարարական եւ հիդրոմելիորատիվ միջոցառումների համալիր, որի դեպքում վարի միջոցով կենսազրկվում է կերհանդակների բուսածածկն ու ճմային շերտը, եւ նոր բուսածածկը ձեւավորվում է միայն արհեստական խոտացանությամբ։
Նաեւ զգուշացում կա. արմատական բարելավումներ թույլատրելի է մինչեւ 15-17 աստիճան թեքությամբ լեռնալանջերում եւ հիմնականում հարթ տարածքներում։ Մեծ թեքությամբ եւ զառիթափ լեռնալանջերում արմատական բարելավման միջոցառումները հակացուցված են, քանի որ ճմային շերտի կենսազրկումով եւ հողի փխրեցմամբ հողատարման երեւույթներ կզարգանան։
Մի խոսքով՝ բնական կերհանդակների վերականգնումը պետք է անել խորքային ուսումնասիրությունից հետո, որպեսզի այնպես չլինի, որ ունքը շինելու տեղն աչքը հանենք։ Բայց հաստատ է մի բան. կերհանդակների վերականգնումն անհրաժեշտություն է թե՛ գյուղատնտեսական, թե՛ տնտեսական եւ թե՛ բնապահպանական տեսանկյունից։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO