Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՊՆ


Պետությունը պատասխանատվություն է ստանձնում

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ ծնող, ամուսին, կին, պետական բյուջեի միջոցներով կարող են սովորել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է։ Առաջարկը միաձայն ընդունվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում եւ մտել շրջանառության մեջ։ «Նախագիծը ենթադրում է պետական պատվերով, պետության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթություն զոհված զինծառայողների ծնողների եւ ամուսինների համար։ Եթե մրցույթում հաղթահարում են դրականի շեմը, պետությունը նրանց ուսուցումը վերցնում է իր վրա՝ փակելով ամբողջական ծախսը, ինչը մինչ օրս չի արվել»,—«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ նման արտոնություն գործում էր միայն առաջին եւ երկրորդ կարգի զինհաշմանդամների դեպքում, զոհված զինծառայողների մինչեւ 27 տարեկանը լրացած զավակների պարագայում։
Այս նախագծով կարգավորում է արվում նաեւ ծնողների եւ ամուսինների համար։ Պատգամավորի խոսքերով՝ ներկայումս պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում է զոհված զինծառայողների ընտանիքների 12 անդամ՝ ծնողներ, այրի, քույր, եղբայր։ Ըստ նրա՝ այս նախագիծը խթան կլինի, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, ուսում ստանան։ «Պարբերաբար խնդիրներ էին առաջանում։ Օրինակ՝ երբ զոհված զինծառայողի ծնողն ընդունվում էր մանկավարժական համալսարան, վարձավճարի հարցում խնդրի առաջ էր կանգնում։ Քաղաքացին կարծում էր, թե համալսարանն իր լիազորությունների շրջանակներում պետք է ուսման վարձավճարը զեղչի, բայց համալսարանը որեւէ պարտավորություն չունի, անում է տնտեսության հաշվին, այնքան, որքան կարող է։ Որպեսզի համալսարան դիմած ծնողն ամեն անգամ դիմումների լրացման խնդիրների առաջ չկանգնի, նախաձեռնեցի այս օրինագիծը։ Ըստ այդմ՝ պետությունը կհոգա ուսման ծախսը։ Սա կարեւորագույն քայլ է. բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան, ուսում կստանան։ Ապրիլյան պատերազմից հետո մենք բազմիցս բախվել ենք այս խնդրին»,—մեկնաբանեց Հովսեփյանը՝ շեշտելով՝ բոլորը, այդ թվում նաեւ՝ ընդդիմության ներկայացուցիչները նախաձեռնությանը դրական արձագանքեցին։
Պատգամավորին հիշեցրի, որ ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների կողմից պարբերաբար դժգոհություններ են հնչում ուսման հետ կապված խնդիրների առնչությամբ։ Ասում են, որ զեղչման համակարգը իրենց դեպքում միանշանակ չի գործում։ Այս մասով ուսումնասիրություններ արվե՞լ են, ի՞նչ դիտարկումներ կան։ Պատասխանելով այդ հարցին՝ Հովսեփյանն ասաց, որ մարտական գործողությունների մասնակցած զինծառայողների համար ՊՆ—ի կողմից շրջաբերականն իջեցվել է, բուհերը կատարում են զեղչերը։ Ասում է՝ թիվը բավական մեծ է, տղաների հարցը կարգավորելու համար այս պահին չեն կարող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ «Կարծում եմ, որ զոհված զինծառայողների քույրերի եւ եղբայրների հարցը լուծելուց հետո կանդրադառնանք նաեւ այդ խնդրին։ Պետությունը պետք է պատրաստ լինի՝ հոգալու այս բոլոր ծախսերը»,—նշեց պատգամավորը։
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայնով։
Հիշեցնենք, որ բանակից զորացրված այն ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել էին մարտական գործողություններին, ըստ այն ժամանակվա ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ։ Վարձավճարի զեղչման համար հիմք էր զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը։ 2016-17 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը։ Որպես կանոն՝ բուհերն ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաեւ միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ։ Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չէր տարածվել, եւ նրանք օգտվել են ուսման վարձի զեղչից։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO