Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում

Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է

Գեղանկարչական բանաստեղծականությունը կ'առնչվի աւելի գուներանգներու ու կերպերու, քան բովանդակության հետ։ Երաժշտականությունը, առանց գուներանգներու կշռույթին, դժվար թե կարողանա բացահայտել կտավի բանաստեղծական հենքը։ Իսկ երփներանգ բանաստեղծականությունը, առանց գունածին լույսի, կը դառնա ինքնանպատակ ու կը մնա լուսանցքի վրա։ Միաժամանակ թե՛ երաժշտական եւ թե՛ բանաստեղծական լուսերանգներով օժտված են Էմմա Գրիգորյանին ստեղծագործությունները, որոնք իբրեւ հիշողության սերմեր՝ կը բացվին մեր ժամանակներու սրընթաց կյանքի ընթացքին։
Ան ծնած է 1943-ին, Գյումրի, ավանդապահ ընտանեկան հարկի տակ։ Տան բարենպաստ մթնոլորտն ու միջավայրը իր մեջ կը զարգացնեն գեղեցիկի զգացողությունն ու անոր հանդեպ սերը, տոգորված՝ մարդկայնական արժանիքներով։ 1967-ին կը սկսի ցուցադրվիլ, իսկ երկու տարի ետք կÕավարտէ Երեւանի գեղարվեստաթատերական հիմնարկը՝ արժանանալով ջերմ հետաքրքրության ու գնահատանքի։
Էմմա Գրիգորյան, գունանկարչության զուգահեռ, է' նաեւ գիծի վարպետ մը։ Գիծի արտահայտչականության հիմքի վրա կառուցված անոր երփնագրերը հաճախ օժտված են նաեւ բանաստեղծական լուսերանգներով, որոնք մտածված ծրագրավորումի մը հետեւանք չեն, այլ՝ ինքնաբուխ ու տարերային թելադրականության մը արդյունք։
Եթե հետեւինք Էմմայի ստեղծագործական կյանքի հոլովույթին, պիտի նշմարենք, որ ան սկսած է դասականությամբ ու անցնելե ետք հետտպավորապաշտության եւ «ֆովիզմ»—ի բովերեն, հասած է կիսավերացականության ոլորտները։ Թեեւ երբեմն կը փորձե մտնել վերացականության դաշտ, սակայն, առանց հապաղելու հոն, «կը նահանջե» դեպի կիսավերացականություն, ուր ինքզինք ավելի հանգիստ ու ապահով կը զգա կարծեք։
Իբրեւ բնանկարիչ՝ սարյանական բնանկարչության շառավիղներեն է ան, այնպես, ինչպես Մինաս Ավետիսյանը, Բագրատ Գրիգորյանը, Աշոտ Հովհաննիսյանը եւ կամ Սեյրան Խաթլամաճյանը, որոնցմե յուրաքանչյուրը կերտեց հայրենի իր բնաշխարհը։ Էմման եւս կը պատկանի նույն շարքին՝ միաժամանակ տարբերվելով անոնցմե՝ հատկապէս իր գիծի արտահայտչականությամբ։ Այս զգացողությունները առկա են նաեւ իր «Երեք սերունդ» ստեղծագործութեան մէջ։ Նույն բովանդակությամբ գործ մը ունի Մարտիրոս Սարյան, ուր պատկերված են երիտասարդ, հասուն տարիքի եւ տարիքոտ Սարյանները։ Իսկ հոս պատկերված են մանուկը, պարմանուհին ու երիտասարդը, որոնք թեեւ իրարու հետ ներդաշնակված նույն կերպարի կյանքի տարբեր փուլերը կը դրսեւորեն, սակայն բոլորն ալ կ'արտահայտեն տվայտանքի ոլորապտույտի մէջ բռնված թախծալից ու մտահոգ վիճակներ։ Գրեթե նույն տրամադրությունները կը դրսեւորեն նաեւ անոր կարգ մը այլ տիպարները, ինչպես՝ «Մայրություններ»—ն ու նույնի՛սկ «Պարուհիները»։
Էմմային արվեստի պսակն ու տարերքը կը կազմեն այս կերպարները։ Անոնք պատկերուած են կեդրոնախույս վրձնահարվածներով ու կրակի երանգներով, որոնք հրդեհված ներաշխարհի մը պատրանքը կը դրսեւորեն։ Իսկ եթե պիտի առանձնացնենք ստեղծագործություն մը՝ իբրեւ առանձին երեւույթ, այդ մեկը «Աղջնակն» է։ Այս գործը Էմմայի արվեստը կը հասցնե ուրույն բյուրեղացման, ուր սեւ խորապատկերի վրա ինքնամուղ (automatism) կերպով վրձինվածները ունին բացառիկ հնչեղություն ու ներազդեցիկ արտահայտչականություն։
Հակառակ անոր, որ Էմմա Գրիգորյան երկու տասնամյակե ավելի կÕապրի եւ կը ստեղծագործե Նյու Յորքի նման հսկա ու կյանքով հագեցած քաղաքի մը մեջ, սակայն անոր արվեստը գրեթե ազդված չէ ամերիկյան զարտուղի ուղղություններեն եւ ոչ ալ՝ կուտակված երկնաքերներու հարափոփոխ ճոխություններեն։ Արշիլ Կորքի Ադոյանը կ ըսե. «Հիշողությունը արվեստագետին սերմն է»։ Էմմայի պարագային եւս հիշողությունը կը կատարե սերմի դեր։ Ան կ'ապրի անցյալով եւ կը ստեղծագործե ներկայի մեջ՝ համաձայն իր հիշողություններու ներքին ձայնի թելադրականության։ Արեւելյան բորբ արեւի լուսերանգներով օժտված անոր ստեղծագործությունները ցուցանիշ են իր անհատականության ու չմիջնորդված հիշողություններու կենսունակության։ Ահավասիկ թե ինչո՛ւ անոր յուրաքանչյուր գործ երփներանգ բանաստեղծության մը տպավորությունը կու տա մեզի։
Էմմայի մտորումներն իր «Մայր եւ դուստր» նկարի մասին (ցուցադրվել է 2004—ին Եվրոպական հանձնաժողովի ցուցասրահում տեղի ունեցած՝ Ողիմպիական խաղերին նվիրված ցուցահանդեսում)։
«Ամեն մի մայր, երբ լույս աշխարհ է բերում իր զավակին, պարուրվում է թե՛ երջանկության եւ թե՛ վախի զգացմունքներով՝ երջանկության՝ կյանքի անգնահատելի պարգեւին արժանանալու համար, եւ վախի՝ զավակի կյանքի համար։ Զինվոր կորցնելը, որտե՛ղ էլ լինի, վիշտ ու տառապանք է նրա մոր համար, բոլոր մայրերի համար ողջ աշխարհում։ Ողիմպիական զինադադարը հորդորում է մարդկությանը մի պահ կանգ առնել ու մտածել, մտածել յուրաքանչյուր զինվոր—մարզիկի անսահման ընդունակություններն ու նվաճումները խրախուսելու ու բազմապատկելու մասին։ Դրա համար պետք է նրան հեռու պահել կյանքի մութ ու բիրտ ուժերից, պետք է աշխարհը նվաճել՝ անվստահին ու թշվառին օգնության ձեռք մեկնելով, պետք է բոլոր մայրերին ազատել՝ իրենց զավակների կյանքի համար վախի զգացողությունից։ Ահա թե ինչու խաղաղությունն ու մայրությունը պահապաններն են ողջ մարդկության»,–նկատում է նկարչուհին։
Արվեստագետ, դոկտոր Մովսէս
Ս. Հերկելեան, Պէյրութ
Թ. Խ.

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO