Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Քաղցը՝ որպես բուժման միջոց...

Փորձարկում կատարած 118 հոգուց 100-ը բարելավել են իրենց առողջությունը

Առողջությունը պահպանելու եւ վերականգնելու ամենակարեւոր եւ հասկանալի ուղիներից մեկը՝ տեւական կամավոր քաղցածությունն է։ Պատմությունը ցույց է տալիս, որ քաղցը, այսինքն՝ ուտելիքներից լրիվ ձեռնպահ մնալը, խորհուրդ է տրվել դարեր ի վեր եւ համարվել է, ինչպես նաեւ համարվում է երեք մեծ կրոնների՝ քրիստոնեական, բուդդայական եւ մահմեդական ծիսակատարությունների բաղկացուցիչ մասը։
Աստվածաշնչում ասված է, որ Քրիստոսը ծոմ էր պահում 40 օր, իսկ մահմեդականների ամենամյա պասը՝ Ռամադանը, տեւում է մեկ ամիս, նույնիսկ հիմա Արեւելքի շատ ցեղեր խիստ հետեւում են պասին։
Արեւմուտքի բժշկական գիտությունը դատապարտեց ծոմապահությունը՝ համարելով, որ այն պետք է եղել միսյն զուտ կրոնական նպատակների համար, մարմնին ոչ մի օգուտ չի տվել։ Սակայն իրականում քաղցը, անկասկած, ավելի արագ կարող է վերականգնել հիվանդի առողջությունը։
Հնարավոր է, որ հիվանդությունների դեմ քաղցով պայքարելու գաղափարը չափազանց հասարակ է, ուստի ուղղահավատ բժիշկները բացասաբար են վերաբերվում դրան։
Ամերիկյան հայտնի գրող Էպտոն Սինկլերը հարուստ նյութ է հավաքել այդ հարցի վերաբերյալ։ Ամերիկյան մեծ ամսագրերի էջերից նա դիմում էր ընթերցողներին՝ առաջարկելով փորձի փոխանակում կատարել՝ նրանց առաջադրելով հետեւյալ հարցերը.
1. Քանի՞ անգամ են ծոմ պահել։
2. Յուրաքանչյուր ծոմը քանի՞ օր է տեւել։
3. Խորհրդակցե՞լ են, արդյոք, բժշկի հետ ծոմից առաջ եւ հետո։
4. Ի՞նչ արդյունք են ստացել։
118 արձագանքողներից 100—ը քաղցից հետո բարելավել են իրենց առողջությունը։ 18 հոգու մեջ եղել են մարդիկ, որոնք խոստովանել են, որ քաղցն ընդմիջել են, կամ ինչ—որ բան իրենց խանգարել է, այդ իսկ պատճառով էլ քաղցը չի օգնել։
Չնայած որ դա տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, երբ քաղցի օգտակարության վերաբերյալ գիտելիքներն աննշան էին, առողջությունը բարելավելու այդքան բարձր տոկոսը ցույց է տալիս բուժման այս մեթոդի արժեքավորությունը։
Քննարկենք, այսպես կոչված, «անբուժելի» հիվանդությունները։ Քաղցը լիովին բուժել է բորոտությունը 21 օրում։ Սրտային հիվանդությունները, սակավարյունությունը, նեւրիտի տարբեր տեսակները, մանկական կաթվածները, ստամոքսի խոցը, սինուսիտը եւ մի շարք այլ հիվանդություններ թեթեւանում կամ լիովին վերանում են քաղցի շնորհիվ։
Մեկից չորս օրվա քաղցածությունը բավական է սովորական մրսածությունը բուժելու համար։ Իհարկե, քաղցածության հեռանկարը շատերին է վախեցնում՝ «ինչպե՞ս կարող եմ աշխատել»— հարցնում է մեկը, «ինչպե՞ս կարող եմ ոտքի վրա կանգնել, եթե դադարեմ ուտել»–անհանգստանում է մյուսը։ «Քաղցի տանջանքները» մարդն զգում է առաջին երկու օրը, իսկ հետո առաջանում է թեթեւության զգացում, եւ սրվում են զգայական բոլոր օրգանները։ Ուտելու ցանկությունը երբեմն առաջանում է քաղցածության հինգերորդ օրը, բայց հետո նույնիսկ տհաճ է լինում նայել ուտելիքին։ Քաղցը դառնում է բոլորովին տանելի եւ այդպես մնում է մինչեւ վերջ, երբ վերադառնում է նորմալ ախորժակը։
Սովորաբար տհաճ համ է զգացվում բերանում, լեզվի վրա առաջանում է փառ, եւ վատ հոտ է գալիս բերանից։ Հաճախ անոթազարկն ավելանում է մինչեւ 120 կամ իջնում մինչեւ 40։ Պատահում են նաեւ սրտխառնոց, գլխապտույտներ, բերանում չորության զգացում, կարճատեւ լուծ, թույլ արտահայտված մրսածություն։ Թեեւ այդ բոլոր նախանշանները տհաճ են, սակայն ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Դրանք օրգանիզմի մաքրման օժանդակ պրոցեսներն են։ Բնական է, որ այնուհետեւ տեղի է ունենում քաշի անկում։ Սկզբում շատ արագ, հետո աստիճանաբար դանդաղում է։ Գեր մարդիկ ավելի արագ են նիհարում, նրանք օրական միջին հաշվով կորցնում են 400—800 գրամ։
Հանգիստը չափազանց ցանկալի է քաղցի ժամանակ։ Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ քաղցող մարդը պետք է հրաժարվի ամեն տեսակ գործունեությունից. ուղղակի հարկավոր է խնայել էներգիան, չգերհոգնել։
Քաղցի ժամանակ գլխավորը մարմինը տաք պահելն է։ Ոչ մի դեպքում չի կարելի մրսել, դա ոչ միայն տհաճ է, այլեւ վտանգավոր։
Հաճախ հարց է ծագում՝ «ինչքա՞ն ջուր պետք է խմել քաղցի ժամանակ»։ Ըստ օրգանիզմի պահանջի՝ քաղցի որոշում կայացրած անձը պետք է ընդունի ջուր եւ ոչ այլ հեղուկ բնույթի մրգահյութ կամ արգանակ։ Շատ հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել թորած ջուր։ Կարելի է ավելացնել հանքային ջուր։ Հանքային ջուր հնարավոր է պատրաստել տանը՝ մանրացնելով եւ գիշերը թորած ջրի մեջ լցնելով գազարի, ճակնդեղի, նեխուրի եւ ուրիշ արմատապտուղների ցողուններ, որոնք ավելի շատ հանքային նյութեր են պարունակում։
Որտե՞ղ է վերջանում քաղցը, եւ որտե՞ղ է սկսվում իսկական սովը։ Երբ մարդը սնունդ չի ընդունում, նրա օրգանիզմը սնվում է իր պաշարներով։ Երբ դրանք մոտենում են վերջին, ավարտվում է քաղցը, եւ սկսվում է օրգանիզմի հյուծումը։ Քաղցը հարկավոր է դադարեցնել, քանի որ օրգանիզմի մաքրումն ու երիտասարդացումն ավարտված են։ Հիմա արդեն օրգանիզմը կարող է կառուցել նոր՝ առողջ բջիջներ։ Որքա՞ն պետք է տեւի քաղցը։ Դա ամբողջությամբ կախված է մարդու առողջական վիճակից, նրա ապրելակերպից եւ, ամենակարեւորը, հիվանդության բնույթից։
Հասկանալի է, որ տարաբնույթ հիվանդություններից հյուծված եւ թուլացած հիվանդները չպետք է դիմեն երկարատեւ քաղցի։ Քրոնիկ, տարիների ընթացքում սուր եւ ծանր բնույթ ստացած հիվանդությունների դեպքում ցուցված է քաղցը՝ ըստ բժշկի խորհրդի։
Քաղցից հետո միշտ վերադառնում է նորմալ, առողջ ախորժակը, լեզվի վրա եղած փառն անհետանում է՝ բերանում եղած տհաճ համի եւ վատ հոտի հետ միասին։ Քաղցից նորմալ սնվելուն անցումը չափազանց կարեւոր է եւ պետք է լինի միայն աստիճանաբար։
Ինչու՞ քաղցին այդպիսի բացառիկ կարեւորություն են տալիս։ Մարդու մարմինը կարելի է համեմատել օքսիդացման մեքենայի հետ։ 24 ժամվա ընթացքում նրա մեջ այրվում է 400 գրամ ճարպ։ Երբ մենք դադարեցնենք վառելիքի մատակարարումը, օրգանիզմն անմիջապես կփոխի իր մատակարարման գործընթացը պաշարների հաշվին։ Իսկ ինչի՞ց են նրանք բաղկացած։ Բնության ստեղծած էներգետիկ վառելիքի համար օգտագործվում են օրգանիզմի համար քիչ պետքական մասնիկներ։
Ահա թե ինչպես կարելի է հասկանալ եւ արդյունավետ ձեւով ազատվել հիվանդություններից՝ միայն հրաժարվելով սննդից կարճ ժամանակահատվածում։
Տիգրանուհի ԿՈՍՏԱՆՅԱՆ

11-07-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO