Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է

Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր դերակատարում ունեցող ենթակայան է

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին հարցը երեկ քննարկվեց գործադիրի նիստում։
Այս ենթակայանը (այսուհետ՝ ենթակայան) շահագործվում է 1961 թ.—ից։ 2005 թ. ենթակայանում մասնակի վերակառուցում եղել է։ Մասնավորապես՝ փոխարինվել են 220 կՎ բաժանիչներ, 220 կՎ հոսանքի տրանսֆորմատորներ, 110 կՎ էլեգազային անջատիչներ, 110 կՎ բաժանիչներ եւ 110 կՎ հոսանքի տրանսֆորամատորներ։
Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթակայանը շահագործվում է ավելի քան 50 տարի, դրա ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն է առաջացել։ Քանի որ, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, սարքավորումների մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր։ Բացի այդ, սարքավորումների կանոնակարգված շահագործման ապահովման բարդությունը կապված է պահեստամասերի ձեռքբերման խնդիրների հետ, որովհետեւ սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից։ Մյուս պատճառն այն է, որ շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին եւ մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, այն է՝ պաշտպանություններն ընտրելու հնարավորություններ, որոնք ապահովում են էներգահամակարգի հուսալի աշխատանքը։ Եվ վերջին պատճառը՝ ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները, 50 տարուց ավելի շահագործման մեջ գտնվելով, քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում լինելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը։
Ի դեպ, «Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցման անհրաժեշտության մեկ այլ՝ կարեւոր պատճառ էլ կա՝ «Մասրիկ —1» արեւային կայանը։
Բանն այն է, որ մեր երկրի էլեկտրաէներգետիկական համակարգում վերջին տարիներին արտադրող կայանների ավելացումը պահանջում է վերանայել բարձրավոլտ ենթակայանների եւ օդային գծերի հզորությունները՝ արտադրված էլէներգիան վերջնական սպառողին հասցնելու նպատակով։ 2018 թ. մեկնարկել են 55 ՄՎտ պիկային հզորությամբ «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները։ Զուգահեռ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ արդեն տվել է 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ փոքր արեւային էլեկտրական էներգիա արտադրող կայանների միացման թույլտվություն։ Եվ այս բոլորի արտադրած էլէներգիան ցանց պետք է մուտք գործի «Լիճք» ենթակայանի միջոցով։ Այս փաստով պայմանավորված էլ՝ հրատապ է «Լիճք» ենթակայանում տեղադրված 63 ՄՎԱ հզորությամբ ուժային տրանսֆորմատորները փոխարինել 125 ՄՎԱ հզորությամբ ուժային տրանսֆորմատորներով։
Սուրեն Պապիկյանը հավելեց, թե իրավիճակն ուսումնասիրել է նաեւ պետական վերահսկողական ծառայությունը, եւ փաստվել է հավանական այն ռիսկը, որ «Մասրիկ—1» կայանի ցանցին միացման պատրաստ լինելու պահին էլէներգետիկական համակարգն ի վիճակի չի լինի ամբողջ ծավալով հաղորդել (տարանցել) արտադրված էլեկտրաէներգիան, ինչը զգալի ֆինանսական պարտավորություններ կառաջացնի երկրի համար։ Չմոռանանք, որ կառավարությունը «Մասրիկ—1»—ի կառուցման աշխատանքներում ստանձնել է պատասխանատվություն մի շարք պարտավորությունների ապահովման մասով։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «պայմանագրի համաձայն՝ այն պահին, երբ «Մասրիկ—1» կայանն սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ—ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է դրա համար վճարել։ Ուստի պետք է սինխրոնացնենք «Մասրիկի» եւ «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որ Հայաստանը վնասներ չկրի»։
Այս ամենը հաշվի առնելով էլ պետական վերահսկողական ծառայությունը նույնպես առաջարկել է ենթակայանի վերակառուցման աշխատանքների գնումն իրականացնել՝ ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23—րդ հոդվածի 1—ին մասի 2—րդ կետի պահանջով, այն է՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։

Մի քիչ էլ՝ գումարային եւ այլ մանրամասներից

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այլ մանրամասներ էլ է ներկայացնում։ Ըստ այդմ՝ նկատի ունենալով ենթակայանի վերակառուցման հրատապությունը՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» 2020 թ. մայիսի 14—ին գնային առաջարկների ներկայացման հարցումներ է ուղարկել նախկինում ԲԷՑ—ի այլ ենթակայանների վերակառուցման աշխատանքներում ներգրավված կապալառուներ ABB, «General Electric», «Siemens AG», «Kaskad—Energo LLC» ընկերություններին։ Սրանք այն ընկերություններն են, որոնք, ըստ ԲԷՑ—ի գնահատականի, նախկինում պատշաճ որակի աշխատանք են կատարել եւ ունեն 220 կՎ ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքների համապատասխան փորձառություն եւ կարողություններ։ Այս ընկերությունների կողմից գնային առաջարկներ ներկայացնելու ժամկետ սահմանվել է 30 օրացուցային օրը, մինչդեռ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հրավերը հրապարակելու դեպքում օրենսդրությամբ հայտերի ներկայացման ժամկետ է սահմանվում 2—5 աշխատանքային օր, ինչն իրատեսական չէ նման ծավալի աշխատանքների մասով գնային առաջարկ ներկայացնելու համար։ Ընդհանրապես, ԲԷՑ—ԲԷՑ—ի կողմից միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ենթակայանների վերակառուցման ծրագրերում հայտերի ներկայացման համար նվազագույն ժամկետ սահմանվում է 60 օրացուցային օր։
Ինչեւէ, գնային առաջարկ ներկայացնելու հարցմանն ի պատասխան՝ առաջարկ ներկայացրել է միայն «Kaskad—Energo» LLC ընկերությունը։ Իսկ մյուս ընկերությունները պարզաբանել են, որ, համավարակով պայմանավորված, չեն կարող լիարժեք նախապատրաստվել մրցութային գործընթացին եւ որպես գլխավոր կապալառու հանդես գալ։
«Kaskad—Energo LLC»—ի ներկայացրած գնային առաջարկը կազմել է 9 մլն 998 հազար 232 դոլար՝ առանց ԱԱՀ—ի։ Այս ընկերության հետ գնային առաջարկի նվազեցման բանակցություններ են տարվել, որի ընթացքում «Kaskad—Energo LLC»—ն համաձայնվել է ներկայացնել նվազեցված գնառաջարկ՝ կապալառուին տրամադրվող կանխավճարի նվազեցումները հաշիվ—ապրանքագրերով վճարման ներկայացված գումարներին համամասնորեն իրականացնելու դեպքում՝ հետեւյալ հիմնավորմամբ։
Ենթակայանի վերակառուցման ընդհանուր արժեքի շուրջ 70 տոկոսը փոխարինման ենթակա սարքեր—սարքավորումների արժեքն է։ Արտադրող ընկերությունները հիմնականում այդ սարքավորումների արտադրությունն սկսում են համապատասխան կանխավճարից հետո, իսկ մատակարարումները՝ ամբողջական գումարի վճարումից հետո, ինչը նշանակում է, որ կապալառուին վճարված կանխավճարի ամբողջ գումարները, ըստ էության, ուղղվելու են սարքավորումների արտադրության պատվերների տրամադրմանը։ Հաշվի առնելով ենթակայանի վերակառուցման մեծ արժեքը, ինչպեսեւ այն, որ կապալառու ընկերությանը նախատեսվում է վճարումներն իրականացնել սարքավորումների մատակարարման եւ մոնտաժման ու կարգաբերման աշխատանքների ավարտից հետո միայն, իսկ սարքավորումների մատակարարման եւ մոնտաժման ժամանակահատվածների խզումները, կախված էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմներից, անջատումների գրաֆիկներից, մոնտաժման աշխատանքների բարդություններից, կարող են տեւել ամիսներ, նկատի ունենալով, որ կապալառուն ներկայացնում է պայմանագրի ընդհանուր գնի հարյուր տոկոսի չափով բանկային երաշխիք՝ առաջարկվում է կապալառուին տրամադրվող կանխավճարը նվազեցնել աշխատանքների ընթացքում կապալառուի կողմից հաշիվ—ապրանքագրերով վճարման ներկայացված գումարներին համամասնորեն։ Այս դեպքում կապալառուն ներկայացնելու է կանխավճարի բանկային երաշխիք, որը գործելու է մինչեւ կանխավճարի ամբողջական մարումը։ Միաժամանակ կապալառուն ներկայացնելու է պայմանագրի ընդհանուր գնի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք՝ որպես պայմանագրի որակավորման ապահովում, պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսի չափով բանկային երաշխիք՝ որպես պայմանագրի կատարման ապահովում։
Մի խոսքով՝ «Kaskad-Energo»-ն ընկերության կողմից ներկայացված նվազեցված գնային առաջարկը կազմել է 8 մլն 857 հազար 600 դոլար՝ առանց ԱԱՀ-ի։
Եվ գործադիրը թույլատրեց ԲԷՑ-ին՝ «Լիճք» ենթակայանի վերակառուցման նպատակով «Kaskad-Energo»-ի հետ 8 857 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիր կնքել։
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցման անհրաժեշտության մեկ այլ փաստարկ էլ կա. սա նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր դերակատարում ունեցող ենթակայան է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO