Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԼՂՀ


ԼՂՀ. Գյուղոլորտի ապագա կադրերը` Շուշիի տեխնոլոգիական համալսարանից

Ուսուցում` նաև լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ղեկավարությունը ապագա, լիարժեք մասնագետներ պատրաստելու տեսակետից շատ է կարևորում ուսանողության համար գործնական դասընթացների կազմակերպումը` «բուհից դուրս» այդ սկզբունքը դիտարկելով որպես ուսումնական ծրագրի պահանջ:
«Եթե ուսանողը պիտի բավարարվի լսարանում ստացած գիտելիքներով և ճշգրիտ պատկերացում չունենա աշխատանքում դրանք արդյունավետ կիրառելու, մասնագիտական պատկերացումները գործնականում խորացնելու մասին, նա հազիվ թե լավ մասնագետ կարողանա դառնալ,- իր համոզմունքն է հայտնում համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը»: - «Թղթի վրա» սովորեցնել ուսանողներին և նրանցից պահանջել ավելին, դա ինքնախաբկանք կնշանակի: Ովքեր մտադիր են համալրել երկրի տնտեսության համար պահանջված կադրերի շարքերը, այժմվանից պիտի մասնագիտության մեջ կողմնորոշվեն ու հստակեցնեն առաջնահերթությունները: Իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը պարտավոր է ուղղորդել նրանց ու հետևել յուրաքանչյուրի անհատական ձևավորմանը,- գտնում է նա և ասածը հիմնավորելու համար իրազեկում այդ ուղղությամբ համալսարանում իրականացվող աշխատանքներին:
Գյուղոլորտի ապագա մասնագետների ուսուցումը «հաճախ դուրս է բերվում» բուհի շրջանակներից և «տեղափոխվում» տնտեսական ընդգրկուն տարածքներ, դաշտեր, այգիներ, անասնապահական համալիրներ, ուր ուսանողներն առնչվում են հողի հետ, ծանոթանում ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներին:է Ռեկտոր Հ. Թոքմաջյանը դրվատելի է համարում և համալսարանի լաբորատորիաներում` դասախոսների աջակցությամբ պատրաստված արցախյան եթերայուղերի տեսականին, որն իրենից «մի ամբողջական դեղատուն է ներկայացնում՝ ինքնատիպ գույների և բույրերի համադրմամբ: Այդ շարքը լրացնելու է գալիս և սեփական արտադրությամբ սպառողներին հայտնի «կոսմետիկ միջոցների հավաքածուն», որ տարեցտարի ընդլայնում է իր տեսականին և մրցունակ դառնում ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական երկրներում: Համալսարանում ստեղծված երեք քսուք արդեն ստացել են Եվրամիության կողմից տրված անվտանգության վկայագրի: Անդրադառնալով ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, Հովհաննես Թոքմաջյանը, մեծ հույսեր է կապում Սարուշենի համայնքի տարածքում կառուցվող տոհմային ուսումնագիտական համալիրի հետ, ուր նախատեսվում է ոչ միայն մսատու խոշոր եղջերավոր անասուններ, այլև հնդկահավեր ու սագեր բուծել: Տոհմաբուծարանը, որի շահագործումը ծրագրված է տարեվերջին, նոր աշխատատեղերով կապահովի նաև հարևան գյուղերի բնակիչներին: Եվս մի ուշագրավ հավելում արեց բուհի ռեկտորը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հետ համատեղ, մշակվել և փորձարկվում է պոլիմերահանքային մի նյութ, որը անջրդի տարածքներում հնարավորություն կտա էապես ավելացնել մշակաբույսերի բերքատվությունը: Այդ նյութի տարատեսակներից մեկն էլ կարելի է օգտագործել ջրաշինարարությունում, իբրև ջրամեկուսիչ»:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO