Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԼՂՀ


Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել

1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով

Ամարասի հովտում այս տարի հացահատիկայինների բերքահավաքը սովորականից շուտ են սկսել։ Եվ դա իր հիմնավորված պատճառն ունի։ Սպասվող գարնանային անձրեւները չափազանց ժլատ էին, եւ ամռան շոգերն ավելի նպաստեցին արտերի հասունացմանը։ Իսկ հապաղելը միմիայն կարագացներ բերքի կորուստները։ Եվ հողի խոշոր սեփականատերերն ու վարձակալները, խոսքները մեկ արած, մեծաթիվ կոմբայններով ու անհրաժեշտ գյուղտեխնիկայով ձեռնամուխ եղան հնձի աշխատանքներին։
Այժմ հովտում վճռական փուլն է, եւ լուսնկա գիշերներին անգամ կոմբայնավարները չեն ուզում լքել բերքահավաքի դաշտը։ Նրանց, անշուշտ, միայն օրվա վարձավճարը չէ, որ ոգեւորել է։ Չնայած տարին բնակլիմայական պայմանների տեսակետից նպաստավոր չէր, հացագործներին հաջողվել է անջրդի դաշտերից  բավական լուրջ բերք ապահովել։ Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը դա բացատրում է բացառապես ցանքաշրջանառության ճիշտ կազմակերպմամբ, սերմացուի ընտրությամբ, արտերի արդյունավետ խնամքով ու մշակմամբ։ Նրա խոսքերով՝ ժամանակին իրականացվել են պահանջվող ագրոմիջոցառումները, մասնավորապես՝ սնուցումները, պայքար է տարվել վնասատուների ե մոլախոտերի դեմ։ Եվ պատահական չէ, որ «արտերը սանրած վիճակում են, եւ մոլախոտ չես գտնի, իսկ հասկերն էլ առողջ են ու լի ոսկե հատիկներով»։ Նախարարի համոզմամբ՝ ամարասցիների տքնաջան աշխատանքն օրինակ պիտի լինի մյուսների համար, եւ բերքի արդյունքներից հետեւություն պիտի արվի։
Գյուղոլորտի պատասխանատուն կարծում է, թե խոնավության նորմայի սահմանների ապահովման պարագայում հեկտարի բերքատվությունն ավելի բարձր կլիներ, 70—ից մինչեւ 90 ցենտներ ցորեն կարելի էր ստանալ։ «Տեղումների սակավությունը, սակայն, հնարավորություն չտվեց արդարացնել հացագործների ակնկալիքները»։ Ա. Բախշիյանը միեւնույն ժամանակ արդարացված չի համարում այն սեփականատերերի բացատրությունները, որոնց համոզմամբ՝ ցածր բերքատվության պատճառը տեւական երաշտն է համարվում։ Հայացք ձգելով նրանց ցանքատարածքներին, որոնք «խեղդվում են մոլախոտերի մեջ», դժվար չէ կռահել, որ անտեսվել են պարտադիր ագրոմիջոցառումները, ահա թե ինչու արդյունքները չեն կարող գոհացնել։
Շուրջ հազար հեկտար հացահատիկայիններ են զբաղեցնում Ամարասի հովտի դաշտերը։ Գյուղնախարարի ուղեկցությամբ նաեւ հանրապետության նախագահն է այցելել հնձվորներին՝ տեղում ծանոթանալու եւ գնահատելու իրավիճակը։ Կոմբայնավար Արմեն Հովսեփյանի տրամադրությունն ավելի է բարձրանում, երբ նախագահ Արայիկ Հարությունյանը նստում է կողքին եւ «անմիջական զրույց բացում» աշխատանքի, ընտանեկան պայմանների մասին, հետաքրքրվում բերքահավաքի ընթացքով։
Հացագործ Նորայր Ստեփանյանը հարուստ փորձի եւ տքնանքի շնորհիվ ամենաառատ բերքն է ստանում հովտի իրեն պատկանող դաշտից։ Առանձին հեկտարներից մինչեւ 70 ցենտներ հացահատիկ է ապահովել։ Ի պատասխան նախագահի այն հարցին, թե հնձից հետո որն է լինելու նրա հերթական քայլը, մենատնտեսն ասաց, թե անմիջապես խոր հերկ է կատարվելու, որպեսզի խոնավությունը մնա հողում, եւ աշնանը կրկնահերկ իրականացնի, ու ցանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ «Իհարկե, առողջ, էլիտային սերմացուի ընտրությունը եւս կարեւոր նախապայման է առատ բերքի աճեցման տեսանկյունից։ Սակայն եթե հնձից հետո անմիջապես չհերկեցիր հողը, հաշվիր՝ բերքի կեսը հաստատ կորցնելու ես։ Տարիների փորձից համոզվել եմ, որ միայն ագրոպահանջների ճշգրիտ կիրառումը կարող է արդարացնել սպասելիքներդ։ Դա ինձ համար սկզբունք է դարձել, պարտադիր պահանջ, եւ լրջորեն հետեւում եմ այդ կանոններին»,–իր հաջողությունների գաղտնիքն է «վերծանում» Նորայրը։
Հանրապետության նախագահը շրջայցի ընթացքում եղել է նաեւ կտավատի դաշտերում, հետաքրքրվել սպասվող բերքի մթերման գործընթացներով։ Անջրդի տարածքում հեկտարից 115 ցենտներ կտավատ են ակնկալում գյուղատնտեսները, ինչը գոհացուցիչ ցուցանիշ է։ Գյուղատնտեսության նախարար Ա. Բախշիյանը տեղեկացնում է, որ Կարմիր շուկայի գործարանում կիլոգրամը կմթերվի 200 դրամով։ Նա ավելորդ չհամարեց հավելել, թե գյուղատնտեսական ապրանքներ արտադրող հողագործների ոչ դյուրին աշխատանքի արդյունքը պիտի բարձր գնահատվի, եւ «հատկապես հացահատիկայինների մթերման գները հստակ ամրագրված են կառավարության կողմից վարվող քաղաքականության ելակետերում»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
ք. Ստեփանակերտ

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO