Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՅԼՔ...


Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա

Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ է բերել խարդախների ակտիվությունը

Օնլայն տարածքում խարդախության դեպքերի թիվը կտրուկ աճել է համավարակի ժամանակ, ինչը թելադրում է համացանցում կատարված հանցագործությունների նկատմամբ օրենսդրության խստացման անհրաժեշտությունը։ Այդ կարծիքին է բլոգեր, ՌԴ հասարակական պալատի ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Վադիմ Մանուկյանը։
«Nation News»-ին տված հրացազրույցում Մանուկյանը փաստեց, որ «COVID-19» համավարակը միայն մերկացրեց առանց այդ էլ խոցելի տեղերը, քանի որ արդեն վաղուց հասկանալի է դարձել, որ ինտերնետն ապագայում ավելի ու ավելի լուրջ դեր է խաղալու մարդկության առօրյայում։ Ուստի համացանցից օգտվելու անվտանգությանն ուղղված ջանքերը պետք է արդեն հիմա գործադրել։ Այդ թվում՝ նաեւ օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշելու առումով։ Ինտերնետ տարածքում կատարված հանցագործությունը ռեալ կյանքում տեղի ունեցածից որեւէ այլ կերպ մեկնվի, համոզված է փորձագետը։
Ռուսաստանյան «Group—IB» ընկերությունը, որն զբաղվում է կիբերգրոհների բացահայտմամբ եւ կանխարգելմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խարդախությունների բացահայտմամբ եւ համացանցում մտավոր սեփականության պաշտպանությամբ, վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները՝ հաղորդել է, որ 2020 թ. հունվար—ապրիլ ամիսներին կիբերհանցագործությունների քանակը Ռուսաստանում աճել է 82 տոկոսով։ Այդ իրավախախտումներից շատերը կապված են ֆինանսական խարդախության հետ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ թվով աշխատակիցներ անցել են աշխատանքի հեռավար ձեւաչափի, իսկ դա նվազեցրել է քաղաքացիների զգոնությունը, փաստում են «Group—IB ում»։
Նաեւ զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ է բերել խարդախների ակտիվությունը։
Ըստ Մանուկյանի՝ տնային պայմաններում աշխատող քաղաքացիները պարզապես ի վիճակի չեն ապահովել կիբերանվտանգության պատշաճ մակարդակը։ «Անհրաժեշտ է այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ մտցնել, որոնք կսատարեն հեռավար ձեւաչափով աշխատելուն եւ այն ամենին, ինչը կապված է օնլայն հատվածի հետ»,–նշում է փորձագետը։
Նա ընդգծում է, որ ոչ մի տարբերություն չկա, թե ձեզ որտեղ են խաբել, գողացել ձեր փողերը՝ իրակա՞ն կյանքում, թե՞ համացանցում։ Ինտերնետը միայն գործիք է, որը չի ազդում կատարած արարքի ծանրության վրա։
«Մենք (ՌԴ—ն Ա.Գ.) վերջերս հավանություն տվեցինք Սահմանադրության լրացումներին։ Հիմա օրենքներ են ընդունվելու դրանց համապատասխան։ Անշուշտ, օնլայն գործունեությունը պետք է լիովին հավասարեցվի ռեալ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Ինտերնետում կատարվող հանցագործությունները պետք է պատժվեն այնպես, ինչպես իրական կյանքում տեղի ունեցողները։ Դրանց համար մեղմող հանգամանքներ չպետք է լինեն։ Եթե մարդկանցից համացանցում գումար են գողանում, նրանց խաբում են, թմրանյութեր վաճառում եւ այլն, դա պետք է մեկնվի ճիշտ այնպես, ինչպես ռեալ կյանքում կատարվող «սովորական» հանցագործությունները։ Անպայման պետք է դրան հասնել»,–պնդում է Վադիմ Մանուկյանը։
Գուցե Հայաստանում համավարակը չի հանգեցնում խնդրի այնպիսի սրության, ինչպես հիմա տեղի է ունենում մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Այնուամենայնիվ, կարծում ենք, մեր պատկան մարմիններն էլ պետք է մտահոգվեն կիբերհանցագործներին ու կիբերխարդախներին վնասազերծելու անհրաժեշտությամբ։
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO