Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՊՆ


ՀՀ ԶՈՒ նոր սպառազինության օգտագործման հմտությունները կբարձրացնեն նաեւ պահեստազորայինները

2020 թ. սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն պահեստազորայինների հերթական վարժական հավաքները

ՀՀ զինված ուժերը վերջին տարիներին համալրվեցին նոր եւ նորագույն զենքի տեսակներով։ Մեր բանակի մարտունակությունը պահպանելուն եւ ուժեղացնելուն ուղղված այս քայլերն այլընտանք չունեն։ Զինված ուժերի մարտունակությունը բարձր աստիճանի վրա պահելու համար անհրաժեշտություն է նաեւ այդ սպառազինությունն օգտագործելու կարողություններով պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի անընդհատ բարձրացումը։ Այդ նպատակով ՀՀ ԶՈՒ—ն պարբերաբար իրականացնում է վարժական հավաքներ։ Սպառազինության արագ տեմպերով թարմացումն էլ ավելի է բարձրացնում նման հավաքների դերը եւ անհրաժեշտություն է առաջանում ավելի հաճախ կազմակերպել դրանք՝ ապահովելով պահեստազորում համապատասխան զինվորական հաշվառման բարձր մասնագիտական հմտությունների տիրապետող պահեստազորայինների կուտակումը։
Այս գործընթացը նպաստում է, որ զինված ուժերում լինեն մշտապես մարտունակ ստորաբաժանումներ։ Այդ նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում պարբերաբար իրականացվող պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքների միջոցով զորքերն համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով։
Բանակի առաջ դրված այս կարեւոր խնդիրը լուծելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2020 թ. սեպտեմբերի 15—ից մինչեւ դեկտեմբերի 15—ը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով։ Որոշման նախագծով սահմանվում է, որ այդ ամիսների ընթացքում պահեստի զինվորները եւ սպաները վարժական հավաքին կմասնակցեն 10—ական օր ժամկետով։
Հավաքներին կներգրավվի ընդհանուր 786 քաղաքացի, որոնցից 524 ը՝ շարքային, 82—ը՝ ենթասպայական, 180—ը՝ սպայական կազմի պահեստազորայիններից։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա—քացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։
Վարժական հավաքներն առանձնակի կարեւորություն են ստանում վերջին շրջանում հայ—ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Այդ միջադեպերի ժամանակ ակնառու է դառնում ռազմական գործողություններում նորագույն սպառազինության արդյունավետ օգտագործումը, հետեւաբար, նաեւ համապատասխան կարողություններով պահեստազորի ձեւավորումն առաջնային նշանակություն է ստանում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

28-07-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO