Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը

Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից աշխարհը, տեխնոլոգիական ձեռքբերումները հասարակությունների առաջ մեծ ծավալի խնդիրներ են դնում, որոնց հաղթահարումը հնարավոր է միայն համապատասխան գիտելիքների եւ հմտությունների տիրապետման դեպքում։ Հայ ժողովրդի կյանքում մշտապես հատուկ տեղ ու նշանակություն ունեցող կրթությունն այսօր առանձնակի կարեւորություն է ստանում եւ ժամանակին համահունչ բարեփոխումների ու նոր մոդելների կիրառման անհրաժեշտություն է զգում։
Կրթության էությունը, բովանդակությունը սահմանող հայեցակարգը՝ հանրակրթության չափորոշիչները, վերջին անգամ սահմանվել էին 2010 թվականին, որի վերանայման անհրաժեշտությունը ծագել էր դեռ 2015 թվականին կատարված կարողությունների գնահատումից հետո, սակայն այդպես էլ նոր մոտեցում չէր մշակվել։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս շաբաթ վերջապես մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչը։ Դրանով սահմանվում է հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները եւ սովորողների գնահատման համակարգը։ Վերջին տասը տարիներին առաջ են եկել կրթության բովանդակության, որակի եւ համապատասխանության մի շարք լուրջ խնդիրներ, որոնք էլ ավելի էին բարձրացրել պետական չափորոշիչի վերանայման պահանջը։
Ըստ 2015 թվականին կատարված կարողությունների վերջին գնահատման՝ Հայաստանի կրթական համակարգում առկա են աշակերտների որակյալ կրթության հասանելիության, դրա արդիականացման, գյուղական եւ քաղաքային բնակավայրերում ուսումնառության արդյունքների տարբերության խնդիրներ։ Բացի այդ, վերջին տարիներին անցկացված միջազգային ստուգատեսներում մեր մասնակիցներն արձանագրել էին ցածր ցուցանիշներ, որը խոսում էր կրթության որակի հիմնահարցի մասին։
2015 թվականի գնահատականներով՝ դպրոցներում հանրակրթության տարիքային խմբում գտնվող երեխաների ընդգրկվածության տոկոսը 91.6 էր։ Աշխատանքային տարիքի ոչ աղքատ քաղաքացիների ավելի քան 20 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, իսկ աղքատների դեպքում այն 10 տոկոս է։ Աղքատների 44 տոկոսն ունի միջնակարգ կրթություն, իսկ միջին մասնագիտական կրթություն՝ 15 տոկոսը։ Հանրապետության բնակչության 31 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, այն դեպքում, երբ գյուղական բնակչության շրջանում այն 9 տոկոս է։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համարում է, որ 2015 թվականին անցկացված կարողությունների գնահատումը հիմնականում հնացած է, եւ հանրակրթության չափորոշիչները մշակելուց առաջ պետք է անցկացվեր նոր կարողությունների գնահատում։ Դրա անհրաժեշտությունը բխում է նաեւ նրանից, որ 2017 թվականին մտցվել էր 12—ամյա կրթություն, եւ դրա արդյունքները գնահատված չեն։ Փորձագետը կարեւորում է նաեւ կրթության ռազմավարության մշակումը, որը կբեռնաթափեր հանրակրթության պետական չափորոշիչը։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ ներկայացված նախագծով փորձ է արվում դպրոցը դարձնել ստեղծագործական միջավայր, որտեղ ուսուցիչներին եւ մյուս աշխատակիցներին հնարավորություն կտրվի որոշումներ կայացնել եւ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել։ Նախագծով մեխանիզմներ են ներդրվել, որոնք, գիտելիքային պահանջներից բացի, զարգացնում են վերառարկայական մոտեցումները, հմտությունները, վարքականոնները, արժեքային հնտությունները։
Առաջարկվող չափորոշիչով բեռնաթափվում է դպրոցը, կրթական բոլոր աստիճաններում 200 եւ ավելի ժամերով պակասեցվում են ժամաքանակները՝ բացառելով կրկնությունները, որոնք կային տարբեր առարկաների, ինչպես նաեւ նույն առարկայի տարբեր դասարաններում դասավանդման ծրագրերում։ Փորձագետների պնդմամբ՝ աշակերտների նման ծանրաբեռնվածությունը սահմանափակում էր տրվող գիտելիքների մատուցման եւ ընկալման հնարավորությունները։
Նախագծով հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների իրականացման համար սահմանված են դասաժամերի հետեւյալ ծավալները.
–տարրական դպրոցում՝ ոչ պակաս, քան 1746 եւ ոչ ավելի, քան 3590 դասաժամ,
–հիմնականում (միջնակարգ դպրոց)՝ ոչ պակաս, քան 4760 եւ ոչ ավելի, քան 5950 դասաժամ,
–միջնակարգում (ավագ դպրոց)՝ ոչ պակաս, քան 2890 եւ ոչ ավելի, քան 4080։
Հանրակրթության պետական ուսումնական հաստատությունների համար նախագծով սահմանվում է դասաժամերի հետեւյալ քանակը.
–տարրական դպրոց՝ 3590, որից պետական բաղադրիչը՝ 1630, դպրոցական պարտադիր բաղադրիչը՝ 1610, անհատական (ընտրովի) բաղադրիչը՝ 350,
–հիմնական (միջնակարգ դպրոց)՝ 5950, որից պետական բաղադրիչը՝ 2040, դպրոցական պարտադիր բաղադրիչը՝ 3535, անհատական (ընտրովի) բաղադրիչը՝ 375,
–միջնակարգ (ավագ դպրոց)՝ 4080, որից պետական բաղադրիչը՝ 1224, դպրոցական պարտադիր բաղադրիչը՝ 2244, անհատական (ընտրովի) բաղադրիչը՝ 612։
Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական պարտադիր բաղադրիչի ժամաքանակին, իսկ ուսումնական բնագավառին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը պետք է համապատասխանի կրթական աստիճանին հատկացված ամբողջ ժամաքանակին։
Հանրային քննարկման դրված փաստաթղթով ոլորտի լիազոր մարմինը փորձել է հանրակրթական հաստատությունների ինքնավարության հնարավորություններն ընդլայնել, իսկ պետության վերահսկողությունը լինելու է վերջնարդյունքների միջոցով։ Դպրոցականն ամեն կրթական աստիճանի ավարտին կունենա սահմանված վերջնարդյունքը, դրան հասնելու ուղու ընտրությունը թողնված է դպրոցներին եւ ուսուցիչներին։
Նախագծի հիմնական փոփոխություններից մեկը նոր գնահատման համակարգն է։ Միավորային գնահատումը նախատեսվում է իրականացնել միայն 5—րդ դասարանի երկրորդ կիսամյակից, անբավարար գնահատման համակարգը դպրոցներից դուրս է մղվում՝ ներդնելով սովորողների հետ աշխատելու մեխանիզմներ, որոնցով ուսումնական տարվա ավարտին կապահովվեն բավարար արդյունքներ եւ յուրացման որոշակի մակարդակ։
Ավագ դպրոցում ներդրվում է մոդուլային ուսուցման համակարգ, որը հնարավորություն կտա ուսումնական պլանի անհատական բաղադրիչի միջոցով հրաժարվել հոսքային ուսուցումներից եւ անցնել անհատականացված դասացուցակներին, երբ աշակերտը կձեւավորի իր առարկայացանկը, սեփական ուսումնական պլանը, դասացուցակը։
Վերոհիշյալ միջոցառումները նախապատրաստական աշխատանք են ենթադրում, այդ պատճառով էլ չափորոշիչը դպրոցներում կներդրվի 2022—2023 թթ. ուսումնական տարում։
Շարունակելի
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO