Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԼՂՀ


Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին

Հակի ցանքատարածքներում հիմնականում կորնգանի ցանքս է կատարվել

Մեկ ամիս առաջ՝ հունիսի 5-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ եւ ԱՀ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելեց Քաշաթաղի շրջանի հարավային թեւ եւ ներկա եղավ հացահատիկի բերքահավաքի մեկնարկին։ Անցած 1 ամսվա ընթացքում գրեթե ամեն օր Քաշաթաղի շրջանի հացահատիկի ցանքատարածքներում՝ Թովմասարի բարձրավանդակում, Կովսականի, Որոտանի սարահարթերում, արաքսամերձ հարթություններում ու համեմատաբար բարձր մասերում աշխատել ու աշխատում են կոմբայնները, բեռնատարները։
Վերջերս ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում հացահատիկի համախառն միջին բերքատվությունը կազմել է 12,8 ց/հա։ Ընդհանուր առմամբ, աշխատել են 200—ից ավելի կոմբայն, որից 47—ը՝ մայր հայրենիքից։ Ըստ Վ. Ավետիսյանի՝ բերքատվությունը, համեմատած անցած տարիների հետ, ցածր է՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների եւ ագրոտեխնիկական կանոնների ոչ ճիշտ կիրառման հետ։
Բերքահավաքի աշխատանքները վերահսկելու համար Իշխանաձոր գյուղում մայիսի կեսերից գործում է օպերատիվ շտաբ, որտեղ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության աշխատակիցների կողմից։ Ցանքատարածքներում 3 տեղով գործում են հակահրդեհային հենակետեր։ Իշխանաձոր գյուղում 20, իսկ Կովսական քաղաքում 10 հոգանոց հրշեջ կամավորական ջոկեր են ձեւավորվել, որոնք անհրաժեշտության դեպքում օժանդակում են հրշեջներին։ Իշխանաձորի օպերատիվ շտաբից գյուղվարչության աշխատակից Անդրանիկ Վարդանյանի տեղեկատվությամբ՝ հուլիսի 5—ին շրջանի տարածքում աշխատել է 40 կոմբայն, հնձվել է 512 հա տարածք, որից ցորեն՝ 279, գարի՝ 233 հա։ Համախառն բերքը կազմել է 503 տ՝ 9,8 ց/հա բերքատվությամբ։ Գարու բերքատվությունը, համեմատած ցորենի հետ, ցածր է՝ 6,6 ց/հա—153տ։ Ցորենի բերքատվությունը 9,1 ց/հա՝ 350 տ։ Ընդհանուր 19265 հա հացահատիկի ցանքս կատարվել է հարավային թեւի 31 եւ հյուսիսային թեւի 4 համայնքներում, ինչպես նաեւ պետական պահուստային ֆոնդի տարածքներում։
Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ հուլիսի 6—ի դրությամբ 13 համայնքում հնձի աշխատանքներն ավարտվել են։ Հնձվել է 13702 հա տարածք, ստացվել է 11361,8 տ համախառն բերք՝ 8,3 ց/հա բերքատվությամբ։ 2505 հա ցորենի հնձից ստացվել է 2488 տ ցորեն՝ 9,9 ց/հա բերքատվությամբ։ 11195 հա գարու հնձից ստացվել է 8873,8 տ գարի՝ 7,9 ց/հա բերքատվությամբ։ Շրջանում, ընդհանուր առմամբ, կատարվել էր 19075 հա ցանքս, ցորեն՝ 5521 հա, գարի՝ 12987, հաճար՝ 567 հա։ Հնձելու մնացել է 5373 հա տարածք, որից ցորեն՝ 3014, գարի՝ 1792, հաճար՝ 567 հա։
Կովսականի քաղաքային համայնքում կատարվել է 1200 հա ցանքս, որից ցորեն՝ 450, գարի՝ 750 հա։ Գարու հունձը գրեթե ավարտվել է, միջին բերքատվությունը կազմել է 11,5 ց/հա, ստացվել է 825 տ բերք։ Հնձվել է 250 հա ցորեն, ստացվել է 310 տ ցորեն՝ 12,4 ց/հա բերքատվությամբ։ Թովմասարի բարձրավանդակի՝ Կովսականի տարածքում բերքատվությունը համեմատաբար բարձր է, բայց ոչ գոհացուցիչ։ 1050 հա տարածքում ցանքս են կատարել Միջնավանի քաղաքային եւ Ծաղկաբերդի գյուղական համայնքներում։ Միջնավանում կատարվել է 550 հա ցորենի ցանքս, 360 հա գարու եւ 140 հա վարսակի ցանքս։ Հնձվել է 40 հա ցորեն՝ 8,5 ց/հա բերքատվությամբ՝ 34 տ։ 360 հա գարու հնձից ստացվել է 260 տ գարի՝ 7,2 ց/հա բերքատվությամբ։ Ծաղկաբերդում ցանվել է 750 հա ցորեն, առայժմ հնձվել է 76 հա, ստացվել է 152 տ հացահատիկ՝ 20 ց/հա բերքատվությամբ։ 250 հա գարու ցանքատարածքներում հունձը գրեթե ավարտվել է 13, 6 ց/հա բերքատվությամբ։ 50 հա հաճարի հունձը դեռ չի սկսվել։
Պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4212 հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 300, գարի՝ 3840, հաճար՝ 72 հա։ 200 հա ցորենի հնձից ստացվել է 104 տ բերք՝ 5,2 ց/հա բերքատվությամբ։ 3440 հա գարու հնձի բերքատվությունը կազմել է 7,9 ց/հա՝ 2706 տ։
Շրջանի հյուսիսային թեւի համայնքներում հացահատիկի ցանքս կատարվում է Լեռնահովիտում, Հակում, Մոշաթաղում եւ Աղավնոյում։ Վերջինս գտնվում է միջին գոտում, եւ այստեղ կատարվել է 150 հա ցորենի, 200 հա գարու աշնանացան, հունձ դեռ չի կատարվել։ Մնացած 3 համայնքում կատարվում է միայն գարնանացան, հունձը կատարվում է ավելի ուշ։ Լեռնահովիտում կատարվել է 117 հա հաճարի եւ 4 հա գարու ցանքս, Մոշաթաղում՝ 141 հա հաճարի եւ 25 հա գարու։
Հակի ցանքատարածքներում հիմնականում անասնակերի՝ կորնգանի ցանքս է կատարվել։ Հացահատիկի բերքահավաքին զուգահեռ կատարվում է նաեւ անասնակերի հունձ։ Հարավային թեւում սկսվել է նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը։ Եթե հացահատիկի իրացման գործում խնդիրներ չկան, ապա այլ է վիճակը բանջարեղենի հարցում՝ կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների հետ։
Օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հանդիպում ունեցավ հարավային թեւի համայնքներում։ Բնակիչները դիմեցին նրան՝ հարցը կարգավորելու խնդրանքով…
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO