Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.09.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Առողջ եւ երկար ապրելու գաղտնիքները

Ճիշտ սնվելու դեպքում մարդը կարող է ապրել 160 տարի

Մարդու բոլոր օրգանների համակարգում բոլորից շատ եւ հաճախ ախտահարվում է մարսողական համակարգը։ Գիտնականներն առայսօր պնդում են, որ ճիշտ սնվելու դեպքում մարդը կարող է ապրել 160 տարի։ Չափազանց կարեւոր է ուշադրություն դարձնել հիվանդության սկզբնական դրսեւորումներին, նախանշաններին։ Այսօր հայտնի է, որ քաղցկեղը կբուժվի, եթե մարդը հայտնաբերի նրա նախանշանները եւ ճիշտ ժամանակին հավաքի օրգանիզմի՝ առողջությանը միտված բոլոր հնարավորությունները։
Քաղցկեղի առաջացման ու արդեն նախնական գոյության առաջին նշանն ուտելիքից չկշտանալն է։ Ընդ որում՝ դա նախանշում է, որ քաղցկեղ առաջացնող «սոված» բջիջները հենց ստամոքսում են։ Դրանք սոված մեռնող բջիջներ են, որոնք աստիճանաբար մարդուն կարող են տանել անխուսափելի մահվան։ Վտանգավոր հիվանդության սիմպտոմը՝ «Մեդուզայի գլուխը» (կնոջ գլուխ՝ շարժվող օձերով)՝ նման մարդկային գլխի, ճապոնական գծերով կարծես երեւութանում է ստամոքսի եւ որկորի արտաքին պատին։
Երբ բժիշկը հիվանդին հետազոտելիս հանդիպում է նման երեւույթի, հասկանում է, որ հիվանդը դատապարտված է մահվան, եւ նրան բուժելը գրեթե անհնար է։
Ավիցենան առողջ ապրելակերպի կարեւոր նախապայմաններից մեկը համարում է օդի, ջրի, շարժունակության, հանգստի, սեռական կյանքի, աշխատանքի, բաղնիքի, հաճույքների, ոգելից խմիչքների, սննդի օգտագործման չափի ու տեսակի համամասնությունը։
Կարեւոր նախապայման է օրգանիզմի մաքրումը վերեւից եւ ներքեւից, որը շուրջ 3000 տարվա պատմություն ունի։ Օրգանիզմի մաքրումն իրականացվում է ծոմի կամ դիետայի միջոցով (հրաժարվել յուղից, շաքարից, աղից, կոշտ կերակուրներից եւ օրգանական սննդատեսակներից), ինչպես նաեւ հոգնաների, փսխում առաջացնելու, հանքային ջրի միջոցով։ Օրգանիզմի մաքրումը տհաճություն պատճառող գործընթաց է, բայց եթե կանայք իմանան, որ այն նպաստում է առողջությանը եւ գեղեցկությունը, չեն հրաժարվի ժամանակ առ ժամանակ այդ նեղությունը պատճառել իրենց։
Միջնադարյան Անգլիայում ուրախ դիմակահանդեսներն ու խնջույքները ձգվում էին մինչեւ լուսաբաց։ Գեղեցկության, առողջության ու վայելքների հետամուտ կանայք խնջույքի գնալուց առաջ կատարում էին աղիների լվացում, մաքրում նստվածքից եւ թույներից, որի շնորհիվ մինչեւ առավոտ նրանց դեմքը թարմ էր ու վայելուչ։ Եգիպտոսում սուրբ համարվող մի թռչուն կա՝ իբիսը, որն իր երկար կտուցով ջուր էր հավաքում եւ մղում սեփական աղիներ։ Ասում են՝ մարդիկ աղիների լվացումը՝ նույն հոգնան, սովորել են թռչուններից։
Իսկ ամենակարեւորն այն է, որ մարդն իր ուտելը կառավարի գիտակցությամբ, ամեն փայլող բան ոսկի չէ, եւ փափուկ ամեն ինչ չէ, որ կարելի է տանել բերանը։ Ուտելիս կանգ առ չկշտացած, կանգ առ ժամանակին։
Տիգրանուհի ԿՈՍՏԱՆՅԱՆ

10-07-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO