Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին

«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ որքան են մարդիկ, որոնց սկիզբը ձեր համակարգից է»

Տարիներ առաջ այս մասին պատմել է բանաստեղծ, իրավաբան, զինագործ Սուրեն Գրիգորը։ Նրա գիտությամբ այսօր ներկայացնում եմ ընթերցողներին։
«1999, թե 2000 թվականին էր։ Գտնվում էի Ուրալի երկրամասում։ Գործի բերումով Բելոգորսկի կողմերում էի։ Եվ, առիթից օգտվելով, որոշեցի այցելել Սուրբ Նիկոլայի տղամարդկանց մենաստանը։ Ի դեպ, այն տարածաշրջանի ամենամեծ սրբավայրն է։ Այցելությանս ժամանակ այստեղ ապրում էր մոտ 800 մենակյաց։
Մենաստանն ուներ իր սեփական տնտեսությունը, ինքնաբավ էր։ Տարբեր գործերով էին զբաղվում բնակիչները։ Ստանձնել էին նաեւ տարածաշրջանային նշանակության մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես, իրականացնում էին հրշեջ ծառայության գործը։ Զբաղվում էին մեղվաբուծությամբ, այն ժամանակ նրանց փեթակների թիվը հասնում էր 30 հազարի։ Իրենք էլ արտադրում էին մեղրամոմեր եւ ապահովում երկրամասի եկեղեցիների կարիքները։ Չեք պատկերացնի, թե ինչ անուշահոտություն էր եկեղեցում, երբ նրանում մեղրամոմեր էին վառվում։ Ոչ թե պարաֆինե մոմեր, ինչպես սովորաբար անում են։ Ուրիշ է մեղրամոմի բուրմունքը. նման եկեղեցիներում բոլորովին այլ զգացողություն ես ունենում։
…Մենաստանի բնակիչներն ինձ սիրով ընդունեցին, հատկապես որ իրենց տոնացույցով մոտենում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրը։ Ինձ էլ դիտում էին որպես հայաստանյան եկեղեցու ներկայացուցչի։ Իսկ ազգանունս էլ Գրիգորյան էր։
Հատկացրեցին առանձին խուց, եւ մի որոշ ժամանակ ապրեցի իրենց հետ։ Ավելին՝ ինձ մասնակից էին դարձնում տարբեր քննարկումների. կրոնական, հավատի հետ կապված հարցերի մեկնություններ էինք անում։
Մի օր էլ որոշեցին Լուսավորչի տոնի կապակցությամբ ինձ նվեր մատուցել. խոստացան տանել ու ցույց տալ իրենց պեղած հայկական քաղաքի ավերակները։ Պարզվեց, որ նաեւ հնագիտական աշխատանքներ էին կատարում։
Ես զարմացա՝ ինչպե՞ս թե հայկական քաղաք. ի՞նչ գործ ունի հայկական քաղաքն այս կողմերում։
Համենայն դեպս, օրը եկավ, եւ մի խմբով գնացինք հնավայր։ Քարե հսկա պարիսպներ էին։ Ներսում բուն քաղաքն էր։ Տները, շինությունները եւս քարից էին։ Ընդ որում՝ օգտագործված էին հսկա քարեր։ Մենակյացները լրացուցիչ տեղեկություններ տվեցին. այս կողմերում քարե ուրիշ շինություն չկա. միակն է այս քաղաքը։
–Ինչի՞ց եք եզրակացնում, որ հայկական քաղաք է. գրե՞ր եք հայտնաբերել, ի՞նչ կա,–վեհերոտ հարցրեցի նրանց։
–Չէ, գրավոր ոչինչ չենք գտել։ Պարզապես նախշահամակարգեր ենք հայտնաբերել, մեկ էլ՝ կենցաղային իրեր, որոնք համոզում են մեզ մեր եզրակացությունների մեջ։ Հիմնական ապացույցը քարշարն է. միայն հայն է պատերն այսպես շարում,–իմ զարմացած հայացքի տակ, ցույց տալով պատերի շարվածքը, բացատրում էին նրանք։–Հետո մենաստանի բնակիչներն առավել մանրամասնությամբ ծանոթացրին իրենց հետազոտությունների արդյունքներին։ Քաղաքը թվագրվում էր Ք. ա. 4—րդ հազարամյակով։ Կառուցողները քարերը բերել էին 50—100 կիլոմետր հեռավորությունից, որտեղ քարհանքերն էին։ Բնականաբար, բերել էին ձմռանը՝ սահնակներով։
Եվ ամենակարեւորը. ուսումնասիրությունների արդյունքում հանգել էին եզրակացության, որ այդտեղ ապրել են արիացիներ, այսինքն՝ արիական համակարգի ժողովուրդ։ Ինչ—ինչ հանգամանքների ազդեցության տակ թողել էին ու ամբողջությամբ դուրս եկել քաղաքից։
Ուսումնասիրողները «գնացել» էին հետքերով եւ պարզել, որ, հեռանալով, այս մարդիկ բնակություն են հաստատել Թուրքմենիա—Իրան սահմանագծի՝ Իրանի լեռնային հատվածներում։ Մենակյացները եղել էին նաեւ այստեղ, այցելել տեղի բնակիչներին եւ համոզվել, որ նրանց կենցաղային համակարգը հուշում է, որ, իրոք, արիական ծագում ունեն։
…Հետ էինք վերադարձել մենաստան։ Առանձնացած՝ իմ խցում էի եւ օրվա տպավորության տակ էի գտնվում։ Զարմացած էի, միաժամանակ՝ տարակուսած. ինչպես էին այս մարդիկ այդ թեմայի մասին խոսում։ Ինչպիսի համոզմունք կա յուրաքանչյուրի մեջ։ Այս ռուս մարդկանց մեջ։
Քիչ հետո դուրս եկա խցիցս։ Ինձ մոտեցան մի քանի՝ նույն մենակյաց հետազոտողներից։ Ասես շարունակեին մի քանի ժամ առաջ հնավայրում տեղի ունեցած եւ կիսատ մնացած խոսակցությունը ու մտերմորեն դիմեցին ինձ.
–Դուք՝ հայերդ, ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր ունեցածին։ Կանգնել եք ընդամենը 10—12 մլն թվի վրա։ Մինչդեռ ձեր համակարգն այսօր ընդգրկում է մինչեւ 80 մլն մարդու։ Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ որքան են մարդիկ, որոնց սկիզբը ձեր համակարգից է։ Նրանք պարզապես հեռացել են, խառնվել—ներառվել այլ ժողովուրդների մեջ։ Ես սա ձեզ ասում եմ որպես ռուս մարդ, որը ձեր զարմից է,—ժպտալով՝ խոսքն ավարտեց զրուցակիցս։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

08-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO